Կներես((


aaa26eeee160f0407292d887fb262b6f.jpgՆերեղություն խնդրելն ամենաանօգտակար բանն է աշխարհում: Այդ մեկ բառով աշխարհում ոչինչ չի փոխվում, չի անցնում այն անծանոթի բարկությունը, ում նոր գնած կոշինկն մետրոյում պատահական տրորել ես, կամ էլ ճանապարհն անցնելուց շտապելու պատճառով պատահական հրել ես ինչ որ մեկին ու ձեռքի բռնած սուրճը թափել: Չի փոխվի ներեղությունով ոչինչ, այդ մեկ բառով կոտրված սիրտն չի դադարի ցավել ու արած սխալ արարքներն չեն մոռացվի: Իհարկե, մետրոյում ոտքդ տրորողի կամ էլ ճանապարհին պատահական հրողի ներեղությունից ուղղակի ժպտում ես ու ասում ես “ոչինչ”, իսկ ի՞նչ պատասխանել այն մարդկանց խնդրած ներեղությանը, որոնք գիտակցելով ցավեցնում են քեզ, կոտրում են սիրտդ, իսկ հետո ներեղություն են խնդրում, ի՞նչ ասել այդպիսի մարդկանց, ժպտալ ու պատասխանել “ոչի՞նչ”, ո՛չ, ուղղակի “կներես”-ը այստեղ շատ քիչ է: Ի՞նչ կփոխվի “կներես” ասելով, հե՞տ կվերցնես պատճառած ցավդ, թե՞ հետ վերադարձնես վստահությունն ու կոտրված սիրտն այն մարդու, ով հավատում էր քեզ:
ՈՒղղակի, ինչ որ այդպիսի քայլ անելուց առաջ հարցրեք ինքներդ ձեզ. “Ո՞վ եմ ես, որ կոտրեմ ինչ – որ մեկի ճակատագիրը, ո՞վ եմ, որ ցավեցնեմ ինչ – որ մեկին” ուղղակի հարցրեք ու կհասկանաք, որ ոչ ոք եք, որովհետև, եթե այդ մարդն կարևոր լինի ձեզ համար, ուրեմն երբեք չեք ուզենա ցավեցնել նրան ու ցանկությունից բացի, ոչ մի պատճառ չի կարող դրդել ձեզ դրան: Սուտ է յուրաքանչյուր արդարացում, մարդն առանց ցանկության չի անի ոչինչ: Դրանք ուղղակի խոսքեր են` արած սխալներն փակելու համար: Եթե ուզում եք ինչ – որ մեկին ցավ պատճառել, վերցրեք դանակն ու ձեր մատին մի փոքր կտրվածք թողեք: Ցավո՞տ է: Իհարկե ցավոտ է, իսկ պատկերացնու՞մ եք, ինչքան ցավոտ է, երբ սիրտն է կոտրվում:
Ներելու համար ժամանակ է պետք, վաղ թե ուշ, յուրաքանչյուր մարդու սրտում էլ ներում կգտնվի ինչ – որ արարքի համար, ու վաղ թե ուշ կներենք այն մարդկանց, ում խոստացել էինք կյանքում չներել, բայց դա չէ էականը, շատ ավելի կարևոր է, որ ցավ չպատճառենք մարդկանց ու չանենք այնպիսի արարքներ, որոնց համար հետո ասելու ենք “կներես”, մի բառ, որ ոչինչ չի փոխի, նրանով ոչ կոտրված սիրտը կվերականգնվի, ոչ մետրոում անծանոթի նոր կոշիկի վրա պատահական տրորելուց մնացած փոշին կմաքրվի ու ոչ էլ ճանապարհին անծանոթի ձեռքից թափած սուրճը կլցվի բաժակի մեջ:
– Կներես:
– Ներում եմ, գնա:

 

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s