3 տարի Tik time-ի հետ միասին ❤️


clocks-time-wallpaper-03.jpg3 տարեկա՞ն: Ինչքան արագ է թռնում ժամանակը: Արդեն երեք տարի անցավ այն օրից, երբ բլոգումս հայտնվեց առաջին գրառումս: Այն երջանկության մասին էր, ու երբ կարդում եմ այդ ամենաառաջի գրառումը, ինքս երջանկություն եմ զգում, որովհետև հենց այդ գրառումով սկսվեց աշխատանքս բլոգում, նրանով կազմավորվեց մտքերիս ու երազանքներիս աշխարհը online տիրույթում:
Արդեն երեք տարի է, ինչ գործում է բլոգս, ու այդ երեք տարվա ընթացքում չեմ դադարել գրել, փորցել եմ շարունակել աշխատանքս ու գրել եմ այն ամենի մասին, ինչ սրտումս կա: Եթե սրտումս չլինի, եթե ոչինչ չզգամ, չեմ կարողանա գրել, որովհետև այդ ամենն սրտիցս է գալիս, սիրտս է թելադրում, իսկ ես գրում եմ: ՈՒ այնքան ուրախ եմ, որ շատերն են կարդում գրածներս, որ ունեմ այդքան ընթերցողներ, հրաշալի կարծիքներ եմ լսում բլոգի ու գրառումների մասին ու ստանում եմ պատվերներ տարբեր թեմաներով շարադրություններ գրելու: Յուրաքանչյուր կարծիք, յուրաքանչյուր գովասանք կամ խրախուսանք էլ ավելի է շատացնում ձգտումս գրելու ու ստեղծագործելու: Իսկ գրել հետևորդների առաջարկած թեմաներով ու կատարել նրանց պատվերներն ամենահետաքրքիրն է, որովհետև շատ հաճախ ինձ համար անծանոթ ու նոր վերնագրով թեմաներ են խնդրում գրել:
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հետևում են բլոգի նորություններին, ովքեր կարդում են գրառումները, մեկնաբանում են դրանք, օգնում են տարածել բլոգը ու հայտնում են իրենց կարծիքները բլոգի վերաբերյալ: Շնորհակալ եմ, որ ինձ հետ եք: Ես չէի կարող հասնել այսպիսի հաջողության, եթե չլինեիք դուք, ձեր շնորհիվ բլոգում օրեց օր ավելանում է ընթերցողների քանակը: Շնորհակալություն, իմ ու Tik Time-ի կողմից: Մնացեք մեզ հետ, շարունակեք կարդալ, հետևել Tik time-ին, արտահայտել կարծիքներ, պատվիրել գրառումներ ու լինել մեր կողքին: Մենք ձեզ շատ ենք սիրում:
Սպասում եմ բլոգի մասին ձեր կարծիքներին: ❤️❤️❤️

 

Advertisements

5 thoughts on “3 տարի Tik time-ի հետ միասին ❤️

  1. Shnorhavorrrr TikTimee . Tik jan shad lav blog unis,kyanqs misht aydpes sharunake, xelaciss, esa kognem inchovgrnam😊😘hianamg@ qeznov or ori. Shad lavnen posterd shadd. Aydpes sharunake 😘😘😘😘😘😍😍😍😍😍😍😍😍😍👭👭👭👭👭👭pupushsss😘😘😘😘😘😘ankexc srdov hajoxutyun gcankanam qezi😘😘😘😘😘😘😍😍

    Liked by 1 person

  2. Ահա այն օրը, որ դու ծնվեցիր և Tikiisss աշխարհը դարձրիր ավելի գեղեցիկ:
    Nerkecir nra kyanq@ var guynerov, nra mitq@, nra srti xosq@ tex gtav henc ays blogum)) Ծնունդդ շնորհավոր Tik Time))
    Без лишних слов, без лишних фраз,
    С глубоким чувством уваженья
    Позвольте нам поздравить Вас.
    Srtanc Shnohavorum em ev cankanum em, vor ayspisi var u gexecik poster misht linen amen kiraki, ampajar)))

    Liked by 1 person

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s