Ճանապարհ դեպի տուն


9d7fa8a57ac161a90b30ce7d244e3c59Աշխարհում միլիոնավոր ճանապարհներ կան, բայց դրանցից լավագույնը դեպի տուն տանող ճանապարհն է: Այն ամենաերկարն է, բայց ամենասիրելին ու ամենասպասվածը, որովհետև այն տանում է քեզ այնտեղ, որտեղ սպասում են ամենաթանկ մարդիկ։ Տարօրինակ բան է վերադարձը։ Շուրջն ծանոթ տեսարաններ են, ձայներ, ծանոթ մարդիկ, և միակ բանը, որն փոխվել է, դու ես:
Տունը` դա երբ կա այնպիսի տեղ, ուր կարող ես վերադառնալ: Տունն այնտեղ է, որտեղ ընտանիքդ է, որտեղ քեզ միշտ կընդունեն, որտեղից էլ գաս, նույնիսկ եթե ամբողջ աշխարհը երես թեքի քեզանից, այնտեղ միշտ ուրախ են տեսնել քեզ:
Եթե սիրում ես քո տունը, նույնիսկ եթե չես էլ սիրում, չկա ավելի հարմարավետ, հանգիստ, հաճելի բան ինչպիսին վերադարցից հետո առաջին շաբաթն է: Տան ջերմությունն ու սերն պատում են քեզ, ու կրկին առաջանում է ամբողջության զգացմունքը, զգում ես, որ քեզ ոչինչ չի պակասում, ամեն ինչ, ինչն կարևոր է, քեզ հետ է, քո մեջ է, իսկ դու նրա մեջ: ՈՒ դու հետ ես վերադարձնում քո այն մասնիկը, որին այնքան կարոտել էիր:
Մարդն կարող է ճանապարհորդել ամեն տեղ, գնալ ուր ուզում է, բայց ամենացանկալի ու ամենահանգիստ վայրն տունն է։ Աշխարհում շատ են գեղեցիկ, հիասքանչ վայրերը, բայց իսկական գանձը մեր հենց տանն է: ՈՒ ինչպիսի երջանկություն է, մտնել դռնից ներս ու շնչել հայրենի տան օդը, զգալ ինքդ քեզ ազատ ու վայելել տան մեջ տիրող հանգստությունը:
Նույնիսկ ամենազատասեր մարդուն պետք է մի տեղ, որտեղ նրան չեն նայի ինչպես մի օտարի: Որտեղ սպասում են: Որտեղ դիմավորում են ու գրկաբաց ընդունում են: ՈՒ թեկուզ նախատում են, թե իբր իրենք զգուշացրել էին, որ հորիզոնից այն կողմ արտասովոր ոչինչ չկա ու տանից լավ տեղ չկա: Թեկուզ, նրանք ունեն այդ իրավունքը, բայց նրանք իրոք ուրախանում են քեզ համար, որ վերադարձել ես, որ ողջ ես ու առողջ, ու ամենագլխավորը` երջանիկ:
Հաճախ մարդիկ լքում, հեռանում են փոքրիկ քաղաքից, որպեսզի երազեն վեռադառնալ այնտեղ: Իսկ մյուսներն մնում են այդ փոքր քաղաքում, որպեսզի երազեն գնալ այնտեղից…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s