Սիրելը դժվար չէ


ca3816db251117737e1b97d85d8d975dԵրբ ծնվում ենք, սկսում ենք կամաց կամաց սովորել ամեն ինչ։ Մեծանում ենք, սիրահարվում ենք, ապրում առաջին հիասթափությունը, կոտրվում է սիրտը, հետո սովորում ենք սիրել։ Սովորում ենք, բայց ոմանք այդպես էլ չեն իմանում թե ինչպես է պետք սիրել։
Իսկ սիրել պետք է այնպես, որ կանգ առնի սիրտդ ու ամեն շունչդ լինի ինչպես առաջին անգամ, որ սիրելի աչքերի կրակի մոտ ջերմանա հոգիդ: Սիրել պետք է այնպես, որ մի րոպե երջանկության համար պատրաստ լինես ամբողջ կյանքդ տալ, որ աչք փակելով ամեն դժբախտության վրա, կրկին ու կրկին հավատալ ու սպասել, այլ ոչ ամեն անհաջողությունից հետո հանձնվել, թողնել ու գնալ։ Սիրել պետք է այնպես, որ երբեք չկասկածես սիրուդ ու այն մարդու վրա, ում սիրում ես: Որ մեկ վարկյան անգամ չմտածես, որ դժբախտ ես, որ երբեք չստես, լինես անկեղծ ու նվիրված:
Պետք է այնպես սիրել որ ամեն հայացք լինի մի խոստովանություն, ամեն համբույր` Աստվածային պարգև ու ամեն հպումից սրտում հրդեհ բռնկվի: Պետք է սիրել այնպես, որ ամեն ցանկություն դառնա իրական, ու չլինի հնարավոր հաշվել նրանց քանակությունը:bc28f467554806de53251a917cbcd6c3 Որ ամեն օր, ինչպես աղոտք, կրկնել` «Շնորհակալ եմ, որ դու կաս… »: Պետք է պահպանել սերը, ամբողջ հոգով պահպանել ու պետք չէ վատնել ժամանակդ մանրուքների վրա:
Սիրել պետք է այնպես, ու աչքերդ մեկից բացի ոչ ոքի չտեսնի, սիրտդ չփնտրի ոչ մեկի։ Որ ապրես մեկով ու մեկի համար: Սովորիր սիրել աչքերդ փակ, սիրահարվել հոգուն, տեսքը փոփոխական է, անցողիկ, իսկ հոգին ամբողջ կյանքում մնում է նույնը ու չի մեռնում երբեք: ՈՒ ինչպիսի զարմանալի աշխարհ է բացվում, երբ դիպչում ես ինչ որ մեկի հոգուն:
Մարդուն պետք է սիրել ոչ թե լավ մեքենայի, գեղեցիկ արտաքինի, բնավորության կամ վարքագծի համար: Սիրում են առաջին հերթին այն պատճառով, որ նա կա: Սիրում են այն պատճառով, որ նրա մոտ ամեն ինչ լավ է ու կարևոր չէ միասին եք դուք, թե …

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s