Ինչպե՞ս են սիրում մարդիկ


love01-happyՍերն չի դադարում զարմացնել, այն բացում է սրտերն ու լցնում է այն երջանկությունով: Սերն գոյություն ունի, որպեսզի մենք այն նվիրենք միմյանց, որ միմյանցով երջանկանանք: Սերն գոյություն ունի, որ մենակ չմնանք, որ զգանք սրտի զարկն ու վայելենք կյանքը:
Իր սիրո պատմությունն յուրաքանչյուր պատմում է իր ձևով, քանի որ յուրաքանչյուրն սիրում է տարբեր: Զգացմուքնը նույնն է, իսկ արտահայտելու ձևերը ամենքի մոտ յուրահատուկ:
Ինչ որ մեկն սիրում է հեռվից ու համարձակություն չի գտնում մոտենալ, իսկ ինչ որ մեկն` բարձրաձայնելով ու ամբողջ աշխարհին պատմելով իր սիրո մասին, որովհետև երբ երջանիկ ես ու սիրով լցված, ուզում ես գոռալ այդ մասին ու կիսել երջանկությունդ ամենքի հետ:Ինչ որ մեկն սիրում է գաղտնի, իր սրտում պահելով իր սերն ու ոչինչ չպահանջելով: Ինչ որ մեկն սիրում է առանց բառերի, բառերն չեն կարող նկարագրել իրական զգացմունքերը, սիրտը չի սիրում բառերով ասել իր սիրո մասին, իսկ ինչ որ մեկն սիրում է ժպտալով, չէ՞ որ ժպիտն է այն լեզուն, որով տարբեր ազգություններ կարող են խոսել միմյանց հետ: Ինչ որ մեկն սիրում է, ցավոք, անպատասխան, երևի այն պատճառով, որ ոմանք սիրել չգիտեն: Սերն այնքան մեծ է լինում, որ երբեմն չի տեղավորվում ոմանց սրտերում:

love01-happy (1)Ինչ որ մեկն սիրում է առաջին հայացքից, երբ մեկ անգամ տեսնելով հասկանում ես, որ գտել ես նրան, հենց նրան, ով համապատասխանում է քո իդեալին ու ում մասին երազել ես ամբողջ կյանքում, իսկ ինչ որ մեկի սերն սկսվում է փոքր հասակից հավատարիմ ընկերությունով, բայց տարիների ընթացքում նրանց միչև կապն էլ ավելի է ձգվում, որն ի վերջո մեկ ամբողջություն է դարձնում նրանց, ու մանկական ընկերությունն վերաճում է մինչև մի գեղեցիկ սիրո պատմության:
Ինչ որ մեկն սիրում է աստղերի լույսի ներքո ու նրա սիրո խոստովանությանն ամբողջ տիեզերքն է վկա դառնում, իսկ ինչ որ մեկն սիրում է արևոտ առավոտյան, որովհետև ամեն առավոտ նոր օրվա հետ նորից ես սիրահարվում նույն մարդուն ու հիանում նրանով այնպես, ինչպես առաջին հանդիպմանը: Ինչ որ մեկն սիրում է մեկին մինչև ծերություն ու մահ, իսկ ինչ որ մեկի սիրո համար հավերժությունն էլ բավական չէ:
Իսկ ինչպե՞ս եք սիրում դուք:

Advertisements

3 thoughts on “Ինչպե՞ս են սիրում մարդիկ

  1. Tikuls es chem grna barerov sel teinchx gsirem. Siremg@ shaddddd ansahmannn aranc partadranqi chem patkeracne kyanqs aranc IRA kayanqis imastn e INQ@ u haymi menq me tarovm bazhnvinkti iraren u idig xochndot che or sirucs me qichm paksi inchxor sirel em idpesa siremdi tor kyanqis verji shunch@ kspasem IMS ZINVORIS u menk irar hed kexnink navsegdaaaa~~~:D

    Liked by 1 person

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s