Գոյատևել կարևոր մարդկանց կորցնելուց հետո


6e43575079d340e90d44b372692cfb19Իսկ դուք երբևէ նկատել ե՞ք ինչպես են ավարտվում հարաբերությունները, ինչպես են միմյանց համար անչափ կարևոր մարդիկ դառնում օտար, ինչպես է ավարտվում սերն, որն երբեք չպիտի ավարտվեր: Հարաբերությունների մեջ ամենացավալին` դա ճեղքն է: Թվում է, թե ոչինչ չի ջարդվել, թվում է, չի էլ երևում, աննկատելի մի ճեղք է, բայց միևնույնն է, զգում ես ինչպես են իրարից առանձնանում երկու շատ մոտ մարդիկ, դադարում է գոյություն ունենալ այն կարևորությունը, ջերմությունն ու սերը, որ կապում էր նրանց: Այդ մի ճեղքով բաժանվում են մարդիկ: Զգում ես, թե ինչպես են սկսում հետզհետէ չպատասխանել զանգերիդ, չկարդալ հաղորդագրություններդ, չհետաքրքրվել անցկացրած օրովդ ու սկսում են կամաց-կամաց սառել քո հանդեպ: Հավատացնում եմ ձեզ, ահավոր զգացողություն է, երբ շատ լավ հասկանում ես, որ շատ շուտով ամեն ինչ վերջանալու է, որ էլ ոչինչ փրկել չես կարող, բայց վախենում ես բարցրաձայնել, որովհետև հնարավոր է հենց այդ պահին ցանկություն հայտնեն բաժանվել, իսկ դու ուզում ես ևս մի քանի րոպե, ժամ, օր մնալ սիրած էակիդ կողքին, խոսել նրա հետ ու լսել նրա ձայնը: Այդպես վերջանում են հարաբերությունները, որոնցում սերն հավերժ պահելու հարյուրավոր խոստում կար:
Մարդիկ գնում են, երբեմն ինչ-որ բանից դրդված, երբեմն` անպատճառ, բայց օրերից մի օր բոլորն էլ գնում են: Հեռանում, լքում են այն կարևոր մարդիկ, ովքեր քեզ համար օդ ու ջրի նման կաևոր էին դարձել, հանուն որոնց պատրաստ էիր կյանքդ տալ, ու հիմա, նրանց գնալուց հետո հոգումդ դատարկություն է ու տանջում է միայն մի հարց` “Ինչպե՞ս… ինչպե՞ս ապրել հիմա, ինչպե՞ս գոյատևել առանց նրանց”: Հարց, որի պատասխանը ինքդ էլ չգիտես, ճիշտ է, ապրում ես, բայց ճիշտ չի լինի այդ ամենն ապրել անվանել:5f983c96b5957ed78821df9050136a21
Սերն դժվարին հոգեբանական աշխատանք է, որին ամենքը չէ, որ տիրապետում են: Բայց բոլորն երազում են նրա մասին, փնտրում են նրան: Ի՞նչ ենք մենք փնտրում սիրո մեջ: Մենք փնտրում են փախուստ մենությունից: Մեզ համար կարևոր է իմանալ, որ մեր սիրած մարդուն հետաքրքրում է ամեն ինչ, ինչ կատարվում է մեզ հետ, ինչն վերաբերվում է մեզ: Մյուս կողմից, որ այդ մարդն զգում է մեր, մեր հոգատարության, օգնության ու սիրո կարիքը: Մենք փնտրում ենք մարդկանց, ովքեր մեզ հետ կկիսեն մեր կյանքը, ում հետ կլինեն ընդհանուր ոչ միայն ուրախությունները, այլև ցավն ու տխրությունները: Բայց… երբ գտնում ենք այդպիսի մարդկանց ու այդպիսի սեր, ինչպե՞ս է պետք պահել, որ այն գոյատևի: Ինչպե՞ս պետք է պահենք ինքներս մեզ, ինչպե՞ս պահենք նրանց, ում սիրում ենք, որպեսզի նրա համար միշտ մնանք միակը` հազարավոր մարդկանց մեջ: ՈՒ ինչպե՞ս գոյատևենք այդ կարևոր մարդկանց կորստից հետո:

Պատվիրատուն չցանկացավ նշել իր անունը

Advertisements

4 thoughts on “Գոյատևել կարևոր մարդկանց կորցնելուց հետո

  1. Իրոք ձեր գրածներն կարդալուց կորցնում եմ խոսելուս ունակությունն,,այնքան ճիշտ ,այնքան զգացմունքային ,,,,ձեր ամեն տողն մտնում է մեր հոգին ու սկսում փոթորիկ բարձրացնել,,անչափ շնորհակալ եմ որ դուք կաք ,,մարդ ով առանց մեզ ճանաչելու այսքան ճիշտ է նկարագրում մեր ապրումներն ,,,ամեն մարդ իրեն է գտնում ձեր տողերում ,,,շնորհակալ եմմմմմմ

    Liked by 1 person

    • Ես էլ ձեզ եմ շնորհակալ որ կաք, որ կարդում եք գրառումներս ու այսպես խրախուսում եք ինձ: Ինձ համար յուրաքանչյուր լավ խոսք, յուրաքանչյուր քոմենտ էլ ավելի է մեծացնում գրելու ու ստեղծագործելու ցանկությունս ու անչափ երջանիկ եմ, որ գրածներս ձեզ դուր են գալիս ու այդպիսի հաճույքով եք կարդում ❤ ❤ ❤

      Liked by 2 people

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s