Գլխապտույտ երջանկություն


bf2a9921f1e26b644534aceeb547796dԵթե հարցնեք ինձ, թե ինչ է սերը, ես ոչինչ չեմ ասի ու ուղղակի լուռ կմնամ, պատճառը մեկն է` ես չգիտեմ: Չնայած, որ այդքան բան եմ գրել սիրո մասին, բայց այդ հարցին կոնկրետ պատասխան չեմ կարող տալ: Սերն, երևի, ընտրություն է, մենք ենք ընտրում սիրել, թե չէ, լինել հավատարիմ, թե ոչ այնքան: Ես չգիտեմ սերն ինչից է սկսվում ու երբ է վերջանում: Հնարավոր է, սերն մի շատ լուրջ հիվանդություն է, որի դիմաց մարդկությունն դեղ չի հնարել: Կամ էլ սերն մի իդեալական աշխարհ է, որն ստեղծում են երկու հոգի` միմյանց համար: Միայն մի բան կարող եմ վստահ ասել, որ եթե սերն վերջացել է, ապա դա սեր չի եղել:
Ես չեմ կարող հասկանալ ինչպես հարյուրավոր տարբերվող մարդկանց միջից հայտնվում է մեկը, ով այնպես է գրավում քեզ, որ մյուսներն, նրա համեմատ, թվում են անհետաքրքիր ու անկարևոր: ՈՒ այդ մարդը լինում է ճիշտ հակառակը քո բոլոր պատկերացումների, նա ուղղակի գալիս է ու ոչնչացնում է բոլոր պատկերացումներդ, ու դու ոչինչ չես կարողանում անել այդ ամենի հետ:
Դու կսկսես դանդաղորեն խորտակվել նրա մեջ, որովհետև մյուսներն քո համար նշանակություն չեն ունենա: Դու կնայես նրան քո մեծ, արցունքով լցված աչքերով, իսկ նա, իր մեծ ու ուժեղ ձեռքով կմաքրի արցունքներդ այտերիդ վրայից: 6404a7b6c091e92511dcff0a07bc94e0Դուք կքայլեք քաղաքի փողոցներով, ձեռք-ձեռքի բռնած, նրա ափի մեջ քո ձեռքը` այնքան փոքրիկ ու նուրբ: Ինձ թվում է, այս ամենն իսկական հեքիաթ է, հեքիաթ` իրականութայն մեջ: Երբ գրկում ես նրան ու զգում ես քեզ պաշտպանված: Երբ համբուրում ես նրան ու հարբում ես նրա բույրով: ՈՒ անհագ ցանկություն է առաջանում երկարաձգել այդ պահերը, կանգնեցնել ժամանակը, լսել նրա հանգիստ շնչառությունը ու սրտի զարկը:
Այս ամենն, երևի, երջանկությունն է, իսկական երջանկությունը: Երբ նրա աչքերն փայլում են քեզ հետ հանդիպելուց, ու դու մտածում ես, որ մինչ այդ, ոչ ոք չէր նայել քեզ այդ հայացքով, որի մեջ անսահման սեր ու ջերմություն կա: ՈՒ դա այդպես էլ կա: Դուք խոսում եք, ու չես ուզում ավարտվեն թեմաներն ու ասելիքը: Չես ուզում, որ նա թեկուզ կարճ ժամանակով գնա ինչ-որ տեղ: Ներսումդ թիթեռներ են թռչում, իսկ մարմինդ փշաքաղվում է նրա ամեն հպումից: ՈՒ այդ երջանկությունն օրեցօր ավելանում է, օրեցօր մեծանում է: Ասես քո մեջ սեփական գարունն է սկսվում` աշնանային այս օրերին:
Անհավատալի զգացմունքներ են զգում մարդիկ միմյանց հանդեպ, ու ամենատարօրինակը… Սերն է:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s