Կյանքը վառ գույների մեջ


109a3b8df873951efb0ff9a10ad560c6Կյանքն ամբողջությամբ ընտրություն է ու ամեն ինչ, ինչ կապված է մեր կյանքի ու ապրելակերպի հետ մենք ենք ընտրում, իհարկե բացի մեր ճակատագրից, որն հաճախ է սիրում մեզ հետ խաղալ: Իսկ մնացած ամեն ինչ մեր ձեռքերում է, մենք միշտ ունենք ընտրության հնարավորություն ու նշանակություն չունի, թե ինչին է վերաբերվում այդ ընտրությունը` սենյակի համար պահարանի ընտրությանը, թե նրա, ում հետ ուզում ենք անցկացնել ամբողջ կյանքը, մենք ենք ընտրում, թե ինչով զբաղվենք, ինչին հավատանք ու ինչ մտածենք: Քաոսը` մեր ընտրությունն է, ինչպես և բարկությունը, տխրությունը նույնպես ընտրություն է, ինչպես և հոգու բարությունը, քնքշությունը, հավատը դեպի լավը ու մարդկանց մեջ ՄԱՐԴ լինելը: Ամեն ինչ մեզանից է կախված: Ոչ ոք ինձ չի կարող ստիպել, տեսնել աշխարհը վատը, եթե իմ աչքերն ինձ ցույց են տալիս միայն գեղեցիկն ու լուսավորը:
Բոլորս էլ գիտենք կայնքում և լավը կա, և վատը, բոլորս էլ անցել ենք դրանց միջով, բայց ոմանք մտապահել են լավ հիշողությունները, իսկ ոմանք վատը ու դրանից է կախված ինչպիսին է աշխարհը մեզ համար:7b7d91ca75a416472d992c3b627d1cdf Կյանքն հետաքրքիր է, աշխարհն յուրօրինակ, իսկ թե ինչպիսին ենք այն տեսնում, կախված է մեր ներքին աշխարհից, որտեղից սկսվում է մեր մտքերն ու պատկերացումները, ծրագրերն ու նպատակները:
Եթե աշխարհն տխուր ու անհետաքրքիր է, ոչ ոք չի խանգարում քեզ վերցնել ու ներկել այն քո սիրած գույներով: Քո աշխարհի մեջ ավելացնել սերը, բարությունը, գեղեցկությունը, շրջապատիդ մեջ` լավ մարդկանց, ժպիտը, ծիծաղը, հետաքրքիր շփումները: Ամեն մի մարդկային կապ սկսվում է շփումից: Վատ մարդկանց հետ շփումը մեզ սովորեցնում է լինել ավելի զգույշ ու ուշադիր, իսկ լավ մարդկանց հետ` թողնում է հրաշալի տպավորություններ: Կյանքին գույն է տալիս ընտանիքը, որի հետ ինչքան հնարավոր է երկար ժամանակ ես ուզում անցկացնել, ընկերները, որոնց հետ հանդիպումները երջանկություն ու լիքը արկածներ են պարգևում, սիրած էակդ, ով կյանքիդ մեծագույն իմաստն է ու շրջապատող ժպիտները, որոնք դարձնում են կյանքը գունավոր:                                                                                                                                                                           Պատվիրեց Օֆելյա Պետրոսյանը ❤

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s