Հնարավո՞ր է սիրել ցավը


a35f6f1af705bc86b49b38e5c170e6c2Լինում է, չէ՞, որ սիրտն սովորում է ցավին, նրա համար ուղղակի սովորական է դառնում զգացած այն ցավը, որ կա նրա ներսում: Սիրտն դադարում է լսել քեզ, դադարում է զարկել ինչ որ մեկի համար:
Աշխարհում ամեն ինչի հանդեպ հնարավոր է սեր առաջանալ, նույնիսկ ամենաանհավականան բաների նկատմամբ, բայց արդյոք հնարավոր է սիրել ցավը, սիրել այն, ինչն սպանում է քեզ ներսից: Հնարավո՞ր է: Իրականում, մենք բոլորս էլ սիրում ենք ցավը: Սկզբում զգում ենք անբացատրելի զգացմունքներ, սիրահարվում ենք, սիրում ենք, երջանկանում ենք, բայց հանկարծակի, այդ գեղեցիկ զգացմունքը վերածվում է ցավի, իսկ մենք շարունակում ենք սիրել, սիրել այն ցավը, որն մնում է ամենագեղեցիկ զգացմունքից, սիրուց հետո: Շարունակում ենք սիրել առանց ափսոսալու, անկախ նրանից ինչքան ցավոտ է սրտին, անկախ նրանից, որ այդ ցավից մեռնել ենք ուզում, միևնույնն է, չենք կարող հրաժարվել այդ ցավից, որովհետև սիրտն սովորում է դրան: Սիրտն այնքան անօգնական է դառնում, այն ոչ կարողանում է լինել երջանիկ, ու ոչ էլ հրաժարվել:
Սերն հաճախ է ցավ պատճառում, նրանից մնացած վերքն այնքան դժվար է բուժվում: Այդպիսի պահերին ուզում ես մնալ մենակ քո զգացմունքների, մտքերի ու քո ցավի հետ, որովհետև ով էլ լինի քո կողքին այդ պահին, միևնույնն է, չի հասկանա այն ցավը, ինչ զգում է հոգիդ, չի կարողանա օգնել ինչքան էլ ցանկանա: Այդպիսի պահերին ասես սրտիդ դուռն փակվում է ու այլևս ոչ մեկին չի ուզում ընդունել, որովհետև մի անգամ հիասթափվելով, կորչում է վստահությունդ բոլորի նկատմամբ, սիրտդ պատրաստ չի լինում նոր սիրո: Հոգուդ վրա մի մեծ ծանրություն է լինում, որից չես կարողանում ազատվել:6ad1948f9c9926dec3435152d6537d02.jpg
եթե սիրուց մնացած ցավն ուղղակի սրտի մի անկյունում թողնենք ու ձեռք չտանք, գուցե և որոշ ժամանակ ցավելուց հետո կանգնի ու էլ չցավի, բայց ամենավատն հենց այն է, որ հիշողություններն ամեն անգամ նորից փորփրում են այդ վերքն ու նորից ցավեցնում: Հիշողություններն ջերմացնում են մարդուն ներսից ու միևնույն ժամանակ սպանում են, ամեն անգամ նորից ու նորից հիշեցնում են այն, ինչն ուզում ես ջնջել ուղեղիցդ, ուզում ես մոռանալ ամեն ինչ, իրադարձությունները, պահերը, մարդկանց, բայց դա այնքան դժվար է` մոռանալ նրան, ով քեզ այնքան լավ հիշողություններ է պարգևել ու մոռանալ նրան, ով որ պատճառել է քեզ այդ ցավը:
Աշխարհում գոյություն ունի երկու տեսակ ցավ: Առաջինը տանջում է քեզ, երկրորդը` փոխում, դարձնում ավելի ուժեղ: Իմ ցավն դադարել է տանջել ինձ ու սկսել է փոխել:
Հնարավո՞ր է սիրել ցավը:
Պարզվում է, հնարավոր է:

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s