Մարդիկ ժամանակի ընթացքում փոխվում են


Մեզանից յուրաքանչյուրը վաղ թե ուշ կփոխվի… Սկզբում կլինեն աննշան փոփոխություններ: Ինչ-որ պահի դու կդադարես հագնել սիրածդ վերնաշապիկն և սվիտերը, իսկ սիրելի օծանելիքի հոտն այլևս ուրախություն չի պարգևի, այլևս այն հաճույքն չես ստանա ամեն անգամ հոտն առնելով: Դու կդադարես լսել այն երգը, որն առաջ լսում էիր 24/7, երգ, որ հիշեցնում էր ինչ-որ մի տեղ, ինչ-որ մեկին: Ֆիլմն, որն կրկին ու կրկին նայում էիր, երբ տխուր էիր լինում, այլևս չի կարողանա տրամադրությունդ բարձրացնել, ու ամեն անգամ հեռուստացույցով, ինչ-որ մի ալիքով պատահական տեսնելուց, կփոխես ալիքը: Դու կդադարես խմել այն տաք կակաոն, որն պատրաստում էիր ամեն առավոտ, ու կդադարես սիրել սիրելի կաթնային շոկոլադը, որն ամեն անգամ տեսնելուց աչքերդ ուրախությունից փայլում էին: Կդադարես քայլել երկար մազերով, որոնք երբեմն այնքան էին խանգարում, դեն կնետես այն կարմիր շրթներկը, որով արդեն քանի տարի է օգտվում էիր: Կմոռանաս այն գրքի մասին, որն առաջ միշտ նորից ու նորից կարդում էիր: Կդադարես շփվել որոշ մարդկանց հետ, որոնք քո կյանքում ոչ մի նշանակություն չունեն, բայց շփվում էիր մենակ չմնալու վախով: Դեն կնետես բջջային հեռախոսդ, որի մեջ այնքան հիշողություններ, այնքան նկարներ ու նամակագրություններ էր պահպանվում: ՈՒ այս ամենի փոխարեն…
Դու կգնես քեզ համար մի նոր վերնաշապիկ, նոր գույների մեջ, նոր ոճով: Դու կունենաս նոր օծանելիք, որի հոտն գուցե ավելի սուր ու հաճելի կլինի: Կգտնվի մի նոր երգ, որն քեզ կուրախացնի ամեն րոպեին ու նոր ֆիլմ, որն ամեն անգամ նորից ու նորից կնայես տխուր երեկոներն անցկացնելու ու տրամադրությունդ բարձրացնելու համար:

Կակաոի փոխարեն, ամեն առավոտ սուրճ կպատրաստես ու կվայելես այն, պատշգամբից դուրս նայելով: Իսկ քեզ հետ միշտ կլինի դառը շոկոլադի մի սալիկ, որն հիմա այնքան շատ ես սիրում: Կկտրես երկար մազերդ, կփոխես սանրվածքդ, կներկես նոր գույնով: Կգնես նոր շրթներկ` նուրբ վարդագույն երանգով: Դու կգտնես նոր գիրք, որն ամեն անգամ կրկին ու կրկին կկարդաս, որի շնորհիվ կփոխվի մտածելակերպդ ու կօգնի քեզ լիցքաթափվել ու հանգիստ շնչել, առանց ինչ-որ բանի մասին մտածելու: Դու կունանաս նոր հեռախոս, որն իր մեջ կպահի շատ նոր հիշողություններ, նոր նկարներ ու հաղորդագրություններ:
ՈՒ դու, երբ նայես ետ, կհասկանաս, որ դարձել ես ամբողությամբ ուրիշ մարդ: Քո կյանք են եկել նոր մարդիկ, որոնք հիմա արդեն մեծ նշանակություն ունեն քեզ համար ու դարձնում են կյանքդ ավելի վառ ու գեղեցիկ: Կհասկանաս, որ փոխվել է ճաշակդ ու դու հավատում ես ամբողջությամբ ուրիշ արժեքների:
Հիշիր քեզ մեկ տարի առաջ, հիշիր բոլոր ամենափոքր մանրամասները և հիմա նայիր ինքդ քեզ:

Թողնել մեկնաբանություն))