Archive | October 2017

Գնա, առանց վերադրաձի մտադրության

imageԵրբ կողքիդ է լինում երջանկությունը, դադարում ես մտածել, դադարում ես հետևել ժամանակին: Թվում է, թե այդ զգացողությունն երբեք չի լքելու քեզ: Իսկ իրականում լքում է, լքում է քեզ նա, առանց ում կյանքդ չէիր պատկերացնում: Լքում է առանց մի վարկյան մտածելու քո մասին, առանց բացատրություն տալու: Մարդիկ ունեն սովորություն հեռանալու, իսկ հետո հանկարծակի նորից հայտնվելու, երբ կարծես մոռացել էին նրա մասին: ՈՒ նա հայտնվելով քո կյանքում կրկին հիշեցնում է իր գոյութայն մասին, անցյալի մասին, որի մեջ նա էր, որում միասին ապրած պահերն էին, ու դու հասկանում ես, որ ժամանակն անզոր է փոխել որոշ բաներ:
Մոռացե՞լ եմ: Այո, կարողացել եմ, ուժեղ եմ գտնվել իմ սրտից ու բոլոր զգացմունքներս հանել եմ դուրս: Իսկ դու չգիտեմ ինչ ես հիշել, որ նորից վերադարձել ես: Ի՞նձ: Չեմ հավատում: Դադարել եմ հավատալ ու վստահել մարդկանց, քեզ` առավել ևս: Թող ինձ հանգիստ, սա իմ վերջին խնդրանքն է, դու այլևս արժանի չես իմ արցունքներին, արժանի չես նույնիսկ հիշողությանս մեջ մնալ: Continue reading

Advertisements

Մտորումներ

40656a85a26b8dce5dc9c1defff8e150Մի տեղ լսել եմ, որ երբ տղաներն են ունենում խնդիրներ, երբ լքում են նրանց, ցավեցնում, նրանք այդ մասին չեն պատմում ոչ մեկի, այլ միացնում են ֆուտբոլ, պառկում բազմոցին ու ուղղակի լռում են կամ զբաղվում են մեկ այլ գործով: Նրանց հարկավոր է ցրվել այդ ամենից, իսկ երբ լարվածությունը թուլանում է, նրանք սկսում են փնտրել լուծում, ու այդ ամենն նրանք անում են մենակ, առանց ինչ որ մեկին խառնելու:
Իսկ աղջիկներս ընդհակառակն ենք: Երբ աղջիկներն են ունենում խնդիրներ, նրանք խոսում են այդ մասին ընկերուհիների, ծանոթների, ավտոբուսում գտնվող ճամփորդակցի կամ խանութի վաճառողուհու հետ: Նրանք գրում են այդ մասին օրագրերում կամ էլ սոց. ցանցերում:
Ու ես հիմա եմ հասկանում, թե ինչու միշտ ցանկություն եմ ունենում գրել, գրել ամեն ինչի մասին ինչ կա ներսումս։ Ես ուզում եմ կիսվել երջանկությունովս ու ցավովս։ Երբ կիսվում ես երջանկությունով, այն կրկնակի է դառնում, երբ պատմում ես մարդկանց ցավդ, այն կիսվում է, կարծես թեթևանում ես ու հոգուդ վրայի այդ ծանրությունն ընկնում է։
Հիմա եմ հասկանում թե ինչու է անկախ ինձնից ձեռքերս թերթ ու գրիչին հասնում, երբ ինչ որ բան անհանգստացնում է ինձ։ Մտքերս բարձրաձայնելով եմ ես գտնում պատասխաններ։ Continue reading

Իմ թախծոտ աշուն

7abf8bdf58bdbb103a804419532f2313Աշուն է։ Դրսում եղանակը հոգուս նման մռայլ է։ Հոկտեմբերն իր դեղնավուն տերևներով թևերն փռել է բնության վրա։ Երկինքն ամպամած է, գուցե անձրև գա։ Ես ուզում եմ, որ գա անձրևը, ուզում եմ լվանա ու տանի փոշին, մաքրվի օդը, որ շնչել կարողանամ։ Քամի է, մեղմ քամի, որն երբեմն կատաղում է ու քշում է ծառ ու ծաղիկ, տերևներն պար են գալիս օդում ու իջնելով գետին, դարսվում են իրար վրա այնպես, ասես գորգ լինի, ու այնքան հաճելի է քայլել նրանց վրայով: Քամի է, մեղմ քամի, որն փչում է հոգուս մեջ, վերքերս նորից ցավեցնում:
Օրերն դարձել են անգույն, արևն փորձում է շողալ ու լուսավորել, բայց այլևս չունի այն ուժն, որ կարողանա ջերմացնել մարդկանց, իսկ ես այնքան եմ զգում նրա ջերմության կարիքը, սիրտս սառել է, ուզում է տաքանալ:
Աշունն նման է կարդացած, բայց արդեն մոռացված մի գրքի: Նրա յուրաքանչյուր էջն պատմում է այն մասին, ինչ դու արդեն գիտես, բայց հասցրել ես մոռանալ, ու յուրաքանչյուր էջ վերադարձ է այնտեղ, ուր արդեն եղել ես: Հոկտեմբերն ջնջել է բոլոր գույներն, վերածելով քաղաքային տեսարանն մի սև ու սպիտակ նկարի` հին, անգույն ու համարյա աննկատելի: Continue reading

Գնահատե՛ք կյանքը, մարդի՛կ

imageՄենք հաճախ չենք գնահատում մեր ունեցածը, այն ինչ մեր կողքին է, մինչև որ չենք կորցնում այն: Մենք ջնջում ենք հեռախոսի համարները, գիտենալով, որ այն ընդմիշտ մնալու է մեր հիշողության մեջ, մենք բաժանվում ենք, իմանալով, որ կրկին հանդիպելու ենք: Մենք ասում ենք “կմտածեմ”, նախապես իմանալով պատասխանը: Մենք փնտրում ենք ինչ որ նոր բան, գիտենալով, որ առանց հնի չենք կարող ապրել: Մենք սպասում ենք, նույնիսկ երբ ասում ենք “գնա”: Վիճում ենք, հասկանալով, որ առանց այդ մարդու կյանք չունենք: Ինչքան կարևոր է իմանալ, որ ինչ որ մեկին պետք ենք ու ինչ որ մեկի սիրտն հենց մեզ համար է բաբախում: ՈՒղղակի ապրել ու լինել ինչ որ մեկին հարկավոր` արդեն իսկ պարգև է, իսկ մենք չենք գնահատում:
Չենք գնահատում մարդկանց, ովքեր մեր կյանքում են, ում հանդիպում ենք մեր կյանքի ճանապարհին, մինչդեռ պիտի շնորհակալություն հայտնենք ամենքին, մեր ճակատագրում իրենց մասնակցությունն ունենալու համար, լինի դա մի փոքրիկ էպիզոդ, թե մի ամբողջ կյանք: Ոչ մի մարդ չի հայտնվում մեկ ուրիշի կյանքում պատահական: Պետք է գնահատել մեկի տված սերն ու երջանկությունը, մյուսի թողած կյանքի դասը: Continue reading

Հեռու կարևոր մարդկանցից

791dc414ed9051d1aec0faa9d9fe9840Դու երբեք չես հասկանա ինչ է նշանակում դա` չունենալ հնարավորություն բռնելու սիրած էակիդ ձեռքը կամ չունենալ հնարավորություն նրան գրկելու: Երբ դու լսում ես միշտ միայն նրա ձայնը` կամ հեռախոսի մեջ, կամ էլ քո գլխում: Երբ նրան տեսնում ես միայն նկարներով ու անհագ ցանկություն ես ունենում նրա կողքին լինելու, իսկ ձեզ բաժանում են քաղաքներ, ճանապարհներ, մարդիկ:
Ի՞նչ գիտես դու հեռավորության մասին: Դու երբեք չես կարողանա հասկանալ, ինչպիսին է դա` զգալ նրա էմոցիաները բիթերով ու բայթերով, երբ ձեր միջև հեռախոսային կապի օպերատորներն են ու ինտերնետը: Երբ նա, ինչպես նաև դու, ապրում եք ձեր կյանքն իրարից հեռու: Չեք կիսում իրար հետ ձեր զգացմունքներն ու զգացողությունները: Երբ ոչ ոք չկա քո կողքին, ով կհասկանար քեզ, իսկ նա հիմա քնած է ուրիշ մի քաղաքում: Երբ քեզ հետաքրքրում է նրա մասին ամեն ինչ, թե որտեղ է նա, ինչ է անում, ինչպես է անցնում նրա օրը, ու անհանգստանում ես ու տեղդ չես գտնում, երբ նա ուշ-ուշ է զանգում քեզ: Continue reading