ՈՒզում եմ իմանաս


17Գիտե՞ս, ես ունեմ շատ սովորություններ, որոնց մասին ուզում եմ իմանաս, որ եթե սիրահարվելու ես, սիրահարվես ինձ ամբողջությամբ, այդ բոլոր տարօրինակություններիս: Եթե սիրելու ես, սիրես նաև թերություններս: Ես ուզում եմ լինել քեզ հետ բնական, կարողանամ խոսել անկեղծ ու միշտ զգամ քեզ կողքիս:
Գիտե՞ս, ես հաճախ եմ լացում, ու նշանակություն չունի, թե դա տեղի է ունենում ինչ որ ֆիլմ նայելու ժամանակ, ինչ որ տխուր երաժշտություն լսելուց, թե ուղղակի կիրակի առավոտյան։ Ես կարող եմ լացել նույնիսկ այն բաների պատճառով, որոնք ինձ երբևէ ցավեցրել են, նույնիսկ եթե հիմա դա տեղի չի ունենում։
Ես վախենում եմ մենակ մնալ ու վախենում եմ քեզ գտնելուց հետո նորից կորցնել։ Ես պատմելու եմ քեզ այն մասին, թե ինչու եմ ատում ինքս ինձ։ Ու չեմ հավատալու քո ոչ մի խոսքին, երբ դու կսկսես չհամաձայնվել իմ բարձրաձայնած յուրաքանչյուր պատճառին։
Դու կարող ես ասել, որ սիրում ես ինձ անվերջ թիվ անգամ, բայց միևնույնն է, ես միշտ վախենալու եմ այն բանից, որ կթողնես ինձ։
Դու մեղավոր չես, ես ուղղակի պարտավոր եմ միշտ հաշվի առնել իրադարձությունների զարգացման վատագույն տարբերակը, որովհետև դա այն է, ինչ միշտ կատարվում է ինձ հետ։09e4f716381315933bfc7490f144611a Ես միշտ ստիպված եմ եղել հաշտվել ճակատագրի հետ, միշտ փորձել եմ մոռանալ մարդկանց, ովքեր մտել են իմ կյանք, իսկ հետո թողել, հեռացել են, իսկ ես միշտ մնացել եմ ուղղակի հիշողություններով, ու հիմա էլ չեմ ուզում քեզանից միայն հիշողություններ մնա, ուզում եմ դու լինես իմ կողքին ու կյանքս լցնես նորանոր հիշողություններով:
Երբ ես սիրահարվեմ քեզ, ես սիրելու եմ քո յուրաքանչյուր մասնիկը ու քո աչքերի ամեն մի կայծը։ Ես սիրահարված եմ լինելու այն բանի վրա, թե ինչպիսի տեսք ունես դու, երբ քնած ես, և այն բանի, թե ինչպես է ծալվում գիծն քո շուրթերի, երբ իմ անունն ես արտաբերում։ Հնարավոր է, դժվար է ինձ սիրել, բայց ինձ համար քեզ սիրելը միշտ էլ հեշտ է լինելու։
Այն միակ բանը, որ ես խնդրում եմ քեզանից, դա ինձնից չհրաժարվելն է։ Իսկ ես, փոխարենը, միշտ կլինեմ քեզ հավատարիմ։ Խոստանում եմ, որ կսիրեմ քեզ իմ ամբողջ սրտով ու նույնիսկ եթե դու մի օր որոշես թողնել ինձ, ես կրկին քո մասին մտածելու եմ միայն լավը։ Ես կրկին հիշելու եմ այն մասին, ինչքան բարի ու ջերմ էիր դու։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s