Հոգիս ցավում է


f4f340e96027676aa4eee74a9738d19dՑավը փոխում է մարդուն, ինչպիսին էլ լինի մարդու բնավորությունը, սովորությունները, վերաբերմունքն ու մտածելակերպը, այն փոխվում է, երբ ինչ որ մեկն ցավեցնում է: Սիրտն այլևս նույն կերպ չի կարող սիրել ու աչքերն շրջապատող իրերին նույն կերպ չեն տեսնում, թեկուզ շատ քիչ, բայց ամեն մի վատ բան վերափոխում են քեզ, տանում են քեզ դեպի անտարբերություն:
Երբ ցավում է մարդու հոգին, նա ցավ է պատճառում նաև իր շուրջն գտնվող մարդկանց: Ես հասկացել եմ դա, ուշադիր հետևելով ինքս ինձ: Եթե ես եղել եմ կոպիտ ու ինչ որ մեկին ցավ եմ պաճառել, դա միայն այն պատճառով, որ հոգուս խորքում ինքս եմ տառապել, չնայած, որ միշտ փորձել եմ չցավեցնել մարդկանց, միշտ ուրիշներին ինքս ինձնից կարևոր եմ համարել ու ամեն ինչ արել եմ, որ հանկարծ նրանք ինձանից չնեղանան, հանկարծ ինչ որ մի բան ասելով չցավեցնեմ նրանց, իսկ նրանք… որոշ մարդիկ պատահական, իսկ որոշներն միտումնաբար են ցավեցրել, շատ լավ գիտակցելով, թե ինչ են անում ու որտեղ է պետք հարվածել, ուժեղ ցավ պատճառելու համար:Բայց մարդկանց տված ցավն էլի այնքան ուժեղ չէ, ինչքան կյանքի ու սիրո: Այս երկուսն ասես խաղում են քեզ հետ ու երբեք չես կարող իմանալ նրանցից ինչ սպասես: Նրանք հենց սրտին է հարվածում ու սիրտդ կտոր – կտոր է լինում, երբ մի ծանր բեռ ես զգում հոգուդ վրա ու չես կարողանում հանգիստ շնչել: Բայց միաժամանակ նրանք կարող են տալ ամենամեծ երջանկությունը, որն ամբողջ կյանքի ընդացքում կհետևի քեզ:
Ամենաչար մարդու դեմքն էլ ծաղկում է, երբ նրան ասում են, որ սիրում են: Յուրաքանչյուրի համար այդ երեք բառն շատ կարևոր նշանակություն ունի: Դրանք լսելով զգում ես, որ ինչ որ մեկի համար կարևոր ես, ինչ որ նշանակություն ունես ու ամեն ինչ դեռ այնքան էլ վատ չէ: Միայն սերն է, որ կարող է հալեցնել սրտի սառույցը ու ստիպել նորից սիրել: Միայն սերն է կարող հոգու բուժել ցավը: Հետևաբար հենց դրանում է երջանկությունը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s