Archive | December 2017

Նոր տարի ու առջևում 365 նոր շանս

1acc6365e2d442b6ad30ef91873590e1.jpgԴեկտեմբերի 31… Մի քանի ժամ է մնացել, շուտով ժամացույցի սլաքները կկանգնեն 12-ի վրա ու կմեկնարկի 2018 թվականը, իսկ զգացողությունն որն ես հիմա զգում եմ կարելի է բացատրել մեկ բառով` անհավատալի է: Ես նշում եմ իմ 19-րդ Նոր տարին, բայց թվում է դեռ երեկ էր 7 ամյա աղջնակը անհամբեր սպասում ժամը 12-ին, կիսաքնած, կիսաարթուն հետևում գիշերային երկինքը լուսավորող բազմերանգ հրավառություններին ու սրտի թրթիռով դիմավորում Նոր տարին: Տարիներն թռնում են աննկատելի արագությամբ ու հասկանում եմ, որ այդ 7 ամյա աղջիկը մեծացել է ու շատ բան է փոխվել այս տարիների ընթացքում: Չնայած մինչև հիմա էլ սրտի թրթիռով սպասում եմ Նոր տարվան ու երբ ժամը դառնում է 00:00, ասես, սպասում եմ ինչ որ հրաշքի ու հույսով եմ, որ նոր տարին ամեն ինչ փոխելու է իմ կյանքում ու այդպես էլ լինում է, ամեն տարին ինչ որ նոր բան է փոխում կյանքումս:
Այս տարին էլ ավարտվեց ու ընդգրկվեց իմ կյանքի լավագույն տարիների ցանկում: Շատ բան փոխեց այն իմ կյանքում, դարձրեց կյանքս էլ ավելի հետաքրքիր, գուցե նաև գեղեցիկ: Continue reading

Advertisements

Լավ է, երբ մենակ չես

d9bb4a40258ccaeacb24503648a364dfԼավ է, երբ կարոտում են քեզ, սպասում են, երբ հաշվում են վարկյաններն քեզ հետ հանդիպման ու դիմավորում են անկեղծ ժպիտով ու երիցուկների ծաղկեփնջով: Երբ ցավդ կիսում են, հանգստացնում են, գրկում են քեզ, երբեմն լավ զգալու ու պրոբլեմներին թեթև նայելու համար միայն գրկախառնություն է պետք: Երբ երջանկության պահերին, դժբախտության ժամանակ, չեն թողնում քեզ ընկնել, այլ պարզում են իրենց ձեռքն ու օգնում են առաջ գնալ:Երբ գիտեն, որ ամենագլխավոր երջանկությունն է` մարդուն անվանել “Իմ կես”:
Լավ է, երբ սպասում են, թեկուզ և դու աշխարհի մյուս ծայրում ես, նույնիսկ եթե փոխվել է երթուղիդ ու վերադարձդ ուշացել է: Պատուհանից այն կողմ մեկ քամի է, մեկ ձյուն: Իսկ քեզ տաքացնում է այն միտքն, որ ինչ որ մի տեղ, քո հարազատն քեզ է կարոտում:
Լավ է, երբ հավատում են քո ուժերին ավելի շատ, քան դու ինքդ: Երբ հոգիդ փոթորիկի մեջ է, իսկ քեզ շշնջում են “Ես քեզ չեմ տա, երբեք ու ոչ մեկի, որովհետև, այսուհետ, դու իմ ամենինչն ես”, երբ ամուր բռնում են ձեռքդ, հասկանալով, որ նրանցում է ամեն ինչ ու նայում են աչքերիդ այնպես, ասես, նրանց նմանը երբեք չեն տեսել: Continue reading

Սիրելը դժվար չէ

ca3816db251117737e1b97d85d8d975dԵրբ ծնվում ենք, սկսում ենք կամաց կամաց սովորել ամեն ինչ։ Մեծանում ենք, սիրահարվում ենք, ապրում առաջին հիասթափությունը, կոտրվում է սիրտը, հետո սովորում ենք սիրել։ Սովորում ենք, բայց ոմանք այդպես էլ չեն իմանում թե ինչպես է պետք սիրել։
Իսկ սիրել պետք է այնպես, որ կանգ առնի սիրտդ ու ամեն շունչդ լինի ինչպես առաջին անգամ, որ սիրելի աչքերի կրակի մոտ ջերմանա հոգիդ: Սիրել պետք է այնպես, որ մի րոպե երջանկության համար պատրաստ լինես ամբողջ կյանքդ տալ, որ աչք փակելով ամեն դժբախտության վրա, կրկին ու կրկին հավատալ ու սպասել, այլ ոչ ամեն անհաջողությունից հետո հանձնվել, թողնել ու գնալ։ Սիրել պետք է այնպես, որ երբեք չկասկածես սիրուդ ու այն մարդու վրա, ում սիրում ես: Որ մեկ վարկյան անգամ չմտածես, որ դժբախտ ես, որ երբեք չստես, լինես անկեղծ ու նվիրված:
Պետք է այնպես սիրել որ ամեն հայացք լինի մի խոստովանություն, ամեն համբույր` Աստվածային պարգև ու ամեն հպումից սրտում հրդեհ բռնկվի: Պետք է սիրել այնպես, որ ամեն ցանկություն դառնա իրական, ու չլինի հնարավոր հաշվել նրանց քանակությունը: Continue reading

Անկեղծ սրտից

0210b7364918deb2b779c3ec9f96c4bcԵվ ինչ որ մի պահ ամեն ինչն իր կարևորությունը կորցնում է: Նայում ես այն մարդկանց, ում ձեռքից բռնել ես, ու ինքդ քեզ հարց ես տալիս. – Միգուցե, պետք է թողնել ձեռքը, չկանգնել նրան այդքան մոտ, չլինել այդքան բնական, չասել այն, ինչ մտածում ես:
Չէ՞ որ, մեր ժամանակներում մարդիկ փոխվել են, նրանք վախենում են դրանից, ամեն ինչ այլ կերպ են ընկալում: Փնտրում են հնարավորություն, հիշում են անցյալը, համեմատում են քեզ ուրիշների հետ, իսկ դու նայում ես այդ ամենին ու մտածում ես. – Միգուցե, պետք է և իրոք խաղալ մարդկաց հետ, նրանց իսկ խաղը, որն նրանք այնքան շատ են սիրում, լինել այնպիսին, ինչպիսին քեզ տեսնում են:
Ես, երևի, նույնիսկ հասկանում եմ այդ մարդկանց: Իրոք որ, ինչի՞ ինչ որ բան անել, եթե մարդն, այսպես թե այնպես, քո կողքին է: Մարդկանց պետք են դժվարություններ, վեճեր, տառապանք, ցավ: Նրանք կոտրում են սիրտդ, իսկ երբ դու ես նույն կերպ նրանց հետ վարվում, անսիրտ մարդ ես դառնում նրանց համար: Բայց ախր սիրտդ կոտրվելուց հետո, ինչպե՞ս անսիրտ չդառնալ, ինչպե՞ս ապրել մի սրտով, որից մենակ փշուրներն են մնացել: Ինչպե՞ս խաղալ մի խաղ, երբ գիտես, թե ինչ ցավոտ է նրա հետևանքները: Continue reading