Ես հասկացա, որ դադարել եմ սիրել


19624674_248691698951648_8394027303834746880_nԵս հասկացա, որ դադարել եմ սիրել:
Ճիշտ է, բավականին շատ ժամանակ էր հարկավոր, դա հասկանալու համար, բայց վերջ ի վերջո զգացի, որ նա այլևս գոյություն չունի ինձ համար, այլևս չկա իմ սրտում: Արդեն հանգիստ քնում էի, չէի լացում մինչև առավոտ, չէի հիշում հաճելի պահերը, այլևս չէի մտածում, թե որտեղ է նա ու ում հետ, չէի ստուգում նրա սոցիալական ցանցերն ու չէի թերթում նրա նկարները, չէի զանգում ու գրում նրան: Ինձ այլևս չէին հետաքրքրում նրա նոր ընկերուհիները, դադարել էի նայել նրա սիրած ֆիլմերն ու օգտագործել նրա բառերը: Գժի պես չէի վազում, երբ ինչ – որ մեկն զանգում էր հեռախոսին: Այլևս չէի լսում նրա ուղարկած ու նրան դուր եկած երգերը ու այն երգերը, որոնք հիշեցնում էին նրա մասին: Այլևս ոչ մեկից չէի լսում, որ ասեին աչքերս փայլում է, նրանք այլևս չէին փայլում:
Ես հասկացա, որ դադարել եմ սիրել:
ՈՒղղակի կամաց – կամաց դադարել եմ նրա մասին մտածել, ինքս էլ չնկատելով դա: Ես հասկացա, որ այլևս չեմ փնտրում նրա հետ հանդիպումներ ու չեմ ուզում տեսնել նրան: Հետզհետե մոռանում եմ նրա դիմագծերը, որոնք այնքան շատ էի սիրում: ՈՒ այլևս աչքերիս առաջ չի հայտնվում նրա շագանակագույն աչքերը, որոնցում պատրաստ էի կորչել:9f41605c6617e6fc13890ec56cc18f4e
Ես հասկացա, թե ինչքան լավ է երբ քեզ “թողնում է” մարդուց, այլևս կախում չես ունենում: Հանգիստ հաց ես ուտում, գիշերներն հանգիստ գլուխդ դնում ես բարձին ու քնում ես, այլևս չեն տանջում հիշողությունները: Գնում ես դասի ու մտքերդ նրանով չեն տարված: Երբ առավոտյան արթնանում ես ու մտածում ես ինչ հագնել ու ուր գնալ, այլ ոչ թե. “տեսնես ամեն ինչ կարգին է նրա հետ”:
Ես չգիտեմ ինչպես կոչեմ այն, ինչ այս պահին զգում եմ: Ես միաժամանակ և երջանկություն եմ զգում, և բացարձակապես դատարկություն: Ես ուզում եմ աշխատել, ստեղծագործել մինչև ուշ գիշեր, և միաժամանակ ուզում եմ պառկել առանց շարժվելու, զգալով ինչպես են արցունքներն թափվում աչքերիցս: ՈՒզում եմ զվարճանալ ընկերներիս ու հարազատներիս հետ, ու միաժամանակ նստել մենակության մեջ ու ոչ մեկի հետ չխոսել: Զգում եմ ինձ ուժեղ ու կարևոր, բայց և ոչ լիարժեք ու թույլ: Ինձ խեղդում են այս միմյանց հակադրող զգացողությունները, որոնցից ոչ մի կերպ չեմ կարողանում ազատվել: Ես շատ բարձր ծիծաղում եմ, ու լացում եմ նույնպես բարձրաձայն, իսկ երբ հարցնում են. “Ամեն ինչ կարգի՞ն է”, ասում եմ` “չգիտեմ”: Այս ամենի մեջ ես միայն մի բան շատ լավ գիտեմ… գիտեմ, որ դադարել եմ սիրել:

Պատվիրեց Մարիա Ասատրյանը

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s