Archive | February 2018

Գարունը մոտ է

9664c3785352e86652330617b18fe998Ցուրտ է: Մատներով մաքրում եմ պատուհանի վրայի բարակ սառույցը: Ձմեռ է, ձյունով է պատված ամեն ինչ, սառել է բնությունը, սառել է հոգիս: Ձմեռն ներխուժել է գիժ քամիներով, ձյունով, ցուրտ օրերով, անքուն գիշերներով, տարօրինակ մտքերով ու ճշմարտության փնտրտուքով: Մենակ եմ, ազատ, միայն երկինքն եմ ուզում հոգ տանի իմ մասին, քանդի ու նորը ստեղծի իմ մեջ: Չեմ ուզում ուրիշ ոչ մեկի, բավական է ցավի հոգիս, չեմ ուզում էլ տառապել, իսկ մարդիկ տառապանքից բացի ոչինչ չեն բերում: Իսկ այն մարդիկ, ում սիրում ենք, ընդունում ենք իրենց բերած ցավի հետ միասին: Բոլոր մարդիկ էլ կարող են ցավ պատճառել ու մենք ենք ընտրում, թե ով լինի դա: Ես արդեն ընտրել եմ, բավական են ինձ այն մարդիկ, ովքեր հիմա կողքիս են:
Այս ցրտին սառել են սրտերը, ջերմություն տվող մարտկոցներն ու թեյը, ցրտից դժվարանում եմ շնչել: Մատներս քարացել են ցրտից, ձեռնոցներն էլ չեն տաքացնում, մարմինս դողում է ու ոչ ոք չի գրկում, որ տաքացնի իր սիրով ու հոգատարությամբ: Հոգիս ջերմություն է ուզում, իսկ ջերմություն չկա: Աչքերս կարոտել են արևին, նրա տաքացնող ճառագայթներին, որոնք գարնանային տաք օրերին, անցնում էին մազերիս միջով, մարմինս էին տաքացնում ու հոգուս ջերմություն տալիս: Continue reading

Advertisements

Փախուստ սեփական մտքերից

travel-style-by-jacqueline-mikuta-sb-41Երբեմն այնպես եմ ուզում հավաքել ճամպրուկներս, վերցնել ինձ հետ ինձ համար ամենաթանկ մարդուն ու գնալ: Գնալ հեռու: Կարևոր չէ, թե ուր: Արթնանալ վաղ առավոտյան, նայել պատուհանից դեռևս քնած քաղաքին, պատկերացնել, ինչպես կփոխվեր կյանքը, եթե այդ քաղաքն իմը լիներ: Չունենալ ոչ մի պատկերացում, որտեղ է գտնվում մետրոն, ինչպես գնալ ինչ որ մի սրճարան, մի բաժակ սուրճ խմելու: Նայել, նայել, նայել: Ներշնչել իմ մեջ անծանոթ, սառն ու թարմացնող օդը, ժպտալ անցորդներին ու չմտածել, չանհանգստանալ, թե ինչ կլինի վաղը: Ես այնքան եմ ուզում մի օր գնալ անծանոթ քաղաք ու մշտական մնալ այնտեղ: Գտնել ինչ որ հարազատ բան օտար փողոցներում, օտար անկյուններում ու տանիքների տակ:
Այնպես եմ ուզում գնալ, ազատվել ամեն ինչից: ՈՒզում եմ հանգստանալ ինքս ինձնից: Իմ մշտական կասկածներից, անվստահությունից, իմ վախերից ու սեփական մտքերից: Թվում է, հարկավոր է արթնանալ մեկ ուրիշ քաղաքում ու ամեն ինչ կվերափոխվի ու վերջապես կազատվեմ իմ անվերջ տանջող մտքերից: Կյանքն կընթանա նոր ուղղությամբ, հարկավոր է միայն համարձակություն հավաքել ու գնալ անծանոթ ճանապարհորդության: Այնտեղ, որտեղ վերջապես կզգամ ինձ “տանը”: Continue reading

Ինքը միակն է միլիոնից

b83c6460bf0f172dc06dfd9dabcc9264Ես ուզում եմ ուղղակի բռնել նրա ձեռքը, հավատու՞մ ես: Հասկացիր, բռնել նրա ձեռքից… դա ոչնչի հետ չի համեմատվում: Բռնել նրա ձեռքից այնպես, որ չհասկացվի կա նրանցում շարժում, թե ոչ: Այնպես, որ զգամ նրա ձեռքերի ջերմությունը, նրա ուժը ու ինձ պաշտպանված զգամ: Այդպիսի պահը չի մոռացվի երբեք: Մնացած ամեն ինչ կարող է դուրս գալ հիշողությունից, իսկ այդ զգացողությունը ամբողջ կյանքում մնում է հիշողության մեջ: Երբ ուղղակի բռնում ես նրա ձեռքը, դրանով ամեն ինչ ասված է: Ես վստահ եմ, կանցնի ժամանակ, մնացած ամեն ինչ կկրկնվի ամեն անգամ, կդառնա սովորություն, բայց սկիզբը, ամենաառաջինը երբեք չի մոռացվի: Առաջին հանդիպում, առաջին sms, հեռախոսազանգ, առաջին համբույր, ոչինչ չի մոռացվի, այդ ամենը կարծես սիրած կինոի կադրերի նման կանցնեն աչքերիդ առջևով, միմյանց փոխարինելով մեկը մյուսից թանկ հիշողություններ:
Ես նրա ձեռքերի կարիքն եմ զգում, նրա տաք մատների, որոնք իրենց ջերմությունը կտան իմ սառը ձեռքերին: Continue reading

Արդեն 19 կամ 18+1

IMG_20180203_110705_842Այսօր իմ օրն է, այն օրը, որին ամեն տարի մեծ ուրախությամբ եմ սպասում, ամեն տարի այս օրն սպասում եմ ինչ որ հրաշքի, ու ամեն տարի ինչ որ մի հետաքրքիր ու զվարճալի բան անպայման լինում է: Այսօրն իմ օրն է, իմ ծննդյան օրը, ու այս օրով ամեն տարի շատ բան է փոխվում:
Արդեն 19, չնայած 18+1 ավելի ճիշտ է, քանի որ հոգով ես միշտ մնալու եմ 18 տարեկան 😀 : Մեկ տարի էլ անցավ, մեկ տարով էլ մեծացա, այդ մեկ տարում լիքը բան փոխվեց, ինձնից սկսած, ու զգում եմ, որ այդ փոփոխությունը տարեց տարի զգալու եմ, որովհետև ամեն տարին ինչ որ մի նոր բան է իր հետ բերում, նոր փոփոխություններ, հետաքրքիր պահեր, երջանկություն, ցավ, ժպիտներ, ու բազմաթիվ արկածներ: Հրաշք տարի էր այս տարին իր ամեն ինչով, բայց նաև դժվար, որովհետև շատ դժվարությունների միջով եմ անցել, ու հաղթահարել եմ դրանք, մի երազանքիս հետևից գնացել եմ Թբիլիսի, իսկ մյուս երազանքս թողել եմ այստեղ, բայց միշտ նրա հետ եմ եղել ❤️ : Շատ պահեր են եղել այս տարվա մեջ, որոնք մնացել են հիշողությանս մեջ ու ինձ երջանկություն են պարգևել:
Անցավ 18 ամյակս ու արդեն 19 տարեկան եմ: Հիմա արդեն մեծ եմ ու հիմա եմ զգում, որ չեմ ուզում այլևս մեծանալ, չեմ ուզում անցնեն տարիները, ուզում եմ միշտ մնալ 18, կամ թեկուզ 19 տարեկան: ՈՒզում եմ վայելել երիտասարդությունս, ապրել այս տարիները լիարժեք ու բաց չթողնել ոչ մի րոպե: Continue reading