Մարդիկ տարբեր են, տարբեր են նաև պատճառներն նրանց վարմունքի


f7269b5c16ba214e442fe9b29763b2a0Միշտ կա ինչ որ չափով ճշմարտություն, “կատակ էի անում”-ի հետևում, փոքրիկ իմացություն “չգիտեմ”-ի հետևում, փոքրիկ զգացմունք “ինձ չի հետաքրքրում”-ի հետևում ու փոքրիկ սուտ “ամեն ինչ կարգին է”-ի հետևում: Մարդիկ սովորել են քողարկել իրենց իսկական զգացմունքները ինչ որ բառերի հետևում, իսկ պատճառը մարդկանց վերաբերմունքն է, որ միշտ պատրաստ են քննադատել ու ծաղրել մարդկանց:
Ամեն մարդու մոտ տարբեր է “ցավում է”-ն ու ամենքն տարբեր են հասկանում “վախենում եմ”-ը, ոչ ոքի պետք չէ չափել այնպես, ինչպես ինքներդ ձեզ , մարդիկ շատ տարբեր են միմյանցից, յուրաքանչյուրն յուրովի է ու բոլորն իրենց զգացողություններն ունեն, որոնք միայն իրենց է բնորոշ: ՈՒ պետք չէ հայացքով գծել սահմաններ, կամ էլ ուղեղով գտնել ծայրերը, ինչ որ բան դուք նույնիսկ վատ երազում չեք տեսնում, իսկ ինչ որ մեկի համար դա սովորական բան է: Ամեն մարդու մոտ տարբեր է “պետք է”-ն ու ամեն մարդու համար “դժվար է” տարբեր: Ոչ ոքի հնարավոր չէ համեմատել ու նույնացնել, մարդիկ տարբեր են ու տարբեր են կարծիքները, մտածելակերպը:Մարդիկ սիրում եմ քննադատել, առանց իմանալու խոսել, ծաղրել ուրիշներին, կարծելով թե դա իրենց ինքնագնահատականը կբարձրացնի:

181b3981eb10d1ddc81f911ce59e75edՄարդիկ սիրում են մեղադրել ու մատնացույց անել սխալները, քննարկել արարքները չիմանալով, թե ինչ պատճառներ են թաքնված դրանց հետևում:
Քիչ քննադատեք ուրիշներին: Դուք երբեք, երբեք չեք կարողանա տեսնել մարդկային կյանքի իրական պատկերը: Գոյություն ունի հազարավոր պատճառ այն բանի, թե ինչու այս կամ այն մարդը պահում է իրեն որոշակի ձևով, կատարում է որոշակի քայլեր, որոնք մեզ համար միգուցե սխալ կամ տարօրինակ են թվում:Դուք չեք կարող իմանալ, թե ինչ է կատարվում նրա “ֆիլմում”, դրդելով նրան վարվել հենց այդպես, դիմել այդ քայլերին և դուք չգիտեք, թե ինչպես կվարվեիք դուք, եթե լինեիք նրա տեղում, նրա փոխարեն: Այնպես որ, քննադատելուց առաջ իմացեք պատճառները ու մի վարկյան դրեք ձեզ նրա տեղում: Դադարեք քննադատել մարդկանց, ամեն մարդ իր կյանքն ունի ու թող ապրի իր կյանքով, առանց ուրիշի կյանքն թունավորելու: Քայլ առ քայլ սովորեք ներել: Փնտրեք հնարավորություն օգնելու մարդուն, այլ ոչ` քննադատելու:

Advertisements

5 thoughts on “Մարդիկ տարբեր են, տարբեր են նաև պատճառներն նրանց վարմունքի

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s