Հաջողություն Ախալքալաք և ողջույն Թբիլիսի :)


10808933_782787801768460_803671169_nԱյս գրառումն պատկանում է “Իմ մասին” գրառումների շարքին, որոնք միայն իմ մասին են ու ում չի հետաքրքրում, կարող է չկարդալ ու հանգիստ իջնել ներքև 😉 :
Նոր կյանք, նոր միջավայր ու շրջապատ, նոր արկածներ և իհարկե այդ ամենը նոր քաղաքում։ Գնում եմ ընտանիքից, տնից, տեղից, հարազատներից ու ընկերներից հեռու, գնում եմ երազանքներիս հետևից: Երազանքներս ինձ տանում է Թբիլիսի, թողնում եմ հայրենի Ախալքալաքս, գնում եմ ուսումս շարունակելու ու նորանոր հաջողություններ ձեռք բերելու, գնում եմ նոր արկածների հետևից (չնայած, ավելի ճիշտ կլինի ասել իրանք են իմ հետևից գալիս, երևի գիտեն, որ “միքիչ” գիժ եմ դրանից է 😀 )։ Գիտեմ, սկզբում շատ դժվար կլինի ինձ համար,ընտանիքիցս հեռու երկար ժամանակով ու այն էլ մեկ ուրիշ քաղաքում, երբեք չեմ եղել, բայց հանուն երազանքների մարդն պատրաստ է ամեն ինչի միջով անցնել ու ամեն փորձություն ու դժվարություն մարդու հաղթահարելի է, եթե դա նա անում է ինչ որ կարևոր բանի հասնելու համար համար է, վստահ եմ ես էլ կկարողանամ հաղթահարել դրանք ու կվերադառնամ 5 տարի հետո` որպես լավ մասնագետ, կամ էլ չեմ վերադառնա, ով իմանա 😀 , ժամանակը ցույց կտա:
Դե ինչ, սա իմ վերջին գրառումն էր Ախալքալաքում, մյուսներն կլինեն արդեն Թբիլիսիում ու կաշխատեմ գրել նույն տեմպերով ու կարծում եմ ուսումս չի խանգարի ինձ արտահայտել մտքերս ու կիսվել դրանցով ձեզ հետ: e2bf3b11df0b872112757f1c2fee6e32_XLԸնդհակառակը, ինձ թվում է այս ընթացքում շատ բան կփոխվի իմ մեջ, կփոխվեմ ես, մտածելակերպս, մտքերս, չէ՞ որ տեղափոխվելով նոր միջավայր, փոխում ենք մեր աշխարահայացը ու ինչքան մեծանում ենք այդքան ավելի շատ բան ենք սովորում կյանքից ու կարծում եմ այդ անծանոթ միջավայրն ինձ կօգնի ավելի հետաքրքիր գրառումներ գրել: Սա իմ օրագիրն է, որտեղ գրում եմ այն ինչ իմ ներսից է գալիս ու հույս ունեմ երբեք չեմ դադարի գրել:Կշարունակեմ ավելացնել գրառումներ ամեն կիրակի, իսկ դուք շարունակեք հետևել ինձ ու իմ բլոգին 😉 :
Կյանքն լի է փոփոխություններով, հարկավոր է հարմարվել այդ փոփոխություններին ու ընդառաջ գնալ նրանց։ Իմ առջև բացված է մի նոր կյանքի դուռ, ժամանակն է հավաքել մտքերս, ուժերս ու համարձակությունս ու մտնել այդ դռնով ներս, որովհետև кто не рискует, тот не пьет шампанское ։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s