Archive | 03.09.2017

Սիրել եմ քեզ ու կսիրեմ միշտ

19533733_309743656137405_6835875162403897344_nԵրբ մենք բաժանվեցինք, կար մի բան, որ ստիպում էր ինձ լռել ու դա իմ հպարտությունն էր: Երբ ասեցի քեզ հեռացիր և մի վերադառնա այլևս, կար մի բան, որ ցավում էր ու դա հոգիս էր: Ասեցի քեզ, որ ինձ չզանգես, բայց սպասում էի, թե երբ ես զանգելու: Ստեցի քեզ` ասելով, որ չեմ սիրում: Բայց ինչպես կարող եմ չսիրել քեզ, դու իմ կյանքն ես, առանց քեզ ես մեռած եմ: Ես ամեն օր մտածում էի քո մասին, ամեն օր մեռնում էի քեզ գրկելու ցանկությունից, ուզում էի գալ քեզ մոտ, բայց չէի կարող:
Խնդրում եմ, օգնիր, մի թող սիրտս լացի: Տառապանքս անվերջ է, վառվում է հոգիս, վառվում է: Ինչպես կարող է մարդն իր սերն ուրանալ, այն ժամանակ, երբ ես պատրաստ էի հոգիս տալ քեզ համար: Ես ասեցի, այլևս չզանգես ինձ, իսկ աչքերիցս արցունքներն էին թափվում: Ես խաբեցի, ասելով, որ չեմ սիրում, բայց ասեցի դա հպարտությունից: Ես ջնջեցի քեզ իմ կյաքնից,բայց սրտիցս չկարողացա: Չկարողացա բաժանվել քեզնից:
Բայց միևնույնն է, դու չես կարող հեռանալ ինձնից, որովհետև սրտից ոչ ոք երբեք չի հեռանում:  Continue reading

Advertisements