About me

Բարև…Բարի գալուստ իմ աշխարհ…
Ես Տիրուհի Պետրոսյանն եմ,ծնվել եմ 1999 թվականի փետրվարի 4-ին,Վրաստանում`Ախալքալաքի շրջանի Խուլգումո գյուղում:Աշակերտուհի եմ,սովորում եմ Խուլգումոյի հանրային դպրոցի 12-րդ դասարանում:
Ազատ ժամանակ սիրում եմ տարբեր ժանրերի ֆիլմեր դիտել,նամանավանդ տխուր(որոնց ժամանակ հավեսով լաց եմ լինում 😀 ),շատ եմ սիրում երաժշտություն լսել ու պարել:Ահավոր շատ սիրում եմ սպորտ,հատկապես ֆուտբոլ ու բիաթլոն,բայց սիրում եմ նաև մնացաց բոլոր սպորտաձևերը ու միշտ երազել եմ սպորտսմեն լինել:
Բնավորությամբ անկեղծ մարդ եմ,ուրախ 🙂 ,ընկերասեր ու ամենակարևորը շատ եմ սիրում խենթություններ անել,ինչպես բոլորը ես էլ ունեմ թերություններ,բայց հույսով եմ առավելություններս ավելի շատ են 😀 Բնավորությանս վատ գիծն այն է,որ ոչ մեկից չեմ նեղանում (չհաշված ձևական նեղանալս 😀 ) ու շուտ եմ հիասթափվում:
ՈՒնեմ շատ երազանքներ ու նպատակներ,օրինակ`գնալ Փարիզ ու Նյու-Յորկ,աշխատել Google-ում,ճանապարհորդել տարբեր երկրներում,նկարահանել իմ սեփական ֆիլմը և այլն,ու մեկ էլ երազում եմ պարաշյուտով թռնել ու վայելել էտ ադրենալինը 😀
Իմ բլոգը`իմ մտքերի,երազանքների ու պատկերացումների աշխարհն է:Բլոգում ես Ձեզ հետ կկիսվեմ իմ մտքերով,գեղեցիկ լուսանկարներով ու հետաքրքիր պատմություններով:Այսքանը իմ մասին,հույսով եմ Ձեզ դուր կգա իմ բլոգը: 🙂

2 Comments

2 thoughts on “About me

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s