Ծովն էր, գիշերն էր, ես էի ու մտքերս


101f3ba50f4664673f7714981a5e1691Գիշեր է, բայց այս գիշերն նման չէ մյուս գիշերներին, որոնք եղել են իմ կյանքում, որովհետև այսօր ինձ ծովն է ընկերակցում, այսօր ականջներիս երաժշտությունը ականջակալներիս փոխարեն ծովի ալիքների ձայնն է ապահովում, որոնք ալեկոծվում են հոգուս նման ու հանգիստ չեն առնում:
Բավական է գիշերը գա ու մտքերս սկսում եմ թռչել երկնքով մեկ, իսկ ծովն էլ ավելի է ընդառաջում դրան: Ծովն օգնում է ցրվել, իսկ ալիքների ձայնն խլացնում են մտքերս ու ամեն ինչ այնքան հեքիաթային է:
Ես մոռացել եմ ամեն ինչի մասին, ինչն հանգիստ չէր թողնում ու ծովային որորների նման սլանում եմ ծովի մակերևույթով, դիպչելով ալիքներին ու կրկին վեր բարձրանալով: Ազատությունն ինձ իր գիրկն է առել ու չեմ ուզում ենթարկվել ոչ մի օրենքի ու հրամանի, նույնիսկ բնությունն է ազատությանս դեմ անզոր… ու թռչում եմ ես, թռչում եմ մտքերով դեպի հեռուներ, դեպի նրանց մոտ, ում հասնել չեմ կարող:
Գիշեր է, ծովն է, ու ես նստած ափին ուզում եմ գոռալ ներսս կործանող այն ամենի մասին, ինչն զգացմունք ենք անվանում, ինչն զգում եմ, ինչն չի թողնում հանգիստ ապրել:b090c5b1a1171a370aeaa1a062e396e0 ՈՒզում եմ ցավս խեղդել ծովում, սիրտս թաքցնել նրա խոքերում, որ ոչ ոք չգտնի, ուզում եմ ալիքներն տանեն ինձանից հոգիս, որ դադարի ցավել: ՈՒզում եմ բղավել, բավական է ինչքան պահեցի ամեն ինչ իմ ներսում: Մարդն հոգնում է երկար լռելուց:
Գիշեր է` սիրո ժամանակահատվածը, երբ քնելու համար կարևոր է ուղղակի լսել բարի գիշեր մաղթող հարազատ մարդու ձայնը կամ կարդալ անկեղծ մի հաղորդագրություն “…Սիրում եմ, բարի գիշեր…” բովանդակությամբ: Իսկ իմ հեռախոսի էկրանին ոչ մի այդպիսի զանգ կամ հաղորդագրություն չկա ու չեմ ուզում քնել ես, ուզում եմ շարունակել լսել ալիքների պատմությունը, ուզում եմ սիրտս բացել ու բարձրաձայնել զգացմունքներս…
Ա~խ, ոնց չէի ուզենա վերջանար այս հեքիաթային գիշերն ու առավոտը գար, որովհետև այն խլելու էր ինձնից երազներն իմ, ձայնն ալիքների ու ծովը, որ ալեկոծվում է հոգուս նման, միայն հոգուս համար:

Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու
Չորս հոգով էինք, էլ ոչ ոք չկար
Թե իմանար մեզ ինչից է զրկում
Առավոտն ինքն էլ երևի չգար։

Batumi  –  30.07.2017

Advertisements

6 thoughts on “Ծովն էր, գիշերն էր, ես էի ու մտքերս

  1. Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու
    Չորս հոգով էինք, էլ ոչ ոք չկար
    Թե իմանար մեզ ինչից է զրկում
    Առավոտն ինքն էլ երևի չգար։

    lavnerr shadddd 🙂

    Liked by 1 person

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s