Երջանիկ ամառվա վերջին օրերը


eb72597201c976fb2facb057228aa2c3Մի քանի օր ու կվերջանա ամառը, կվերջանա ևս մեկ ամառ բոլորիս կյանքում, ու նշանակություն չունի, թե ինչպիսին էր այն, լավ թե վատ, հետաքրքիր թե անկապ, ցավալին այն է, որ վերջանում է, որ ամռան տեսքով ևս երեք ամիս անցնում է մեր կյանքից:
Մեզ թվում է, թե ժամանակն այնքան արագ է անցնում, բայց իրականում մենք ենք շտապեցնում նրան, անընդհատ ինչ-որ բանի ենք սպասում, սպասում ենք հանգստյան օրերին, տոներին, սպասում ենք ինչ-որ օրվա կամ էլ տարվա ինչ-որ մի ժամանակի ու չենք հասականում ինչպես է անցնում ժամանակը, չենք ապրում այսօրվա օրով ու չենք գնահատում այդ ժամանակը: Մենք վազում ենք երբեմն նորաձևության, իսկ երբեմն` անցնող երթուղայինի հետևից: Մենք անընդհատ ինչ-որ բան ենք ցանկանում` ինչ-որ իր ու երևույթ կամ տարվա ինչ-որ մի եղանակ, հանգիստ դասերից կամ գուցե աշխատատեղում աշխատավարձի բարցրացում, կամ էլ վերջ ի վերջո երջանկություն ենք ցանկանում, իսկ երջանկությունն կարող է լինել կյանքի յուրաքանչյուր պահի, յուրաքանչյուր վարկյանի մեջ:
Օգոստոսի վերջին օրերին, երբ մի հիասքանչ առավոտ հանկարծ զգում ես, որ փոխվել է օդի հոտն, հասկանում ես, որ գալիս է սեպտեմբերը` ամռան վերջին ամսվան հաջորդելու: e4ea7a0db9374abd2453bd44e3d8fae8Արևն այլևս այդքան ուժեղ չի ջերմանցնում, այլ ասես համբուրում է այտդ: Երեկոյան բնությունն մառախուղով է պատվում, իսկ թարմ ու ջերմ թեյն, ասես, մի ուրիշ տխրություն է բերում հոգուդ: Ընդհանուր ինչ-որ կարևոր բան չի փոխվում, դու կրկին նույն ձև արթնանում ես առավոտյան, ծուլությամբ սուրճ ես պատրաստում ու պատուհանից նայելով տարբեր մտքեր են քեզ անհանգստացնում, ուղղակի օրեցօր պատուհանից այն կող ավելի ու ավելի մութ է լինում: ՈՒ մի օր քո զարթուցիչն կզրնգա, դու կբացես աչքերդ ու կտեսնես, որ արթնացել ես քո սովորական ժամին, բայց դրսում դեռ չի լուսացել: Իսկ դա նշանակում է, որ քո քաղաքում աշուն է:
Աշունն նման է նրբագեղ մի հիվանդության` սկզբում դու հիանում ես նրա փոխվող գույներով, տերևաթափով, բայց կամաց – կամաց սկսում է զգալ ինչ-որ օտար տխրություն: Բայց ինչքան ցուրտ ու մութ է լինում դրսում, այդքան ավելի ջերմ ու հարմարավետ է թվում տան պատերից ներս: ՈՒ եթե ամառն ժամանակն էր տնից փախչելու դեպի հոգու անիրականանալի երազանքներ, ապա ուշ աշունն` ժամանակն է վերադառնալու:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s