Մի բաժանվեք սիրելիներից


the-notebook-5.jpgԿյանքում ամեն բաժանումից հետո լինում է հանդիպում: Բայց այնքան դժվար է այդ բաժանումն նրանց համար, ում սրտում սեր կա, ով այդ բաժանումից առաջ ապրել է սիրո բերկրանքը: Մարդիկ, մի բաժանվեք իրարից, գուցե դուք երբեք չգտնեք այդպիսի մեկին, ով կսիրի ձեզ ամբողջ սրտով, գուցե երբեք չգտնեք մեկին, ում դուք կսիրեք խենթի նման, ու արդեն շատ ուշ կլինի վերադարձնել ամեն ինչ: Ճիշտ է, լինում են վեճեր ու թյուրիմածություններ, ու այդ ամենից ով էլ ասես կարող է անտարբեր դառնալ : Իսկ դուք ներել սովորեք: Ներում են այն մարդիկ , որոնք իրենց ներսում շատ սեր ունեն: Ամեն մի մանրուքից կարելի է բաժանվել, բայց արդյոք արժե այդ մանրուքների վրա ուշադրություն դարձնել: Սիրո համար պետք է պայքարեն երկուսը, միասին, մեկը մյուսին լրացնելով: Մի վիճեք, պահպանեք հարաբերություններն, պահպանեք այն, ինչ ունեք, մի րոպե հետո, հնարավոր է, դա էլ չլինի:
Եղեք ավելի ուժեղ ձեր բոլոր զայրույթներից և բոլոր խոստումներից աշխարհի: Սովորեք ներել, երբ ցավում է և հավատալ լավին` հիասթափության միջով: Պարզապես եղեք ավելի ուժեղ դառը արցունքներից, ուժեղ ցանկացած ցավից: Միշտ էլ ցավում է` երբեմն գլուխը, իսկ երբեմն` հոգին, բայց դուք ապրեք սիրելու համար ու սիրեք ապրելու համար: Եվ եթե կյանքն հանկարծ հարված է հասցնում, the-notebook-3ուժեղ գտնվեք ու հավատացեք, որ մի օր ամեն ինչ իր տեղը կընկնի: Պարզապես եղեք ավելի ուժեղ ցանկացած տառապանքից, ատելությունը չի բուժում կորստի ցավը, և եղեք ուժեղ ցանկացած բաժանումից, բոլորից, ով դավաճանել է ու սիրել է երբևէ: Պարզապես եղեք ավելի ուժեղ ցանկացած ստից, սուտը երբեք չի կարող ապրել սիրո հետ: Հավատացեք, կյանքում ամեն ինչ ունի սահմաններ, իսկ դուք եղեք այնպիսին, ինչպիսին կաք:
Մի բաժանվեք սիրելիներից: Ամեն անգամ այս խոսքերը դիպչում են սրտին` անկախ ժամանակից ու կախված հանգամանքներից: Բաժանման պատճառը միշտ էլ տարբեր է, բայց էությունը նույնն է – կորուստ: Մի բաժանվեք:

Advertisements

4 thoughts on “Մի բաժանվեք սիրելիներից

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s