Archive | July 2018

Ես հասկացա, որ դադարել եմ սիրել

19624674_248691698951648_8394027303834746880_nԵս հասկացա, որ դադարել եմ սիրել:
Ճիշտ է, բավականին շատ ժամանակ էր հարկավոր, դա հասկանալու համար, բայց վերջ ի վերջո զգացի, որ նա այլևս գոյություն չունի ինձ համար, այլևս չկա իմ սրտում: Արդեն հանգիստ քնում էի, չէի լացում մինչև առավոտ, չէի հիշում հաճելի պահերը, այլևս չէի մտածում, թե որտեղ է նա ու ում հետ, չէի ստուգում նրա սոցիալական ցանցերն ու չէի թերթում նրա նկարները, չէի զանգում ու գրում նրան: Ինձ այլևս չէին հետաքրքրում նրա նոր ընկերուհիները, դադարել էի նայել նրա սիրած ֆիլմերն ու օգտագործել նրա բառերը: Գժի պես չէի վազում, երբ ինչ – որ մեկն զանգում էր հեռախոսին: Այլևս չէի լսում նրա ուղարկած ու նրան դուր եկած երգերը ու այն երգերը, որոնք հիշեցնում էին նրա մասին: Այլևս ոչ մեկից չէի լսում, որ ասեին աչքերս փայլում է, նրանք այլևս չէին փայլում:
Ես հասկացա, որ դադարել եմ սիրել:
ՈՒղղակի կամաց – կամաց դադարել եմ նրա մասին մտածել, ինքս էլ չնկատելով դա: Ես հասկացա, որ այլևս չեմ փնտրում նրա հետ հանդիպումներ ու չեմ ուզում տեսնել նրան: Հետզհետե մոռանում եմ նրա դիմագծերը, որոնք այնքան շատ էի սիրում: Continue reading

Advertisements

Հայացքդ բառերի փոխարեն

imageՀետաքրքիր է, ինչքան ուժեղ կարող են մարդիկ ազդեցություն գործել մեր վրա: Ինչպես ընդամենը մի մարդու բացակայությունը կարող է տխրության ու դեպրեսիայի մեջ գցել մարդուն, իսկ նրա ներկայությունը դարցնել քեզ աշխարհի ամենաերջանիկ մարդը ու նվիրել դեմքիդ ժպիտ մինչև ականջներ: Մի հայացքը կարող է փոխել կյանքդ, մտածելակերպդ, մեկ մարդն կարող է մտնել քո կյանք ու ամբողջովին փոխել քեզ, դառնալ շատ կարևոր ու թանկ:
Մարդկային հայացքում այնքան շատ բան կա թաքնված, որ այն կարող է տակնուվրա անել զգացմուքններդ, սիրտդ ու հոգիդ, կյանքդ: Յուրաքանչյուր հայացք ունի ինչ – որ նշանակություն, ինչ – որ իմաստ, որն երբեմն շատ պարզ է ու հասկանալի, իսկ երբեմն գաղտնի ու խորհրդավոր:
Ամեն ինչ սկսվում է հայացքից, միշտ … Երկու հայացքներ հանդիպում են իրար ու երկուսի սրտում էլ վառվում է կրակ, սիրո կրակը, որն սկսվում է հայացքներով, սիրահարվածությամբ ու դառնում է անսահման մեծ սեր: Ամեն ինչ սկսվում է հայացքից, ես դա զգացի, երբ սկսեցիր նայել ինձ արտասովոր հայացքով, դա նման չէր մնացած հայացքներին, որ դա սովորական ընկերական հայացք չէր ու տարբերվում էր նրանցից, թե ինչպես էիր նայում ինձ մինչ այդ:  Continue reading

Ֆուտբոլի իմ պատմությունը

33992837_241008310003509_5501303908707860480_nԵթե ֆուտբոլի սիրահար եք, կամ էլ հետևում եք աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին ու նորություններին, ապա անպայման լսած կլինեք, որ այս օրերին աշխարհում ընթանում է Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը, չնայած ավելի ճիշտ կլինի ասել վերջանում է, որովհետև այսօր եզրափակչի խաղն է, որում հանդիպելու են Խորվաթիան և Ֆրանսիան, չեմ կարող ասել ինչ արդյունքով կվերջանա խաղը և ում հաղթանակով, բայց ԱՅՍ ԽԱՂՈՒՄ ես Ֆրանսիայի կողմից եմ: Իսկ թե ինչու նշեցի, որ կոնկրետ այս խաղում, պատճառը մեկն է` իմ սերն արդեն վաղուց նվիրել եմ Բրազիլիայի հավաքականին:
Բոլոր սպորտաձևերի մեջ ֆուտբոլն ինձ համար լավագույնն է, իսկ նրա հանդեպ սերն առաջացել է ինձ մոտ 4 տարի առաջ, 2014 թվականին Բրազիլիայում տեղի ունեցող Ֆուտբոլի Աշխարհի Առաջնության շնորհիվ: Դրանից առաջ էլ իհարկե ծանոթ էի այս սպորտաձևին, հայրս հաճախ էր նայում, ես էլ նրա հետ, ճանաչում էի որոշ ֆուտբոլիստների ու որոշ թիմերի, բայց 2014-ի առաջնությունը նայելով սկսեցի էլ ավելի հետաքրքրվել ֆուտբոլով ու սիրել: Չգիտեմ ինչի, հավաքականներից ինձ միանգամից գրավեց Բրազիլիայի հավաքականը: Միգուցե պատճառն այն էր, որ միշտ ինձ դուր է եկել այդ պետությունն, հետո սկսեցի հետաքրքրվել նրա ֆուտբոլիստներով, տեսա այնտեղ Նեյմարին ու… սիրահարվեցի 😀 : Continue reading

Արձակուրդներր ու նորանոր գրառումներ))

c55381b0eaf64fdb3485b3fc30b4c454Արձակուրդներրր… վերաջապես ավարտվեցին դասերս, քննություններս, ավարտվեց ուսումնական տարին ու սկսվեցին ամառային արձակուրդներս, շոք ու մարդաշատ Թբիլիսիից հեռու, իմ հայրենի Խուլգումոյում, մաքուր օդին, կանաչապատ բնության գրկում: Ճիշտ են ասում, որ միջավայրը մեծ նշանակություն ունի ստեղծագործելու ունակության համար, մի քանի օր է, ինչ եկել եմ ու արդեն մտքումս պտտվում են թեմաներ, որոնց մասին անպայման ուզում եմ գրել ու մտքերս ինչքան հնարավոր է շուտ հանձնել թղթին, որպեսզի ոչ մի բառ չմոռանամ ու բաց չթողնեմ:
Մուսաս եկել է ու ուզում եմ անընդհատ գրել: Երևի պատճառն հարազատ շրջապատն է, կամ էլ սենյակիս մթնոլորտը, որին այնքան շատ էի կարոտել, միգուցե ծննդավայրիս մաքուր օդն ու բննությունն են ոգեշնչում կամ էլ շուրջս կատարվող իրադարձությունները, մարդիկ ու նրանց պատմությունները, չգիտեմ, միայն գիտեմ, որ բառերն առանց իրար հերթ տալու գալիս են մտքիս, երևակայությունս թևեր է առել ու թռչում է, իսկ ես… ես գրում եմ, գրում եմ այն ամենն, ինչ տանջում է հոգուս, ինչն այլևս չեմ կարող պահել ներսումս: Գրում եմ, գուցե ինչ – որ մեկի մտքերն արտահայտելով, կամ էլ ինչ – որ մեկին մի ուղղություն ցույց տալով ու օգնելով: Continue reading

Սերն իմ սրտում

068955bedc685dbc06b139c91929fb1dԱշխարհն փոխվել է, մեր ժամանակներում մարդկանց վստահելն այնքան վտանգավոր է դարձել, այնքան դժվար է հավատալ ինչ – որ մեկին: Կյանքի կարևոր արժեքներն ընկել են երկրորդական պլան, իսկ առաջին տեղում շահն է, փողն ու չարությունը: Դա է պատճառն, որ երբեմն վախենում ես հավատալ մարդկանց խոսքերին, չես ուզում արտահայտել զգացմունքներդ ու այն ամենն, ինչ կա հոգուդ մեջ` վախենալով, որ կարող են խաղալ զգացմունքներիդ հետ ու կոտրել սիրտդ:
Յուրաքանչյուր մարդ, որն հայտնվում է կյանքումդ, հայտնվում է շատ հանկարծակի, այն պահին, երբ չէիր սպասում, ու հայտնվում է նա, ով բոլորովին անծանոթ էր, կամ էլ տեսել էիր ընդամենը մի քանի անգամ, բայց երբեք չէիր պատկերացնի, որ հնարավոր է իրար հետ ինչ – որ կապ ունենաք: Բայց, ինչպես գիտեք, ճակատագիրն սիրում է անսպասելի անակնկալներ անել ու կյանքումդ շատ պատահական հայտնվում է մեկը, ով իր ամբողջ սերն ու ուշադրությունն քեզ է նվիրում, ով քո համար պատրաստ է լինում ամեն ինչի ու փորձում է ամեն ինչ անել այնպես, որ հանկարծ չնեղացնի քեզ ու շահի վստահությունդ: Իսկ դու… դու չես վստահում, չես կարողանում վստահել, վախենում ես խաբվելուց ու զգացմունքներդ արտահայտելուց, վախենում ես, որ կկոտրեն սիրտդ ու կխաղան զգացմունքներիդ հետ, ու այդ վախով ապրելով չես նկատում ոչինչ, ոչ նրա տված սերը, ոչ խոսքերն ու արարքները: Continue reading