Archive | April 2018

3 տարի Tik time-ի հետ միասին ❤️

clocks-time-wallpaper-03.jpg3 տարեկա՞ն: Ինչքան արագ է թռնում ժամանակը: Արդեն երեք տարի անցավ այն օրից, երբ բլոգումս հայտնվեց առաջին գրառումս: Այն երջանկության մասին էր, ու երբ կարդում եմ այդ ամենաառաջի գրառումը, ինքս երջանկություն եմ զգում, որովհետև հենց այդ գրառումով սկսվեց աշխատանքս բլոգում, նրանով կազմավորվեց մտքերիս ու երազանքներիս աշխարհը online տիրույթում:
Արդեն երեք տարի է, ինչ գործում է բլոգս, ու այդ երեք տարվա ընթացքում չեմ դադարել գրել, փորցել եմ շարունակել աշխատանքս ու գրել եմ այն ամենի մասին, ինչ սրտումս կա: Եթե սրտումս չլինի, եթե ոչինչ չզգամ, չեմ կարողանա գրել, որովհետև այդ ամենն սրտիցս է գալիս, սիրտս է թելադրում, իսկ ես գրում եմ: ՈՒ այնքան ուրախ եմ, որ շատերն են կարդում գրածներս, որ ունեմ այդքան ընթերցողներ, հրաշալի կարծիքներ եմ լսում բլոգի ու գրառումների մասին ու ստանում եմ պատվերներ տարբեր թեմաներով շարադրություններ գրելու: Յուրաքանչյուր կարծիք, յուրաքանչյուր գովասանք կամ խրախուսանք էլ ավելի է շատացնում ձգտումս գրելու ու ստեղծագործելու: Իսկ գրել հետևորդների առաջարկած թեմաներով ու կատարել նրանց պատվերներն ամենահետաքրքիրն է, որովհետև շատ հաճախ ինձ համար անծանոթ ու նոր վերնագրով թեմաներ են խնդրում գրել: Continue reading

Advertisements

Ճանապարհ դեպի տուն

9d7fa8a57ac161a90b30ce7d244e3c59Աշխարհում միլիոնավոր ճանապարհներ կան, բայց դրանցից լավագույնը դեպի տուն տանող ճանապարհն է: Այն ամենաերկարն է, բայց ամենասիրելին ու ամենասպասվածը, որովհետև այն տանում է քեզ այնտեղ, որտեղ սպասում են ամենաթանկ մարդիկ։ Տարօրինակ բան է վերադարձը։ Շուրջն ծանոթ տեսարաններ են, ձայներ, ծանոթ մարդիկ, և միակ բանը, որն փոխվել է, դու ես:
Տունը` դա երբ կա այնպիսի տեղ, ուր կարող ես վերադառնալ: Տունն այնտեղ է, որտեղ ընտանիքդ է, որտեղ քեզ միշտ կընդունեն, որտեղից էլ գաս, նույնիսկ եթե ամբողջ աշխարհը երես թեքի քեզանից, այնտեղ միշտ ուրախ են տեսնել քեզ:
Եթե սիրում ես քո տունը, նույնիսկ եթե չես էլ սիրում, չկա ավելի հարմարավետ, հանգիստ, հաճելի բան ինչպիսին վերադարցից հետո առաջին շաբաթն է: Տան ջերմությունն ու սերն պատում են քեզ, ու կրկին առաջանում է ամբողջության զգացմունքը, զգում ես, որ քեզ ոչինչ չի պակասում, ամեն ինչ, ինչն կարևոր է, քեզ հետ է, քո մեջ է, իսկ դու նրա մեջ: ՈՒ դու հետ ես վերադարձնում քո այն մասնիկը, որին այնքան կարոտել էիր: Continue reading

Հիասթափություն, թե՞ անտարբերություն

a46a66f8f75375e5a380e417f1bd9587.jpgՀիասթափվե՞լ … Այո, հիասթափվել եմ, հաճախ եմ տխրել, նույնիսկ ատել եմ կյանքը, ատել եմ, ինչու չէ նաև, ինքս ինձ, որ ամեն ինչ իմ ուզածի, մտածածի, պատկերացրածի ճիշտ հակառակն է եղել: Հաճախ հիասթափվել եմ մարդկանցից, որոնք չեն եղել այնպիսին, ինչպիսին ես եմ ճանաչել նրանց, ցույց են տվել իրենց իսկական դեմքը ու հաճախ են հարվածել թիկունքից:
Կյանքն սիրում է կոտրել մարդկանց պլանները, խաղի իր կանոններն թելադրել ու ամեն ինչ մեր ուզածի հակառակն անել, իսկ մենք հիասթափվում ենք կյանքից, մարդկանցից, երևույթներից, որ նրանք այնպիսին չեն, ինչպես մենք էինք սպասում, որ կլինեն: Ամենաուժեղ զգացմունքն հիասթափությունն է, ոչ նեղվածությունը, ոչ խանդը ու ոչ էլ նույնիսկ ատելությունը: Նրանցից հետո հոգում ինչ որ բան մնում է, իսկ հիասթափությունից հետո միայն դատարկություն, միայն անտարբերություն:
Այնքան մոտ են հիասթափությունն ու անտարբերությունն իրար: Կարծես, ընդամենը մեկ քայլ է նրանց միջև ու հիասթափությունից հետո մի պահ ամբողջ մարմինդ ու հոգիդ անտարբերությունն է պատում: Դառնում ես անտարբեր կյանքի, շրջապատի, մարդկանց ու շուրջդ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Continue reading

Հեռավորությունն իմ ու քո միջև

0c4cbc76480a14a699db15420ff1ba18Ընդամենը մեկ բացակա կա շուրջս ու թվում է, թե աշխարհում ոչ մի հարազատ անձնավորություն չկա: Թվում է, թե առանց նրա լռում է աշխարհս, կորչում է նրանում ամեն կարևոր բան: Ամեն տեղ փնտրում եմ այդ մեկ բացական, ով իր ներկայությամբ լցնում է ողջ էությունս, առանց նրա դադարում եմ շնչել, առանց նրա ժամանակս կանգ է առնում, մեկ վարկյանը տարի է թվում: Առանց նրա, թվում է, դատարկվել է աշխարհը: Հազարավոր աչքերի մեջ փնտրում եմ նրա աչքերը, հազարավոր մարդկանց մեջ փնտրում եմ հենց նրան, ով փոխեց էությունս, սովորեցրեց սիրել, սիրել աշխարհը սև ու սպիտակ գույներով, այդ գույների մեջ գտնել իմ տեղը, զգալ պաշտպանված, անվախ ու համարձակ: Նա սովորեցրեց ինձ պայքարել, դեմ կանգնել բոլորին ու պաշտպանել մեր սերը, հանուն նրան անել ամեն ինչ:
Սրտերս միմյանց է կապվել անտեսաների թելերով ու թեկուզ միմյանցից հեռու, տարբեր քաղաքներում ենք, բայց մեր սրտերն միասին է զարկում` միմյանց համար, զգում ենք իրար, կարոտում ենք: Իսկ հանդիպմանը խանգարում է հեռավորությունը, որ կանգնել է մեր մեջ և չի թողնում հասնել միմյանց ու լիարժեք երջանիկ լինել: Այն խանգարում է զգալ սիրած էակիդ ջերմությունը, նրա հպումները, նրա հետ անկեղծ ծիծաղել, ուրախանալ նրա հետ միասին, տխրել, երբ նա տխուր է, գրկել նրան, երբ աջակցության կարիք ունի ու ժպտալ նայելով նրա աչքերին: Continue reading

Ես հիվանդ եմ քեզանով

5e31099f97a1033aea385a67b866e529Կարծես թե ես կարոտել եմ քեզ: Այն մի քանի ամիսն, որոնց ընթացքում չեմ տեսել քեզ, ինձ համար հավերժություն են թվում, բայց դու միշտ մտքումս ես, նկարներդ թերթելով ու ամեն մեկն առանձին – առանձին երկար նայելով, առնում եմ կարոտս, հիշողությանս մեջ վերարտադրում եմ դեմքդ, նայվածքդ, դիմագծերդ… Կարոտում եմ քեզ, շա~տ:
Սերը հենց կարոտն է, առանց սիրելու ոչ ոք չի կարոտում: Սերը ինչ որ մեկին կարոտելն ու նրա հետ հանդիպմանն անհամբեր սպասելն է, մտածել նրա մասին ամբողջ օրը, երբ նա հեռու է քեզանից: Երբ նրա մասին մտքերն երջանկացնում են քեզ, երբ նրա ասած ամեն բառն մեծ ուշադրությամբ ես լսում, դու էլ խոսում ես, շատախոսում ես, իսկ նա քեզ սիրով լսում է ու հետաքրքրվում է ամեն օրովդ, որն անցկացրել ես նրա հետ ու առանց նրա, երբ նույնն են դառնում սովորություններդ ու նախասիրություններդ: Սերը` երբ դու նրան սիրում ես մինչև երկինք, իսկ նա քեզ` մինչև աստղերը: Կա սեր, որն հրաշքներ է գործում, կյանքի է վերադարձնում, կա սեր, որն անմահ է, ու մշտապես ապրում է հոգիներում, նույնիսկ, երբ մարմինն մեռած է: Continue reading