Արձակուրդներր ու նորանոր գրառումներ))


c55381b0eaf64fdb3485b3fc30b4c454Արձակուրդներրր… վերաջապես ավարտվեցին դասերս, քննություններս, ավարտվեց ուսումնական տարին ու սկսվեցին ամառային արձակուրդներս, շոք ու մարդաշատ Թբիլիսիից հեռու, իմ հայրենի Խուլգումոյում, մաքուր օդին, կանաչապատ բնության գրկում: Ճիշտ են ասում, որ միջավայրը մեծ նշանակություն ունի ստեղծագործելու ունակության համար, մի քանի օր է, ինչ եկել եմ ու արդեն մտքումս պտտվում են թեմաներ, որոնց մասին անպայման ուզում եմ գրել ու մտքերս ինչքան հնարավոր է շուտ հանձնել թղթին, որպեսզի ոչ մի բառ չմոռանամ ու բաց չթողնեմ:
Մուսաս եկել է ու ուզում եմ անընդհատ գրել: Երևի պատճառն հարազատ շրջապատն է, կամ էլ սենյակիս մթնոլորտը, որին այնքան շատ էի կարոտել, միգուցե ծննդավայրիս մաքուր օդն ու բննությունն են ոգեշնչում կամ էլ շուրջս կատարվող իրադարձությունները, մարդիկ ու նրանց պատմությունները, չգիտեմ, միայն գիտեմ, որ բառերն առանց իրար հերթ տալու գալիս են մտքիս, երևակայությունս թևեր է առել ու թռչում է, իսկ ես… ես գրում եմ, գրում եմ այն ամենն, ինչ տանջում է հոգուս, ինչն այլևս չեմ կարող պահել ներսումս: Գրում եմ, գուցե ինչ – որ մեկի մտքերն արտահայտելով, կամ էլ ինչ – որ մեկին մի ուղղություն ցույց տալով ու օգնելով: Գուցե ոմանք կարդում են գրածներս ժպիտն դեմքերին, իսկ ոմանք արցունքոտված աչքերով, ոմանք էլ գուցե մտածում են. “Անիմաստ գրառում էր”: Բայց ինձ համար դա չէ էականը, չեմ գրում ինչ – որ մեկին դուր գալու համար, իհարկե, ինձ համար շատ կարևոր են գրառումներս ընթերցողների կարծիքներն ու մեկնաբանությունները, բայց ես գրում եմ առաջին հերթին ինձ համար: Գրելով հանգստանում եմ, կիսվում եմ մտքերովս ու թեթևանում եմ:
Առջևում երկու ամիս արձակուրդ է, երկու ամիս հանգիստ, ամբողջ օրն ազատ, սիրած սերիալների ու կինոների հետ, սիրած դերասանների մասնակցությամբ: Առջևում նոր գրառումներն են, որոնք ամեն կիրակի կլինի բլոգում: Իսկ ձեզանից սպասում եմ մեկնաբանությունների, պատվերների ու շատ դիտումների: Շնորհակալ եմ, որ Տիկ Թայմի հետ եք: ❤❤❤

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s