Archive | March 2018

Յուրաքանչյուր թագավոր գտնում է իր թագուհուն

b955c92d73adc28cc8014b4998f0759fՄի օր դու կհանդիպես մեկին, ով կուզենա իմանալ քո մասին ամեն ինչ` ինչպես ես դու ուտում, ինչպես ես պարում, ինչպես ես ապրում օրվա ամեն մի վարկյանը ու ինչ ես զգում: Կուզենա իմանալ ինչպիսի տեսք ունես առանց դիմահարդարման, ինչպիսի շոկոլադ ես սիրում, ինչպիսի գիժ կարող ես լինել ժամանակ առ ժամանակ, ինչպես որոշ խաղեր, երգեր ու արարքներ կարող են քեզ երջանկություն պարգևել, ինչպես ես դու հոգնում, ինչպես ես բողոքում ավելորդ քաշից: Նա կիմանա քո մասին ամեն ինչ ու գիտե՞ս ինչ կլինի: Նա կշարունակի սիրել քեզ, օր օրի ավելի ուժեղ սիրահարվելով:
Կգտնես մի օր մեկին, ում համար կլինես շատ թանկ ու կարևոր, նույնիսկ հարկավոր: ՈՒմ կտաս քեզ ամբողջությամբ, քո ամբողջ ժամանակը, ամբողջ ուշադրությունն ու հոգատարությունը: Նրան, ով կախվածություն կունենա քեզանից, փոխդարձ կախվածություն: Մի օր կսիրահարվես մեկին, ով պատրաստ կլինի սպասել քեզ երկա~ր, կհասկանա քո բոլոր հայացքները, քո խենթությունները: Նա կօգնի քեզ այն հարցերում, որոնցում կարող է օգնել, իսկ որոնցում չի կարող` ուղղակի կլինի քո կողքին, հույս ու համարձակություն կտա: Կսիրահարվես նրան, ով կշարունակի գրել քեզ, նույնիսկ ամենամեծ վեճից հետո, ով կկարոտի քեզ ու կուզենա լինել քեզ հետ հավերժ: Continue reading

Advertisements

Մեկ սեր, ամբողջ կյանքի համար

2efa810e2791f8c75f576a1dad8605e6Սիրահարված մարդը, երբ փոխվում է, սկսում է համարել աննշան այն, ինչն առաջ կյանքից էլ կարևոր էր, կամ էլ աննշան բաներն դարձնում է ամենակարևոր: Նա ուզում է լինել հասկանալի, ոչինչ չասելով, ու լսելի, ոչինչ չպատմելով: Որովհետև սերը փոխում է մարդուն, իսկ եթե չի փոխում, ուրեմն դա սեր չէ: Սերն փոխում է ամեն ինչ, ինչ շրջապատում է մարդուն, սկսած մտածելակերպից ու վերջացրած արտաքինից: Սիրահարված մարդն տարբերվում է մյուսներից, նրա աչքերում կրակ է վառվում, նա փայլում է ամբողջ իր էությամբ, նրան երջանկացնում են ամենաաննշան բաներն ու նրա մեջ բարությունն է բնակություն հաստատում:
Կյանքում յուրաքանչյուր իրադարձություն փոխում է մարդուն, մի մասը դեպի լավը, մյուս մասն` ընդհակառակը, իսկ սիրո դերն այս գործում շատ ուժեղ է, այն կարող է հանել մարդուն մինչև երկինք, իսկ նրանից մնացած ցավն կարող է մեռցնել ու թաղել մարդուն:
Դժվար է սիրելը, իսկական սեր գտնելը, բայց օրերից մի օր այն գալիս ու թակում է սրտիդ դուռը, ու դու բացես, չբացես միևնույնն է, այն մտնում է առանց հարցնելու ու սկսում է քո մեջ ձևավորել իրենը, սկսում է ապրել քո մեջ ու քեզնով: Continue reading

Ժամանակն կրկնություն չունի

maxresdefaultԵս այլևս երբեք չեմ կարող հանգիստ նայել “Մեկ տարի անց…” գրվածքներին, որոնք երբեմն հանդիպում են ֆիլմերում: Ես առաջ չէի հասկանում, ինչ է թաքնված այդ սովորական բազմակետերի հետևում, որոնց իմաստը հայտնի է միայն նրան, ով գիտի, ինչքան միայնակ է մարդը, ով ապրում է ինչ որ բանի սպասումով: Այդ չակերտների միչև ձգվում է հավերժ մի ժամանակ, իսկ մեզ համար թվում է շատ կարճ: Չնայած, երբեմն իրոք կարճ է, որովհետև երբեմն ոչ թե ապրում ենք, այլ ուղղակի գոյատևում, միմյանց հերթափոխելով օրերն անցնում են, իսկ մենք ուշադրություն չենք դարձնում:
Մեկ տարի, կարծես թե սա այնքան էլ երկար ժամանակ չէ, ընդամենը 365 օր, այն օրերի նման, որոնք ապրում ենք ամեն օր, չհասկանալով թե ինչպես է անցնում ժամանակը: Կյանքը անցնում է, իսկ մենք ոչինչ չենք նկատում: Միայն զարմանում ենք, թե այսօրն ինչ շուտ անցավ, ինչ շուտ մթնեց, բայց միայն հետո ենք հասկանում, որ այդպես շուտ օրը չի անցնում, այլ ամբողջ կյանքն է անցնում: Իսկ մենք… մենք ծախսում ենք մեր ժամանակը, այն ամենի վրա, ինչն նշանակություն չունի ու ժամանակ չենք թողնում նրանց համար, ինչն իրոք կարևոր է:  Continue reading

Լինում են հանդիպումներ…

c5ea50993ed30841adb9352c5579ad16Լինում են հանդիպումներ այնպիսի մարդկանց հետ, որոնց հետ բաժանվել չես ուզում, երբ ամբողջ սրտով ցանկանում ես, որ նա չթողնի գնաս, պահի քեզ ևս մի քանի րոպե, իսկ նա, չուզելով, որ գնաս, ստիպված ասում է “գնա”: Երբ խոսում ես, ծիծաղում ես նրա հետ ու միաժամանակ, այդ ընթացքում հասկանում ես, թէ ինչքան ես սիրում նրան ու ինչքան ուրախ ես, որ նա ընդանրապես կա քո կյանքում: Երբ նայում ես նրան ու անկախ քեզնից ժպտում ես, իսկ երբ նա հարցնում է, թե ինչու ես ժպտում, պատասխան չես գտնում, որովհետև ինչ որ առանձնահատուկ պատճառ չկա քո ժպիտի, դու ժպտում, որովհետև նա կողքիդ է ու իր շագանակագույն աչքերով նայում է քեզ:
Աստված իմ, հիմա, երբ մտածում եմ այդ մասին, հասկանում եմ, թե ինչքան եմ ես սիրում այդ աչքերը: Դրանք սովորական շագանակագույն աչքեր են, բայց երբ ես նայում եմ նրանց մեջ, տեսնում եմ գույներ, որոնք գոյություն չունեն բնության մեջ: ՈՒզում եմ խորտակվել նրանցում, ուզում եմ այդ աչքերն միայն ինձ տեսնեն, իսկ ես միայն նրանց, այնքան խորհրդավոր ու սիրելի:
Մարդկանց հարկավոր են այդպիսի հանդիպումներ, որոնք կարող են ճակատագրեր փոխել, նրանք ուզում են իրենց կյանքում մեկին, ով կլինի իրենց կողքին, կլսի նրանց, կգրկի, երբ վատ են զգում ու իր գոյությամբ կյանքը լուսավոր կդարձնի: Continue reading