ՈՒզում եմ ընդմիշտ լինես կողքիս


800232bf4d0ac9710218f4ad52c58ffbՄիշտ լինում է, երբ կյանքումդ սպասում ես ինչ որ բանի, բայց ինքդ էլ չգիտես, թե ինչին ես սպասում այդքան անհամբեր, միգուցե մի լավ նորության, կամ ինչ որ ուրախության, իսկ միգուցե երջանկության, որով ուզում ես լցվի ամբողջ աշխարհն ու ներսդ: Ամենայն հավանականությամբ հենց երջանկությանն ենք այդպես սպասում, իսկ վերջինս գալիս է մեզնից թաքուն ու անսպասելի:
Այդպես անհամբեր ես քեզ էի սպասում, չէ որ դու ես իմ երջանկությունը, ճիշտ է չգիտեի, թե ինչպիսին ես ու արդյոք քեզ էի սպասում, թե ոչ, բայց կար մի բան, որ ձգում էր ինձ դեպի քո կողմ, աչքերս ամենուրեք քեզ էր փնտրում ու սիրտս արագ էր բաբախում, երբ տեսնում էի քեզ: Իմ երջանկությունն իր ոտքերով եկավ ինձ մոտ ու հիմա պատրաստ եմ թողնել ամեն ինչ ու գնալ նրա հետևից: Ես սպասում էի իմ երջանկությանը ու եկար դու, քո սիրով հոգիս ջերմացավ, քեզանով ինձ կրկին երջանիկ զգացի ու հասկացա, որ այսքան տարի այդպես անհամբեր հենց քեզ եմ սպասել, ինքս էլ այդ մասին չիմանալով: Ճկատագիրն է կապել մեզ ու ինչպես երևում է մեր հանդիպումն այնքան էլ պատահական չէր:
Կողքիս ես, ու աշխարհից այս, ինձ այլևս ոչինչ հարկավոր չէ, դու ես իմ աշխարհը, որում ապրում եմ ու ուզում եմ ապրել ընդմիշտ: dba845e779098bbe48c2ca9dafdaadff Դու ես այն էակը, որի հետ ցանկանում եմ վայելել կյանքս, ցանկանում եմ ծերանալ քեզ հետ, բայց ուզում եմ մեր սերն երբեք չծերանա, ինչպես և մեր հոգիները, մնա միշտ թարմ ու գեղեցիկ այնպես, ինչպես հիմա է, ինչպես երեկ էր ու լինելու է վաղը:
ՈՒզում եմ միշտ լինես կողքիս, մնաս ինձ հետ հավերժ: ՈՒզում եմ չգնաս ինձանից հեռու ու միշտ նայես ինձ այն հայացքով, որում այնքան մեծ սեր կա: ՈՒզում եմ խոստանաս ու պահես խոստումդ ընդմիշտ, որ երբեք չես թողնի ինձ, որ չես ցավեցնի ու ամեն դժվար պահին կլինես կողքիս, կբռնես ձեռքս, որ զգամ ներկայությունդ, որ գրկեմ քեզ ու պաշտպանված զգամ ինձ: ՈՒզում եմ ամբողջ կյանքիդ ընթացքում սիրես ինձ, սիրես այնպես, ինչպես հիմա ես սիրում, իսկ ես խոստանում եմ, որ կզգաս ինձանից կրկնակի անգամ շատ քնքշություն ու սեր, ինչքան ես եմ զգում քո կողմից ու խոստանում եմ երբեք, ոչ մի դեպքում չեմ թողնի քեզ ու կյանքում յուրաքանչյուր դժվարություն կհաղթահարենք միասին, ձեռք ձեռքի բռնած:                                                                                                                                                 Պատվիրեց Նարինեն

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s