Ես հիվանդ եմ քեզանով


5e31099f97a1033aea385a67b866e529Կարծես թե ես կարոտել եմ քեզ: Այն մի քանի ամիսն, որոնց ընթացքում չեմ տեսել քեզ, ինձ համար հավերժություն են թվում, բայց դու միշտ մտքումս ես, նկարներդ թերթելով ու ամեն մեկն առանձին – առանձին երկար նայելով, առնում եմ կարոտս, հիշողությանս մեջ վերարտադրում եմ դեմքդ, նայվածքդ, դիմագծերդ… Կարոտում եմ քեզ, շա~տ:
Սերը հենց կարոտն է, առանց սիրելու ոչ ոք չի կարոտում: Սերը ինչ որ մեկին կարոտելն ու նրա հետ հանդիպմանն անհամբեր սպասելն է, մտածել նրա մասին ամբողջ օրը, երբ նա հեռու է քեզանից: Երբ նրա մասին մտքերն երջանկացնում են քեզ, երբ նրա ասած ամեն բառն մեծ ուշադրությամբ ես լսում, դու էլ խոսում ես, շատախոսում ես, իսկ նա քեզ սիրով լսում է ու հետաքրքրվում է ամեն օրովդ, որն անցկացրել ես նրա հետ ու առանց նրա, երբ նույնն են դառնում սովորություններդ ու նախասիրություններդ: Սերը` երբ դու նրան սիրում ես մինչև երկինք, իսկ նա քեզ` մինչև աստղերը: Կա սեր, որն հրաշքներ է գործում, կյանքի է վերադարձնում, կա սեր, որն անմահ է, ու մշտապես ապրում է հոգիներում, նույնիսկ, երբ մարմինն մեռած է:
Ես կարոտում եմ քեզ, կարոտում եմ շատ, նույնիսկ այն ժամանակ, երբ միասին ենք, իսկ բաժանվելուց հետո ափսոսում եմ, որ ևս մի քանի րոպե չմնացի քո կողքին:8cb5b2041652459800e7ac2d821e9b9d Ես կարոտում եմ մեր հիշողությունները, որոնցում այնքան երջանիկ ենք եղել ու որոնց մասին երկուսս էլ ամեն ինչ հիշում ենք: Քեզանից հեռու կյանքս անգույն է, այն կանգ է առնում, երբ դու հեռանում ես ինձնից: Սերն հիվանդություն է, իսկ ես հիվանդ եմ քեզանով, բայց այդ հիվանդությունն ոչ թե սպանում, այլ կյանք է տալիս ինձ: ՈՒզում եմ լինես միշտ կողքիս, միասին անցնենք մեր կյանքի ուղին, ձեռք ձեռքի բռնած ու իրարից անբաժան: ՈՒզում եմ լինես կողքիս, որ պատմեմ քեզ իմ ամեն օրվա մասին, այն մասին, թե ինչպես եմ ամեն գիշեր նայում աստղերին ու հիշում խոսքերդ` “մինչև աստղերը”, պատմել այն մասին, թե ինչ եմ զգում վաղ առավոտյան, երբ նոր է արևն ծագում, իսկ հեռախոսիս էկրանին բացվում է “բարի լույս” հաղորագրությունը, թե ինչպիսի հիացմունք է իմ մեջ առաջանում, երբ քայլում եմ ծովի ափով ու ինչքան է ինձ հետաքրքրում, թե ինչ են զգում թռչուններն` երկնքում սավառնելով: Կարո՞ղ եմ պատմել քեզ ամեն ինչի մասին, ինչն երբեք ոչ մեկի չեմ պատմել.. կարո՞ղ եմ:💙💛💜❤

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s