Հեռավորությունն իմ ու քո միջև


0c4cbc76480a14a699db15420ff1ba18Ընդամենը մեկ բացակա կա շուրջս ու թվում է, թե աշխարհում ոչ մի հարազատ անձնավորություն չկա: Թվում է, թե առանց նրա լռում է աշխարհս, կորչում է նրանում ամեն կարևոր բան: Ամեն տեղ փնտրում եմ այդ մեկ բացական, ով իր ներկայությամբ լցնում է ողջ էությունս, առանց նրա դադարում եմ շնչել, առանց նրա ժամանակս կանգ է առնում, մեկ վարկյանը տարի է թվում: Առանց նրա, թվում է, դատարկվել է աշխարհը: Հազարավոր աչքերի մեջ փնտրում եմ նրա աչքերը, հազարավոր մարդկանց մեջ փնտրում եմ հենց նրան, ով փոխեց էությունս, սովորեցրեց սիրել, սիրել աշխարհը սև ու սպիտակ գույներով, այդ գույների մեջ գտնել իմ տեղը, զգալ պաշտպանված, անվախ ու համարձակ: Նա սովորեցրեց ինձ պայքարել, դեմ կանգնել բոլորին ու պաշտպանել մեր սերը, հանուն նրան անել ամեն ինչ:
Սրտերս միմյանց է կապվել անտեսաների թելերով ու թեկուզ միմյանցից հեռու, տարբեր քաղաքներում ենք, բայց մեր սրտերն միասին է զարկում` միմյանց համար, զգում ենք իրար, կարոտում ենք: Իսկ հանդիպմանը խանգարում է հեռավորությունը, որ կանգնել է մեր մեջ և չի թողնում հասնել միմյանց ու լիարժեք երջանիկ լինել: Այն խանգարում է զգալ սիրած էակիդ ջերմությունը, նրա հպումները, նրա հետ անկեղծ ծիծաղել, ուրախանալ նրա հետ միասին, տխրել, երբ նա տխուր է, գրկել նրան, երբ աջակցության կարիք ունի ու ժպտալ նայելով նրա աչքերին:
Անցնում է ժամանակս առանց նրա, կարոտում եմ նրան անչափ, մտքերումս միայն նա է: Նա էլ ինձ նման, ինձնից հեռու մեր հանդիպմանն է սպասում, սպասում է, թե երբ պիտի է այդ հեռավորությունն վերանա մեր մեջ ու ի վերջո լինենք միասին:
Ես հպարտ եմ անչափ, որ իմ կողքին ունեմ հենց նրա նմանին և վստահ եմ, որ նա երբեք ձեռքս բաց չի թողնի ու հենց այդ միտքն է օգնում ուժ գտնել իմ մեջ ու սպասել նրան, սպասել ինչքան էլ դա դժվար լինի: Գիտեմ, կգա այդ օրը ու մենք միասին կլինենք, կկապենք մեր սրտերն ավելի ամուր կապերով:

Հեղինակ` Իննա

Advertisements

One thought on “Հեռավորությունն իմ ու քո միջև

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s