Archive | November 2017

Միմյանց փնտրող երկու ճակատագիր

4630a1d1e06e32361f01e89f0665d6b9Լույսն գրավում է բոլորին, իսկ դու փորցիր գտնել նրան, ով կսիրի քո խավարը, քո թերությունները, քո թուլությունները: Ով չի վախենա քո տարօրինակություններից ու անիմաստ չեն թվա քո խենթությունները: Դու փորցիր գտնել նրան, ով առանց վախի կբնակվի քո սրտում, ու կլինի այնտեղ ինչպես տանը: Այս կեղծիքների սարդոստայնում, ամբողջությամբ խավարի մեջ կտեսնի քո բոլոր թույլ կողմերը ու կկարողանա հարվածել ներսից, բայց… երբեք չի անի դա, որովհետև կսիրի քեզ իր կյանքից շատ ու յուրաքանչյուր ցավ քո սրտում կլինի նրա ցավը ու յուրաքանչյուր երջանկություն` նրա երջանկությունը: Գտիր նրան ,ով կսովորեցնի քեզ ապրել, ներշնչելով քո մեջ անսահման սեր ու փոխարենը ոչինչ չսպասելով: Կսիրի քեզ ոչ թե ինչ որ բանի համար, այլ չնայած ամեն ինչին: Դու գտիր նրան, ով կդառնա քո թուլությունը և քո ամենաանհավատալի ուժը միաժամանակ: Continue reading

Advertisements

Ժամանակը լավ բժիշկ չէ հոգու վերքերի համար

1950a5684b6900f4775e3075013a7b30Մի հավատացեք այն խոսքերին, որ ժամանակը բուժում է վերքերը, որ ամեն ինչ ժամանակի ընթացքում անցնում է: Ոչինչ էլ չի անցնում, վերքերն, միևնույնն է, մնում են, ուղղակի ժամանակի ընթացքում դրանք դադարում են ցավել, թվում է, թե մոռանում ես, բայց բավական է մի հիշողություն ու այն նորից սկսկում է ցավել, թարմանում են հին վերքերն: Ժամանակն ուղղակի ստիպում է համակերպվել դրանց հետ ու ապրել ցավի հետ միասին:
Ժամանակը չի բուժում: Այն չի բորբոքում վերքերը, պարզապես դրանք փակում է վերեւից նոր տպավորությունների, նոր զգացողությունների, կյանքի փորձի վիրակապով: Եվ երբեմն, ինչ որ բանի դիպչելով այդ վիրակապը բացվում է, ու թարմ օդը հպվում է վերքին, նոր ցավ տալով:
Ժամանակն ստիպում է մոռանալ հին վերքերի ցավի մասին, ցավեցնելով կրկին ու կրկին: Եվ այդպես է ապրում ենք կյանքում, ինչպես վիրավոր թռչուն, որն թևի վերքից հետո կարողանում է թռչել, բայց ամեն թռիչք կրկին ցավեցնում է ու հիշեցնում անցյալը: ՈՒ ամեն տարի հոգու մեջ ավելի ու ավելի է շատանում վատ կապած վիրակապերի քանակը, որոնք դիպչելով ինչ որ հիշողության կրկին բացվում են: Continue reading

Ամենաթանկը

b5f82936be70a752a89c628f4b6bcc04.jpgՄիլիոնավոր մարդիկ գալիս են ու գնում, նրանց մեջ չէ երջանկությունը: Ամենից կարևորը աշխարհում մնում են այն մարդիկ, ում անվանում ենք ընտանիք: Այս ամենը պիտի գիտակցի յուրաքանչյուր մարդ, ու յուրաքանչյուրի կյանքում ամեն ինչից թանկ պիտի է լինի ընտանիքը: Ոչ մի աշխատանք, կարիերա, փող թանկ չէ այն մարդկանցից, ովքեր քեզ լույս աշխարհ են բերել, նվիրել են ամենաթանկը` կյանքը: Աշխարհում յուրաքանչյուրին կարելի է փոխարինող գտնել, բացի ծնողներից, նրանք անփոխարինելի են: Աշխարհում չկան ավելի վստահելի մարդիկ, քան քույրն ու եղբայրն են, ու ոչինչ չի կարող դա փոխել, արյունը ջուր չի դառնում երբեք: Չի կարելի երես թեքել ընտանիքից, նրանք միակն են, որ կսիրեն քեզ առանց պատճառ, կներեն յուրաքանչյուր արարք ու կընդունեն քեզ որտեղ էլ լինես, որտեղից էլ գաս:
Լինել ընտանիք չի նշանակում ուղղակի արյունակցական կապ: Երբեմն ընտանիք նշանակում է պաշտպանել ամենքից ու ամեն ինչից, երբեմն թափել ուրախության արցունքներ ինչ որ մի փոքրիկ երջանկության համար: Սեր, որն կողքիդ չէ ու միգուցե չի երևում, բայց միշտ գոյություն ունի, իսկ երբեմն սեր, որն բոլորի աչքերում է երևում: Continue reading

Իմ ընկեր` իմ կյանքի ուղեկից

746a2098154a3040a05df050c5bcb4c0Յուրաքանչյուրիս կյանքում կան մարդիկ, որոնց կարող ենք դիմել ցանկացած հարցով, նրանց հետ կարող ենք ծիծաղել, լացել, կարող ենք կռվել ու 5 րոպեից նորից բարիշել,նրանց հետ լինում ենք բնական ու անկեղծ ու կարող ենք վստահել յուրաքանչյուր գաղտնիք:
ՈՒմ կյանքում որ չկան այդպիսի մարդիկ,նրանք չեն կարող լիարժեք երջանիկ լինել, որովհետև չեն ունենա իրենց կողքին մեկին, ում հետ կկարողանան կիսել այդ երջանկությունը:
Դժվար չէր կռահել, որ խոսքս ընկերների մասին է, ԻՍԿԱԿԱՆ ընկերների, այլ ոչ նրանց, որոնք այսօր քո կողքին են, իսկ վաղը` քո դեմ: Խոսքս այն ընկերների մասին է, ում կարող ես գրել կամ զանգել գիշերվա կեսին ու պատմել, թե ինչքան ուրախ ու երջանիկ ես ու նա կուրախանա քեզ հետ, եթե ասես, որ տխուր ես, նա կտխրի քեզ հետ ու կողքիդ կլինի, թեկուզ և հեռու եք իրարից:  Continue reading

Կիսատ թողած սեր

b1982620d6371f0f8f0904d4bf9ada1eԿիսատ մնաց ամեն ինչ, կյանքս կեսից կանգ առավ ու քարացավ շուրջն ամեն ինչ, դու գնացիր ու քեզ հետ տարար սիրտս, այդ պահից ես դադարեցի ապրել, այլ միայն փորձում էի գոյատևել, ու գիտես, ստացվեց, սիրտս այդպես էլ մնաց քո մոտ, բայց անսիրտ ապրելն ավելի հեշտ էր, քանի որ ոչ մեկ չէր ցավեցնում,ոչ մեկ չէր կարող մտնել իմ սիրտ ու կապվել հոգուս հետ, որովհետև ամեն տեսակ կապվածություն վերջում ավարտվում է հիասթափությամբ ու ցավով: Ես դադարեցի ինչ որ բան զգալ, ամեն ինչի հետ քարացել էի նաև ես ու այդ ամենը միայն քո շնորհիվ: Քո շնորհիվ փոխվեցի ես, փոխվեց մտածելակերպս ու սկսեցի կյանքից էլ ավելի շատ բան հասկանալ, բայց ավելի ճիշտ կլիներ ասել քո տված ցավի շնորհիվ, որն ինձ ուժեղ դարձրեց:
Գիտես, ես պատրաստ էի քեզ հետ անցկացնել ամբողջ կյանքս, հրաժարվել իմ երազանքներից ու հանուն քեզ գնալ աշխարհին դեմ: Ես ուզում էի տեսնել, թե ինչպես ես դու ծիծաղում ու նայում երկնքնին, ինչպես ես լռում, անհանգստանում, ինչպես ես ինձ խանդում, բայց փորցում թաքցնել դա ինձանից:
Ես ուզում էի զգալ քո շունչը, զգալ, թե ինչպես է սիրտդ զարկում անհանգիստ: Continue reading