Անարդարությունն ընդդեմ մարդու


8a8b4087b870c62966225f559c0964f4Երեք բան չկա աշխարհում` աստիճաններ դեպի երկինք, կամուրջ, ծովերի վրայով ձգվող ու արդարություն մարդկային սրտում: Առաջին երկուսի գոյություն չունենալու մասին վստահ էի, իսկ երրորդի մեջ համոզվեցի հետզհետէ մարդկանց հետ շփվելով, ճանաչելով: Համոզվեցի, որ ինչքան մեծանում ենք այդքան շատանում են կյանքի տված փորձություններն ու դժվարությունները ու հասկացա, որ ամեն մի քայլ անելուց քո առջև հայտնվում է մի պատ, որն չի թողնում առաջ շարժվել, այդ պատը անարդարությունն է, որն աշխարհում, ցավոք, այնքան շատ է, շատ է մարդկանց սրտերում: Բայց նաև հասկացա, որ հարկավոր է առաջ շարժվել, թեկուզ այդ անարդարություն կոչվող պատը ջարդելով կամ էլ վրայից անցնելով: Ոչինչ չի կարող մարդուն կանգնեցնել, եթե նա իր առջև նպատակ է դրել, ոչ մի պրոբլեմ, ոչ մի հանգամանք, նույնիսկ մարդիկ, այն մարդիկ, ովքեր քո վատն են ուզում, ամեն ինչ անում են դժբախտացնելու համար ու անհամբեր սպասում են այն օրվան, երբ քեզ ընկած կտեսնեն: Բայց դա երբեք չի լինի, մարդն ավելի ուժեղ է դառնում, երբ տեսնում է, թե ինչքան մարդ է սպասում իր պարտությանը, նա հավաքում է իր ուժերն ու սկսում է պայքարել: ՈՒ տանելով շատերի արհամարանքը, ուշադրություն չդարցնելով իր հետևից խոսացողներին գնում է առաջ` քայլ առ քայլ:
Այն պահերին, երբ քեզ խեղդում է, երբ թվում է, թե քեզ մոտ ոչինչ չի ստացվում և որ անհնար է անել ինչ որ բան, ուրեմն իմացիր, հենց այդպիսի պահերին ես դու իսկականից առաջ շարժվում: ՈՒ կարևոր չէ, թե ինչ են մտածում քո մասին ուրիշները, կարևորն այն է, թե ինչ ես մտածում դու, որովհետև մարդու կյանքն կառուցվում է հենց սեփական մտքերի վրա, որոնք դառնում են նպատակ, իսկ հետո` քայլ ու արարք:
Անարդարությունն կա ու միշտ էլ կլինի, մենք չենք կարող կանխել այն, բայց կարող ենք պայքարել ու առաջ շարժվել մեր բռնած ճիշտ ուղիով ու հասնել շատ ու շատ բարձրունքների:

Գրառումը պատվիրեց Անին

Advertisements

2 thoughts on “Անարդարությունն ընդդեմ մարդու

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s