Իմ զինվոր, իմ հպարտություն


Yjd8t5xzSZcԲանակ, այս անգամ մեր սիրո խոչնդոտն այս անունն ունի: Դու դարձար զինվոր ու ինձնից սպասելու խոստում խնդրելով, հեռացար: Դեռ երբեք այսքան երկար ժամանակով իրարից հեռու չէինք եղել, այսքան մեծ հեռավորություն մեզ չէր բաժանել:
Հեռու ենք իրարից, դու այնտեղ զինվորական հագուստով, զենքը ձեռքիդ, քո պարտքն ես հատուցում հայրենիքիդ, իսկ ես այստեղ առանց քեզ այլևս չեմ դիմանում, կարոտում եմ անչափ, օրերն ու ժամերն եմ հաշվում մեր հանդիպման, սպասում եմ, չէ՞, որ խոստացել եմ սպասել իմ զինվորին ու կսպասեմ: Իմ սերն այնքան մեծ է քո հանդեպ, որ ի զորու է հաղթահարել յուրաքանչյուր դժվարություն, յուրաքանչյուր խոչնդոտ անզոր է մեր սիրո դեմ:
Մեկ տարի չգիտեմ ինչպես պիտի դիմանամ: Ճիշտ է, մեկ տարին այնքան էլ շատ չէ, բայց ինձ համար այն այնքան երկար է թվում: Ժամանակն, որ շատ արագ անցնելու հատկություն ունի, ասես, ինձ հետ հակառակվել է, կանգ է առել ու առաջ չի գնում: Այդ մեկ տարվա ամեն վարկյանում կարոտում եմ քեզ, մտածում եմ միայն քո մասին, առանց քեզ տանջվում եմ, բայց նաև աննկարագրելի հպարտություն եմ զգում, որ իմ միակն զինվոր է դարձել ու պաշտպանում է ինձ, ու հպարտ եմ, որ քեզ նման զինվորի սիրած էակն եմ:
d5e52367edcecfcec7d16848aa3d1acaՇատ եմ զգում կարիքդ, ուզում եմ տեսնել քեզ հենց հիմա, բայց… չի կարելի: Չի կարելի գրկել, համբուրել, չի կարելի նույնիսկ ձեռքդ բռնել: Բայց այնպես եմ ուզում հիմա փարվել քեզ լռության մեջ, լսել նուրբ խոսքերդ ու մնալ այնդպես ընդմիշտ, բայց չեմ կարող:
Անցնում են ժամերը, հաշվում եմ օրերը, այնքան դժվար է ինձ մենակ, առանց քեզ: Բայց ես քեզ կսպասեմ, ոչ նրա համար, որ պետք է, այլ այն պատճառով, որ այլ
կերպ չեմ կարող: Ճիշտ է, դժվար է իրարից հեռու լինել, չկարողանալ տեսնել, խոսել, նույնիսկ գրել, բայց երբ վերադառնաս, մենք լինելու ենք ամենաերջանիկը, ես դա գիտեմ:
Ով կարողանում է սպասել, նրան կհասնի երջանկությունը: Իմ երջանկություն, սպասում եմ քեզ: Իմ զինվոր, հիշիր, սիրում եմ քեզ:

Պատվիրեց Ինան, գրառումն նվիրում է իր զինվորին 🙂

Advertisements

2 thoughts on “Իմ զինվոր, իմ հպարտություն

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s