Երջանկությունս քո անունով


96d99710c6818a2ffffa954c0a68244dՍովորեցրու ինձ սիրել քեզ, որովհետև ես չգիտեմ, թե ինչպես անեմ դա: Այդպիսի պահերին ես մնում եմ մենակ մի տարօրինակ զգացողության հետ: Հենց այդ պատճառով ես ուզում եմ ստեղծել նոր աշխարհ, իմ աշխարհը ու նրանում ուզում եմ ինձ հետ լինես միայն դու:
Սովորեցրու ինձ սիրել քեզ: Եկ սահմանենք ամեն ինչի իմաստը կրկին, որովհետև ես միայն քո կողքին եմ տեսնում աշխարհը իմաստով լի: Եկ հնարենք մի նոր լեզու մեզ համար, և խոսենք մեր սիրո մասին հենց այդ լեզվով, որն ոչ ոք չգիտի, որովհետև երջանկությունն հարկավոր է բոլորից գաղտնի պահել, հակառակ դեպքում կխլեն այն մեզանից: Դու սովորեցրու ինձ սիրել, իսկ ես քեզ համարձակություն կսովորեցնեմ, որ պայքարենք միասին մեր սիրո համար: Կսովորեցնեմ, թե ինչպես են հանուն սիրո քանդվում երկրներ, սահմաններ: Թե ինչպես է սերն հաղթում ամեն ինչ ու կառավարում աշխարհը:
Չգիտեմ, թե այս ամենինց վերջում ինչ կմնա` դու՞, ե՞ս, սե՞ր, բաժանու՞մ, մա՞հ, թե՞ կյանք, բայց դու սովորեցրու ինձ սիրել, որովհետև ես ամբողջ կյանքս սիրելու եմ քեզ: Խնդրում եմ խոստացիր ինձ աշխարհ, մեր աշխարհը, մեր հայրենիքը, որտեղ մենք ապրելու ենք ու մեռնելու ենք միասին:
Քեզ հետ ես ինձ նորովի եմ ճանաչում, մինչ քեզ հանդիպելը այսպիսին չէի: ՈՒ ինչքան էլ մարդ փորձի նույնը մնալ, միևնույնն է, սերն փոխում է մարդուն, դարձնում անճանաչելի:
Ամեն անգամ, երբ ես տեսնում եմ քեզ, զգում եմ անբացատրելի զգացողություններ, կարծես ապրում եմ անհայտ աշխարհում ու խոսում եմ ինձ համար անհայտ լեզվով: Ինչքան շատ եմ ես ճանաչում քո աշխարհն, այնքան լավ եմ հասկանում քեզ: Ես հիվանդ եմ քեզանով, քո աչքերով, որոնք ասես անվերջալի օվկիանոս լինեն, ու ես ուզում եմ նրանցում խորտակվել հավերժ: Ես կորչում եմ, երբ մտածում եմ քո մասին: Ես երբեք չէի մտածում, որ մի մարդը, մտնելով իմ կյանք, կկարողանա ինձ այսքան սեր պարգևել: Հիմա իմ երջանկությունն անուն ուներ, այն կոչվում է քո անունով:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s