Խոստացել եմ, կսպասեմ


f1d8a434a0b081989eec33b66db30423Ես կարող եմ սպասել քեզ` երկա~ր-երկա~ր, և գիշերներն էլ կարող եմ չքնել, անվերջ մտածել քո մասին` մեկ տարի… երկու տարի… ու ամբողջ կյանքս, երևի: Թող թերթերն օրացույցի թռչեն տերևների նման, իսկ ես միևնույնն է կսպասեմ քեզ, միայն թե իմանամ, որ իզուր չէ, որ քեզ իրոք դա պետք է: Ես կարող եմ գալ քո հետևից, քարերի միջով, սարերի միջով, միայն թե դու ձեռքս բռնես, որ չընկնեմ: Ես կարող եմ քեզ տալ ամեն ինչ, ինչ ունեմ ու պիտի ունենամ, միայն թե տեսնեմ քեզ իմ կողքին երջանիկ ու երջանկություն կհամարեմ, նվիրելով քեզ սիրտս ու սերս:
Ես կարող եմ քեզ սպասել մի ամբողջ կյանք ու ոչ մի հեռավորություն, ինչքան էլ երկար այն ձգվի, չի կարող մեզ բաժանել, ոչ մի քաղաք ու ճանապարհ, չեն կարող մեր սիրո համար պատնեշ հանդիսանալ: Դու իմ սրտում ես ու ինչքան էլ հեռու լինես, միևնույնն է, ինձ ամենամոտն ես գտնվում:
Մեր մեջ կանգնած է մի անծայր հեռավորություն, որ զրկում է ինձ քեզ տեսնելու հնարավորությունից, անկարող եմ դառնում բռնել ձեռքդ, գրկել քեզ, իսկ սիրտս, միևնույնն է, քեզ է ձգտում ու օրերն եմ հաշվում մեր հանդիպման: 1bd5a758ee9a886825d4957fd4850668Իսկ ժամանակն համառորեն այնքան դանդաղ է առաջ շարժվում, որ կարծես մի ամբողջ հավերժություն քեզ չեմ տեսել ու սիրտս քեզ հետ հանդիպման է տենչում:
Կարոտն խեղդում է ինձ, ուզում եմ գալ քեզ մոտ ու գրկել քեզ ուժգին, բայց չեմ կարող, հեռու ես ինձանից շատ, բայց գիտեմ մեր սերն կհաղթահարի այս հեռավորությունն ու բաժանումը և կհանդիպենք շուտով, իսկ մինչ այդ, անհամբեր կսպասեմ քեզ, կարոտս նկարներիցդ ու հեռախոսի միջի ձայնիցդ կառնեմ: Կխոսենք իրար հետ ամեն օր, կպատմեմ քեզ անցկացրած յուրաքանչյուր օրվա մասին ու կասեմ, թե ինչքան եմ սիրում քեզ, թե ինչքան եմ կարոտել:
Կսպասեմ քեզ, դժվար է, բայց կսպասեմ ինչքան հարկավոր է, այն երջանիկ հույսով, որ կգաս ու անցյալում կմնա այն տանջող հեռավորությունը, որն փորձություն էր մեր սիրո համար և մենք այդ փորձությունն հաղթահարելով, կլինենք միասին:                                                                                                                                                                                Պատվիրեց Քնարիկ Զանդարյանը

Advertisements

2 thoughts on “Խոստացել եմ, կսպասեմ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s