Archive | May 2018

Անարդարությունն ընդդեմ մարդու

8a8b4087b870c62966225f559c0964f4Երեք բան չկա աշխարհում` աստիճաններ դեպի երկինք, կամուրջ, ծովերի վրայով ձգվող ու արդարություն մարդկային սրտում: Առաջին երկուսի գոյություն չունենալու մասին վստահ էի, իսկ երրորդի մեջ համոզվեցի հետզհետէ մարդկանց հետ շփվելով, ճանաչելով: Համոզվեցի, որ ինչքան մեծանում ենք այդքան շատանում են կյանքի տված փորձություններն ու դժվարությունները ու հասկացա, որ ամեն մի քայլ անելուց քո առջև հայտնվում է մի պատ, որն չի թողնում առաջ շարժվել, այդ պատը անարդարությունն է, որն աշխարհում, ցավոք, այնքան շատ է, շատ է մարդկանց սրտերում: Բայց նաև հասկացա, որ հարկավոր է առաջ շարժվել, թեկուզ այդ անարդարություն կոչվող պատը ջարդելով կամ էլ վրայից անցնելով: Ոչինչ չի կարող մարդուն կանգնեցնել, եթե նա իր առջև նպատակ է դրել, ոչ մի պրոբլեմ, ոչ մի հանգամանք, նույնիսկ մարդիկ, այն մարդիկ, ովքեր քո վատն են ուզում, ամեն ինչ անում են դժբախտացնելու համար ու անհամբեր սպասում են այն օրվան, երբ քեզ ընկած կտեսնեն: Բայց դա երբեք չի լինի, մարդն ավելի ուժեղ է դառնում, երբ տեսնում է, թե ինչքան մարդ է սպասում իր պարտությանը, նա հավաքում է իր ուժերն ու սկսում է պայքարել: ՈՒ տանելով շատերի արհամարանքը, ուշադրություն չդարցնելով իր հետևից խոսացողներին գնում է առաջ` քայլ առ քայլ: Continue reading

Advertisements

Վերջին Զանգ 2018

fgdfgd.jpgՉնայած, դեռ մի տարի առաջ էի ավարտել դպրոցս, բայց մնացել էի աշակերտ, ու գիտեի, երբ էլ գնամ դպրոց որպես հյուր, ինձ մեծ ուրախությամբ կընդունեին դասարանցիներս ու ուսուցիչներս։ Իսկ հիմա, հիմա արդեն էլ աշակերտ չեմ։ Այս մեկ օրով ավարտվեց դպրոցական կյանքս, որում այնքան շատ հիշողություններ, արկածներ ու անմոռանալի օրեր կան։ Մեկ տարի առաջ ես ինձ ավարտական չէի զգում, ու գիտեի, որ այդ ամենն նորից կրկնվելու է իմ կյանքում ու ունենալու եմ իմ Վերջին զանգը, իսկական ու ամենակարևորը` իմ դասարանի հետ, իսկ այսօր հավատս չի գալիս, որ վերջացավ այդ ամենը, որ էլ չի կրկնվելու, էլ կյանքում երբեք չեմ զգալու այդ նախավերջինզանգյա խառնաշփոթ տրամադրությունը, Վերջին զանգի միջոցառման ժամանակ զգացածս հուզմունքն, տխրությունն ու ուրախությունը, բանաստեղծությունս ասելու ժամանակ աչքերումս կուտակված արցունքի կաթիլները, երբ հազիվ էի ստիպում ինձ չլացել։fdgdfg.jpg Էլ երբեք չեմ զգալու այդ զգացողությունը, որն զգում էի Վերջին զանգից հետո դասարանցիներիս գրկելու ու շնորհավորելու ժամանակ, երբ հասկանում էի, որ բաժանվում ենք, որ էլ երբեք չենք նստելու կողք – կողքի դպրոցական նստարանին ու չենք ծիծաղելու դասի ժամին ինչ – որ մեկի անհամ կատակից։
Վերջին զանգն անմոռանալի զգացողություններ թողեց իմ մեջ ու երբեք չեմ մոռանա վերջին զանգից հետո դասարանցիներիս հետ մեքենաներով երթը, որ դուրս էինք եկել մեքենաների պատուհաններից, ձեռքերիս բռնած Հայաստանի ու Վրաստանի դրոշները, մեր “Շրջանավարտի” ժապավեններն, ու շրջում էինք քաղաքով ու գյուղերով մեկ։ Continue reading

Դասարանս))

12 տարի առաջ, արևոտ մի օր,IMG_20180515_123139_521
Ձեռք ձեռքի բռնած մտան դասարան,
Տասնութ աշակետ իրար անծանոթ,
Որոնք միմյանց հետ շուտ ընկերացան:

Վազում էին ուրախ, անվերջ թռվռում,
Մանկության օրերն իրենց վայելում,
Բայց տարիները շատ շուտ են անցնում,
Աչք թարթել էլ չես հասցնում:

Այդ տարիներին նրանց միացավ,
Եվս մի տղա, կապույտաչյա,
Նա էլ այդ ընտանիքի անդամը դարձավ,
Ընտանիք, որի նմանը ոչ մի տեղ չկար: Continue reading

Հպարտ եմ, որ Հայ եմ

31310832_382595882254452_1108210190680850432_nԵս հպարտ եմ… Անսահման հպարտ եմ, որ հայ եմ, որ հայ են ծնողներս, տատս, պապս, նախնիներս: Հպարտ եմ, որ երակներովս հոսում է հայի արյունը, ու ծնունդն եմ այն հայ ազգի, որն չունի պարտվելու ունակություն, ով միշտ պայքարել է ու շարունակում է պայքարել անարդարության դեմ, ով պատրաստ է միավորվել միևնույն գաղափարի շուրջ ու անցկացնել “թավշյա” հեղափոխություն, ու իրականացնել այն առանց զոհերի ու բռնության, երգով ու պարով: Հեղափոխություն, որտեղ հասարակ ժողովրդին միանում են նույնիսկ ոստիկաններն ու սահմանին մեր խաղաղությունն ապահովող թագավոր զինվորները, աշակերտներն, ուսանողներն ու տարբեր աշխատանքի ու մասնագիտության տեր մարդիկ, մեծեր ու փոքրեր: Հայ ազգն օրինակ դարձավ շատ այլ ազգությունների համար, ու դեռ շատ ազգեր են իրենց հանրահավաքների ու ցույցերի ժամանակ գոռալու “Хотим, как в Армении”:
Հայ ազգն ևս մեկ անգամ ապացուցեց, որ միավորվելով կարող է պայքարել ու հաղթել, ու նրա միասնության դեմ անզոր են բոլորը: Հայ երիտասարդությունն ապացուցեց, որ իր քաջ ու անպարտելի նախնիների արժանի հետևորդն ու ժառանգն է: Նոր սերունդն ցույց տվեց, որ կարող է հաղթել միասնությունով, միմյանց հանդեպ սիրով ու հարգանքով, միևնույն գաղափարի շուրջ միանալով, երգելով, ուս ուսի տված պարելով ու ժպտալով: Continue reading

Հոգիս ցավում է

f4f340e96027676aa4eee74a9738d19dՑավը փոխում է մարդուն, ինչպիսին էլ լինի մարդու բնավորությունը, սովորությունները, վերաբերմունքն ու մտածելակերպը, այն փոխվում է, երբ ինչ որ մեկն ցավեցնում է: Սիրտն այլևս նույն կերպ չի կարող սիրել ու աչքերն շրջապատող իրերին նույն կերպ չեն տեսնում, թեկուզ շատ քիչ, բայց ամեն մի վատ բան վերափոխում են քեզ, տանում են քեզ դեպի անտարբերություն:
Երբ ցավում է մարդու հոգին, նա ցավ է պատճառում նաև իր շուրջն գտնվող մարդկանց: Ես հասկացել եմ դա, ուշադիր հետևելով ինքս ինձ: Եթե ես եղել եմ կոպիտ ու ինչ որ մեկին ցավ եմ պաճառել, դա միայն այն պատճառով, որ հոգուս խորքում ինքս եմ տառապել, չնայած, որ միշտ փորձել եմ չցավեցնել մարդկանց, միշտ ուրիշներին ինքս ինձնից կարևոր եմ համարել ու ամեն ինչ արել եմ, որ հանկարծ նրանք ինձանից չնեղանան, հանկարծ ինչ որ մի բան ասելով չցավեցնեմ նրանց, իսկ նրանք… որոշ մարդիկ պատահական, իսկ որոշներն միտումնաբար են ցավեցրել, շատ լավ գիտակցելով, թե ինչ են անում ու որտեղ է պետք հարվածել, ուժեղ ցավ պատճառելու համար:Բայց մարդկանց տված ցավն էլի այնքան ուժեղ չէ, ինչքան կյանքի ու սիրո: Այս երկուսն ասես խաղում են քեզ հետ ու երբեք չես կարող իմանալ նրանցից ինչ սպասես: Continue reading