Archive | January 2018

Իմ ընտրությունը դու ես

3f4adb162c2b1cf3188a208dad262334Ես երբեք ոչ մեկի մոտ չեմ խոստովանել, թե ինչ է նա ինձ համար նշանակում, ոչ ոք, բացի ինձ շատ մոտ մարդկանցից, չեն իմացել այդ մասին: Ես ատել եմ նրան այնքան, ինչքան հնարավոր էր ու սիրել եմ նրան այնպես, ինչպես ոչմեկին չեմ կարողացել սիրել: Ես եղել եմ անտարբեր նրա հանդեպ, ասես երբեք չեմ ճանաչել նրան:
Ես մտածում էի նրա մասին, փորձելով մոռանալ: ՈՒ ես մոռացել էի նրան, բայց միևնույնն է, հիշում էի: Ես հիշում էի ամեն ինչ, ինչ կապված էր նրա հետ` հանդիպում, բառ, հայացք: Ամեն ինչ, ամենը տպավորվել էր հիշողությանս մեջ ու ինչքան էլ փորձեի, մոռանալ չէր ստացվում: Ես խանդում էի նրան ոչ մեկին, ոչնչին, այլ ամեն ինչին, բոլոր այն աչքերին, որոնք տեսնում էին նրան, բոլոր այն մարդկանց, ովքեր նրա շուրջ էին, իսկ ես հեռու, ոչ կարող էի տեսնել, ոչ խոսել նրա հետ: Ես փակել էի նրա համար բոլոր այն ճանապարհներն, որոնք ինձ մոտ էին բերում, բայց մեռնում էի այն ցանկությունից, որ նա գրի, զանգի ինձ, գա ինձ մոտ: Ես լռում էի, չնայած շատ բան ունեի ասելու, շատ բան կար սրտումս հավաքված: Ես չէի մոտենում հեռախոսին, բայց նրա զանգին էի սպասում, չէի լինում online, բայց հաղորագրության ձայնին էի սպասում: Ես բղավում էի, երբ փորձում էի լինել հանգիստ, հրում էի նրան, երբ ուզում էի գրկել ամուր: Ես նայում էի նրա նկարները, բայց չէի ուզում տեսնել նրան: Ես նեղացնում էի նրան, ու նեղանում էի ինքս: Ես ուզում էի, որ նա միշտ լինի իմ կողքին ու ինքս մոտ չէի թողնում: Continue reading

Advertisements

Մեր կյանքը մեր ձեռքերում է

mustang_wanted_5_lepotamiraru.jpgԱշխարհի վրա կա քեզ համար ամենաքիչը 2 կարևոր էակ, որոնց համար դու պատրաստ ես քո կյանքը տալ: Ամենաքիչը 13 հոգի, ովքեր սիրում են քեզ: Միակ պատճառը, որի համար հնարավոր է ինչ որ մեկն ատում է քեզ, դա այն պատճառով, որ նա ուղղակի ուզում է լինել քեզ նման:
Քո ժպիտը կարող է երջանկացնել նույնիսկ նրանց, ում դու դուր չես գալիս, այն կարող է նշանակել ինչ որ մեկի համար ամեն ինչ: Ամեն գիշեր, ինչ որ մեկը մտածում է քո մասին: Ինչ որ մեկի համար դու ամենինչ ես, ամբողջ մի աշխարհ: Նույնիսկ եթե դու կյանքում ինչ որ սխալ ես թույլ տալիս, դրա հետ էլ անպայման ինչ որ լավ բան է լինում: Կյանքում ոչինչ չի լինում հենց այնպես, ամեն ինչ ունի իր պատճառները ու եթե կյանքիդ ճանապարհին հանդիպում ես ինչ որ խոչնդոտների, դժվարությունների կամ էլ արկածների, ապա դրանք անպայման քեզ ինչ որ բան են ցույց տալիս, սովորեցնում են տարբերել սուտը ճշտից ու գնահատել արդարությունը, մարդկայնությունը ու մտածել, որ դու կարող ես թեկուզ մի փոքր փոխել աշխարհը, փոխելով ինքդ քեզ: Երբ դու մտածում ես, որ կյանքն քեզանից երես է թեքել, ուղղակի նայիր նրան մի այլ անկյունից, հաճախ մեր հարցերի ճիշտ պատասխաններն շատ մոտ են լինում մեզ, ուղղակի դրանք տեսնելու համար հարկավոր է թեքվել ու մի այլ կողմից նայել հարցին: Միշտ հիշիր, եթե կյանքը քեզ ևս մեկ շանս է տալիս,ապա քո մոտ ամեն ինչ կստացվի:  Continue reading

Իմ զինվոր ախպեր

22857733_1815114082117122_1889926373498159104_nՅուրաքանչյուր աղջկա համար աշխարհում գոյություն ունեցող ամենաուժեղ սերն առաջին հերթին հոր, իսկ հետո եղբոր հանդեպ սերն է: Ոչ մի տղա ամբողջ կյանքում չի կարող արժանանալ այդպիսի սիրո, ինչպիսի սիրո եղբայրն է արժանանում ընդամենը մեկ օրում: Չկա ավելի տանջող կարոտ, որն զգում է քույրն եղբոր հանդեպ ու եղբայրն քրոջ հանդեպ: Չկա ավելի մեծ սպասում, ինչպես քույրն է սպասում եղբոր վերադարձին, հատկապես, երբ այդ վերադարձը լինում է բանակից ու եղբայրն ուղղակի տղա չի լինում, այլ` զինվոր, սրբություն, ով գնացել է պաշտպանելու իր քրոջն ու մորը, և իր հայրենիքում գտնվող բոլոր աղջիկներին ու կանանց, ովքեր ևս ինչ որ մեկի քույրն են կամ էլ մայրը:
Իմ զինվոր ախպեր, ուրախությունս չափ ու սահման չունի, որ վերադառնում ես, ու վերադառնում ես զինվորի կոչումով, որն ինձ համար վեր է աշխարհում գոյություն ունեցող բոլոր կոչումներից: Իսկ ես զինվորի քույր եմ, դրանից ավելի մեծ հպարտություն չկա: Continue reading

Մնա ինձ հետ ∞<3

50bd8979adf97f77de10704412730b3fՊատուհանից այն կողմ ձյուն է, ցուրտ է իմ հոգում, սառել է ձմռան նման հոգիս ու չի տաքանում, առանց քեզ իմ աշխարհն մութ է, դու լույսն ես կյանքիս: Դու, միայն դու կարող ես տաքացնել հոգիս քո շնչով, դու կարող ես կյանք տալ սրտիս, դիպչելով ինձ, լուսավորել քո ներկայությամբ կյանքս:
Մնա ինձ հետ, երբ ուրիշներն գնում են, երբ զգացմունքներն էլ կարևոր չեն ու մարդիկ շահի հետևից են գնում: Դու մնա ու սիրիր ինձ այն մաքուր սիրով, որն այնքան քիչ է մնացել աշխարհում: Մի թող ինձ, ես ուզում եմ լինել միայն քեզ հետ, ուզում եմ միայն իմը լինես, չկիսեմ քեզ ոչ մեկի հետ:
Մնա ինձ հետ, երբ չասված բառերի մոխիրն տանիքներ է ծածկում: Հասկացիր, մենք միասին այն ենք, ինչն հնարավոր չէ նկարագրել բառերով: Մենք կրկին միասին ենք ու այս անգամ ոչինչ չի կարող մեզ իրարից բաժանել: ՈՒրիշներն մեր կյանքում ժամանակավոր են, իսկ մենք… չէ՞ որ, “Մենք”-ը դա միայն ես ու դու չենք, չէ՞ որ, “Մենք”-ը մեզ համար ուղղակի բառ չէ, այլ մի ամբողջություն, որ չի կիսվում, չի բաժանվում: Մնա ինձ հետ ու ինձ ու քեզ համար ամեն ինչ կսկսվի նորից, ամեն ինչ սկզբից, շարունակելով հինը: Continue reading