Archive | 02.09.2018

Իմ թագավոր, իմ պապա

0f988e3607af05ba29866872e20cb22bԻմ կյանքում կա մի թանկ անձնավորություն, ում սիրում եմ կյանքիցս առավել, ով միշտ կողքիս է, հասկանում է ինձ ու աջակցում է, երբեմն ջղայնանում է, երբեմն արգելում ինչ-որ բաներ, բայց միևնույնն է, նա ամենակարևոր տղամարդն է իմ կյանքում, ում ես հայր եմ անվանում:
Հետզհետե մեծանալով, ավելի լավ եմ հասկանում, թե ինչքան կարևոր դեր է կատարել հայրս իմ կյաքնում, ավելի եմ գնահատում նրա խոսքերն ու տված խորհուրդները, ու հասկանում եմ, որ ամեն ինչ, ինչ որ նա արել է, արել է միայն ինձ համար, որ ճիշտ դաստիարակվեմ, տարբերեմ ճիշտն ու սխալը, գիտենամ չափը ու կարողանամ ճիշտ ընտրություն կատարել: Հասկանում եմ, որ նրա յուրաքանչյուր խորհուրդ անսահման իմաստ է ունեցել, որն միայն հիմա եմ գնահատում, չնայած, մինչև հիմա էլ լինում են պահեր, որ ջղայնացնում եմ, ջղայնանում եմ, նեղանում եմ, երբ ինչ-որ բան իմ ուզածով չի լինում, երբ ինչ-որ բան թույլ չի տալիս ինձ անել, բայց ժամանակ անց զգում եմ, որ ճիշտը դա էր ու ընդունում եմ սխալս: Կյանքում ամենակարևոր նպատակներիցս մեկն է` անել այնպես, որ հայրս հպարտանա ինձանով ու միշտ գլուխը բարձր պահի: Continue reading

Advertisements