Հանկարծակի եկած երջանկություն


e3f5833402540cc22d7a6de9a5e9e8f9Ամեն հրաշալի բան լինում է հանկարծակի: Լավագույն գրառումներն ստացվում են հենց գիշերվա կեսին, երբ հանկարծ բախվում ես մուսաիդ ու ոգեշնչմանդ հետ, առանց ժամանակ կորցնելու ամուր բռնում ես, որ հանկարծ չփախչի, բացում ես հեռախոսումդ նոթատետրը կամ էլ ինչ որ մի տեղից հայթհայթում թղթի մի կտոր ու սկսում ես գրել…
Գրառումն ստացվում է վառ գույներով ու քո ամենատարբեր զգացմունքներով լցված, ասես, այդ ամենից դուրս է գալիս նոր, դեռևս անծանոթ մի բան: Դու գրում ես ու ծիծաղում ես, լացում ես, հազիվ ես շնչում, բայց ստեղծում ես: Ստեղծում ես մի տեքստ, որի ամեն բառի մեջ հոգիդ ես դնում, դրանցից յուրաքանչյուրն զգում ես սրտով: Լավագույն գրառումներն ստացվում են, երբ մինչև գրել վերջացնելը ոչ ոք չի կարդում, երբ ոչ մեկ չի ասում “այս մասը լավ է ստացվել, մյուսը` ոչ: Դու ուղղակի հասցնում ես թղթին հանձնել այն ամենն, ինչն այդ պահին կա գլխիդ մեջ, քանի որ, եթե չհասցրեցիր, կմոռանաս, ու գրառումն չի ստացվի այնպիսին, ինչպիսին պետք է լիներ: Այդ գրառումներն իրենցից ինչ որ կարևոր բան չեն ներկայացում, դրանցով հնարավոր չէ գրել գիրք կամ էլ տպել թերթերում, բայց դրանք կյանքով, զգացմունքներով լի գրառումներ են, որոնք արտահայտում են մարդու հոգին:
Լավագույն գրառումներն ստացվում են հենց այն ժամանակ, երբ ուղեղումդ մի նոր միտք է ծագում: Երբ հանգստանում ես, միացնում ես մի լավ երաժշտություն ու չես մտածում ոչինչի մասին: Տողերն թղթի վրա հայտնվում են իրենք իրենց: ՈՒ հարկավոր չէ երկար մտածել մի քանի բառ իրար կապելու համար, չէ՞ որ, իսկական բանաստեղծներն գրում են հոգով, այլ ոչ ուղեղով (բայց ուղեղն չի կարելի անջատել): Հարկավոր չէ վազել մուսաի հետևից ու ոգեշնչում փնտրել, այն ինքն իր կամքով կգա քո մոտ ու կնվիրի քեզ մի ամբողջ աշխարհ, քո իսկ ձեռքով գրված:
Մարդկանց դեպքում էլ նույնն է: Լավագույն մարդիկ գալիս են մեր կյանք, երբ մենք չենք փորցում գտնել նրանց: Այդ ամենն ինքնուրույն է տեղի ունենում, անտեսանելի կարմիր թելն միացնում է հարազատ հոգիներն ու ցույց է տալիս կյանքի իրական ճանապարհը: Նրանք կհասկանան, որ պետք ես իրենց ու կգան: Հարազատ հոգիներն հանդիպում են ճակատագրի շնորհիվ ու գալիս են հանկարծակի, ինչպես մուսան ու ոգեշնչումը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s