Վերջին Զանգ 2018


fgdfgd.jpgՉնայած, դեռ մի տարի առաջ էի ավարտել դպրոցս, բայց մնացել էի աշակերտ, ու գիտեի, երբ էլ գնամ դպրոց որպես հյուր, ինձ մեծ ուրախությամբ կընդունեին դասարանցիներս ու ուսուցիչներս։ Իսկ հիմա, հիմա արդեն էլ աշակերտ չեմ։ Այս մեկ օրով ավարտվեց դպրոցական կյանքս, որում այնքան շատ հիշողություններ, արկածներ ու անմոռանալի օրեր կան։ Մեկ տարի առաջ ես ինձ ավարտական չէի զգում, ու գիտեի, որ այդ ամենն նորից կրկնվելու է իմ կյանքում ու ունենալու եմ իմ Վերջին զանգը, իսկական ու ամենակարևորը` իմ դասարանի հետ, իսկ այսօր հավատս չի գալիս, որ վերջացավ այդ ամենը, որ էլ չի կրկնվելու, էլ կյանքում երբեք չեմ զգալու այդ նախավերջինզանգյա խառնաշփոթ տրամադրությունը, Վերջին զանգի միջոցառման ժամանակ զգացածս հուզմունքն, տխրությունն ու ուրախությունը, բանաստեղծությունս ասելու ժամանակ աչքերումս կուտակված արցունքի կաթիլները, երբ հազիվ էի ստիպում ինձ չլացել։fdgdfg.jpg Էլ երբեք չեմ զգալու այդ զգացողությունը, որն զգում էի Վերջին զանգից հետո դասարանցիներիս գրկելու ու շնորհավորելու ժամանակ, երբ հասկանում էի, որ բաժանվում ենք, որ էլ երբեք չենք նստելու կողք – կողքի դպրոցական նստարանին ու չենք ծիծաղելու դասի ժամին ինչ – որ մեկի անհամ կատակից։
Վերջին զանգն անմոռանալի զգացողություններ թողեց իմ մեջ ու երբեք չեմ մոռանա վերջին զանգից հետո դասարանցիներիս հետ մեքենաներով երթը, որ դուրս էինք եկել մեքենաների պատուհաններից, ձեռքերիս բռնած Հայաստանի ու Վրաստանի դրոշները, մեր “Շրջանավարտի” ժապավեններն, ու շրջում էինք քաղաքով ու գյուղերով մեկ։ Որ մեզ էին միացել նաև գյուղի ջահելները ու 10 ու ավելի մեքենաներով, բարձր երաժշտությունով, “սիգնալ” տալով շրջում էինք ու ժպտում անցորդներին։ Հասկանում եմ, սա լավագույն ժամանակաշրջանն է մեր կյանքի ու այդ մտքից, որ այլևս չի կրկնվելու անչափ շատ եմ տխրում։fsdf.jpg
Դե ինչ, մանկություն, մնաս բարով։ Մնաս բարով դպրոց իմ հարազատ, մնաս բարով իմ ուսուցիչ, իսկ ձեզ, իմ դասընկերներ ասում եմ բարի երթ դեպի նոր կյանք։ Կյանք, որում շատ դժվարությունների կհանդիպեք, բայց, վստահ եմ, կգտնեք ելքը, մեկդ` հումորով, մեկդ` աշխատասիրությամբ, մեկդ` կամքի ուժով ու քաջությամբ, մեկդ` լավատեսությամբ, մեկդ էլ գուցե ոչինչ չանելով, բայց կհաղթահարեք ամեն դժվարություն, ամենակարևորն այն է, որ միշտ մարդ մնաք ու չկորցնեք այն մարդկային կարևորագույն արժեքները, որոնց համար սիրում են ձեզ։ Ցանկանում եմ ձեզ հաջողություն ամեն ինչում, միշտ մնաք այնպիսին, ինչպիսին կաք, ու երբեք չմոռանաք մեր դասարանն ու դասարանցիներին` սուսիկ – փուսիկ Եկաին, հումորով, ժպտերես, խոսքը երբեք չպակասող Ժենյաին, թիթիզ, գլամուրային, նկարվելու խելառ Անուշկաին, աշխատասեր, կատակասեր, dfgdfgBMW-ի սիրահար Թ. Յուրիին, նրա նույնանուն ընկեր, հիմա արդեն ուսանող Դ. Յուրիին, սիրահարված ու ռոմանտիկ Ինեսային, “օպտավոյի” գերի դարձած մեր Ալիկին, համարձակ ու դուխով, մեր Ստյոպի ընկերուհի Լուսինեին, բոյի պակաս չունեցող, բարձրահասակ մեր Հովոյին, բոյի պակասը զգացող, կարճահասակ, բայց շատախոս Քնարիկին, ինքնավստահ, շատ աշխատող մեր Սիմոնին, մեր նկարիչ ու պարուհի Ակսանաին, միքիչ անլուրջ, կատակասեր Արշալույսին, ոստիկան դառնալ միշտ երազող Վեներային, Երևանի ուսանողներ Արտուրին ու Կարենին, 3-րդ դասարանից մեզ միացած, կապուտաչյա մեր Ռազմիկին, և իհարկե ուսման ծարավ, միշտ սովորող ու մեկ – մեկ էլ այսպիսի բաներ գրող ձեր դասընկերուհուն, Տիրուհուն։ Սիրում եմ ձեզ շատտտ 😘😘 😘 19.05.2018 dsfsdf.jpg

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s