Ժամանակը լավ բժիշկ չէ հոգու վերքերի համար


1950a5684b6900f4775e3075013a7b30Մի հավատացեք այն խոսքերին, որ ժամանակը բուժում է վերքերը, որ ամեն ինչ ժամանակի ընթացքում անցնում է: Ոչինչ էլ չի անցնում, վերքերն, միևնույնն է, մնում են, ուղղակի ժամանակի ընթացքում դրանք դադարում են ցավել, թվում է, թե մոռանում ես, բայց բավական է մի հիշողություն ու այն նորից սկսկում է ցավել, թարմանում են հին վերքերն: Ժամանակն ուղղակի ստիպում է համակերպվել դրանց հետ ու ապրել ցավի հետ միասին:
Ժամանակը չի բուժում: Այն չի բորբոքում վերքերը, պարզապես դրանք փակում է վերեւից նոր տպավորությունների, նոր զգացողությունների, կյանքի փորձի վիրակապով: Եվ երբեմն, ինչ որ բանի դիպչելով այդ վիրակապը բացվում է, ու թարմ օդը հպվում է վերքին, նոր ցավ տալով:
Ժամանակն ստիպում է մոռանալ հին վերքերի ցավի մասին, ցավեցնելով կրկին ու կրկին: Եվ այդպես է ապրում ենք կյանքում, ինչպես վիրավոր թռչուն, որն թևի վերքից հետո կարողանում է թռչել, բայց ամեն թռիչք կրկին ցավեցնում է ու հիշեցնում անցյալը: ՈՒ ամեն տարի հոգու մեջ ավելի ու ավելի է շատանում վատ կապած վիրակապերի քանակը, որոնք դիպչելով ինչ որ հիշողության կրկին բացվում են: Ժամանակն օգնում է մոռանալ շատ բաներ, բայց այդ ամենից մնացած վերքերն ամեն անգամ կրկին հիշեցնում են, ամեն ինչից մնում են հետքեր, որոնք երբեք չեն ջնջվում, այդ հետքերով է պահպանվում մեր անցյալը:ffb481a3a81f79c6b809aaf82ad3d7dc
Կյանքը մեզ մի անգամ է տրվում ու ցավոք ինչպիսի ժամացույց էլ հնարենք, միևնույնն է, չենք կարողանա հետ տալ ժամանակը, էլ երբեք հնարավորություն չենք ունենա ուղելու մեր սխալներն ու կրկին ապրելու երջանիկ պահերը:
Ամենացավագին տառապանքներն անտեսանելի են, երբ ամեն գիշեր լուռ լացում ես, բոլորից թաքուն, երբ արդեն խելագարվում ես քո իսկ մտքերից: Բայց ոչ, ամենից վատն այն է, երբ լացում է հոգիդ, ու ինչ էլ անես, չես կարող հանգստացնել, մխիթարել նրան: Նրա մի մասնիկը մեռնում է ու դառնում մի մեծ ցավ հոգուդ այն մասի վրա, որն կաորղացել է գոյատևել: ՈՒ ոչ մի ցավ այնքան ուժեղ չէ, որքան հոգու ցավը, ու այդ ցավն ժամանակն ի զորու չէ բուժել:
Ժամանակը լավ բժիշկ չէ ու ոչնչով չի կարող օգնել: Հիվանդ սրտի համար ժամանակի նման բժիշկ պետք չէ, միայն մեկ ուրիշ սիրող սիրտ է պետք:

Advertisements

2 thoughts on “Ժամանակը լավ բժիշկ չէ հոգու վերքերի համար

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s