Archives

Երջանկությունս քո անունով

96d99710c6818a2ffffa954c0a68244dՍովորեցրու ինձ սիրել քեզ, որովհետև ես չգիտեմ, թե ինչպես անեմ դա: Այդպիսի պահերին ես մնում եմ մենակ մի տարօրինակ զգացողության հետ: Հենց այդ պատճառով ես ուզում եմ ստեղծել նոր աշխարհ, իմ աշխարհը ու նրանում ուզում եմ ինձ հետ լինես միայն դու:
Սովորեցրու ինձ սիրել քեզ: Եկ սահմանենք ամեն ինչի իմաստը կրկին, որովհետև ես միայն քո կողքին եմ տեսնում աշխարհը իմաստով լի: Եկ հնարենք մի նոր լեզու մեզ համար, և խոսենք մեր սիրո մասին հենց այդ լեզվով, որն ոչ ոք չգիտի, որովհետև երջանկությունն հարկավոր է բոլորից գաղտնի պահել, հակառակ դեպքում կխլեն այն մեզանից: Դու սովորեցրու ինձ սիրել, իսկ ես քեզ համարձակություն կսովորեցնեմ, որ պայքարենք միասին մեր սիրո համար: Կսովորեցնեմ, թե ինչպես են հանուն սիրո քանդվում երկրներ, սահմաններ: Թե ինչպես է սերն հաղթում ամեն ինչ ու կառավարում աշխարհը:
Չգիտեմ, թե այս ամենինց վերջում ինչ կմնա` դու՞, ե՞ս, սե՞ր, բաժանու՞մ, մա՞հ, թե՞ կյանք, բայց դու սովորեցրու ինձ սիրել, որովհետև ես ամբողջ կյանքս սիրելու եմ քեզ: Խնդրում եմ խոստացիր ինձ աշխարհ, մեր աշխարհը, մեր հայրենիքը, որտեղ մենք ապրելու ենք ու մեռնելու ենք միասին: Continue reading

Advertisements

Խոստացել եմ, կսպասեմ

f1d8a434a0b081989eec33b66db30423Ես կարող եմ սպասել քեզ` երկա~ր-երկա~ր, և գիշերներն էլ կարող եմ չքնել, անվերջ մտածել քո մասին` մեկ տարի… երկու տարի… ու ամբողջ կյանքս, երևի: Թող թերթերն օրացույցի թռչեն տերևների նման, իսկ ես միևնույնն է կսպասեմ քեզ, միայն թե իմանամ, որ իզուր չէ, որ քեզ իրոք դա պետք է: Ես կարող եմ գալ քո հետևից, քարերի միջով, սարերի միջով, միայն թե դու ձեռքս բռնես, որ չընկնեմ: Ես կարող եմ քեզ տալ ամեն ինչ, ինչ ունեմ ու պիտի ունենամ, միայն թե տեսնեմ քեզ իմ կողքին երջանիկ ու երջանկություն կհամարեմ, նվիրելով քեզ սիրտս ու սերս:
Ես կարող եմ քեզ սպասել մի ամբողջ կյանք ու ոչ մի հեռավորություն, ինչքան էլ երկար այն ձգվի, չի կարող մեզ բաժանել, ոչ մի քաղաք ու ճանապարհ, չեն կարող մեր սիրո համար պատնեշ հանդիսանալ: Դու իմ սրտում ես ու ինչքան էլ հեռու լինես, միևնույնն է, ինձ ամենամոտն ես գտնվում: Continue reading

ՈՒզում եմ ընդմիշտ լինես կողքիս

800232bf4d0ac9710218f4ad52c58ffbՄիշտ լինում է, երբ կյանքումդ սպասում ես ինչ որ բանի, բայց ինքդ էլ չգիտես, թե ինչին ես սպասում այդքան անհամբեր, միգուցե մի լավ նորության, կամ ինչ որ ուրախության, իսկ միգուցե երջանկության, որով ուզում ես լցվի ամբողջ աշխարհն ու ներսդ: Ամենայն հավանականությամբ հենց երջանկությանն ենք այդպես սպասում, իսկ վերջինս գալիս է մեզնից թաքուն ու անսպասելի:
Այդպես անհամբեր ես քեզ էի սպասում, չէ որ դու ես իմ երջանկությունը, ճիշտ է չգիտեի, թե ինչպիսին ես ու արդյոք քեզ էի սպասում, թե ոչ, բայց կար մի բան, որ ձգում էր ինձ դեպի քո կողմ, աչքերս ամենուրեք քեզ էր փնտրում ու սիրտս արագ էր բաբախում, երբ տեսնում էի քեզ: Իմ երջանկությունն իր ոտքերով եկավ ինձ մոտ ու հիմա պատրաստ եմ թողնել ամեն ինչ ու գնալ նրա հետևից: Ես սպասում էի իմ երջանկությանը ու եկար դու, քո սիրով հոգիս ջերմացավ, քեզանով ինձ կրկին երջանիկ զգացի ու հասկացա, որ այսքան տարի այդպես անհամբեր հենց քեզ եմ սպասել, ինքս էլ այդ մասին չիմանալով: Ճկատագիրն է կապել մեզ ու ինչպես երևում է մեր հանդիպումն այնքան էլ պատահական չէր: Continue reading

Հանդիպումներ, որոնք ճակատագրեր կարող են փոխել

2017_2_6_love_movie_03Մի օր ամեն մարդու կյանքում անպայման հայտնվում է անվնաս, շատ անկեղծ ու սրտաբաց մեկը: ՈՒ նրա հետ ծանոթանալուց քո մոտ ցանկություն է առաջանում անվերջ ժպտալ, ու կարծես թե երջանկության զգացողությունը պատում է քեզ ոտքից գլուխ: Հանդիպումը այդպիսի մարդու հետ տեղի է ունենում շատ արագ, որովհետև դու դադարում ես հետևել ժամանակին, չես նկատում ոչ միմյանց հաջորդող ամենատարբեր թեմաները ու ոչ էլ միասին խմած թեյի բաժակները: ՈՒ մի պահ հանկարծ հասկանում ես, որ այդ մարդը դարձել է քեզ համար շատ հարազատ ու թանկ: Նշանակություն չի ունենում նույնիսկ այն փաստը, որ ձեր ծանոթությունից անցել է ընդամենը մի քանի շաբաթ, օր կամ էլ րոպե: ՈՒղղակի նրա հետ լինելով, ասես, ինքդ էլ դառնում ես լավը, դառնում ես ջերմ ու ներդաշնակ: Այդպիսի հանդիպումներն փոխում են քեզ, քո մտածելակերպը, փոխում եմ շրջապատդ ու նույնիսկ ճակատագիրդ, այլևս երբեք նախկինը չես դառնում: Continue reading

Թռիչք երազանքի վրայով

ghjՍկզբից ասեմ, այս գրառումս լինելու է իմ մասին, եթե մյուս գրառումների մեջ ես գրում էի մարդկանց որոշակի զանգվածին վերաբերվող նյութեր, որոնց մեջ նաև ես էի մտնում, այս անգամ կլինի իմ մասին, իմ երազանքի մասին, չնայած դա ավելի շատ կարելի է նպատակ կոչել, որին հասել եմ: ՈՒմ չի հետաքրքրում, կարող է չկարդալ ու հանգիստ իջնել ներքև:
Յուրաքանչյուրի նման ես էլ ունեմ երազանքներ, որոնք տարբերվում են իրարից` իրական ու անիրական լինելով: “Երազանքներիս սանդղակի” վերևի մասում գտնվում են այն երազանքներս, որոնք իրականալու են, երազանքներիս այդ մասը ես անվանում եմ “նպատակներ”, որոնց ամեն գնով պետք է հասնեմ: Երկրորդ մասը հենց իրենք` երազանքներն են, որոնց իրականանալ, չիրականանալը չեմ կարող գուշակել ու չեմ էլ ուզում, եթե իրականանան շատ կուրախանամ, իսկ եթե ոչ` չեմ տխրի: Երրորդ ու ամենաներքևի մասում պատկերացումներս են, որոնք, գիտեմ, չեն իրականանա, բայց երբեք էլ չեմ դադարի երազել: Կարծում եմ, նշանակություն չունի կիրականանա երազանքդ, թե ոչ, երազել պետք է միշտ, նույնիսկ այն բաների մասին, որոնք անհնարին են: Continue reading

Հրաժեշտ դպրոցիս ու հարազատ դարձած դասարանիս <3

Ահա եկավ այս օրը, այսօր ես հրաժեշտ եմ տալիս իմ դպրոցին, իմ դասարանին ու ավարտում եմ դպրոցը մեկ տարի շուտ: Շնորհիվ նրա, որ կարողացա էկստեռն քննություններս հանձնել, ես այսօր շրջանավարտ եմ: Չգիտեմ, տարօրինակ զգացողություն է մոտս, և ուրախ եմ, և տխուր, ուրախ եմ նրա համար, որ նոր կյանք եմ մտնում ու շարունակում եմ քայլերս երազանքիս հետևից, բայց տխուր եմ, որ թողնում եմ դասարանիս, թողնում եմ մանկությունս ու պատանեկությունս, գժություններս ու արկածներս, անչափ թանկ հիշողություններս եմ թողնում դպրոցի պատերի ներսում ու հեռանում եմ, մտնում եմ նոր կյանք, որտեղ ապրելու դեռ փորց չունեմ ու պատկերացնել էլ չեմ կարող, թե ինչ է ինձ սպասվում այնտեղ: Հիմա հասկանում եմ բոլոր նրանց, ովքեր տխրում էին իրենց Վերջին զանգի օրը, չնայած չեմ կարող ասել, որ այսօր իմ Վերջին զանգն է, ոչ, ճիշտ է ես ավարտում եմ, բայց իմ վերջին զանգը լինելու է հաջորդ տարի այս օրը, իմ դասարնի հետ, ես խոստացել եմ, որ գալու եմ ու նրանց հետ շարք կանգնեմ, նրանց հետ իմ հրաժեշտի խոսքն ասեմ իմ դպրոցին ու նրանց հետ պարեմ իմ վալսը: Նրանք են դարձել ինձ համար քույր ու եղբայր, սովորել եմ նրանց հետ 11 տարի ու միայն նրանց հետ եմ անցկացնելու իմ վերջին զանգը: Իսկ այսօր ես ուղղակի ավարտում եմ, ուղղակի դադարելու եմ դպրոց գնալ, բայց մնալու եմ աշակերտ, այսօր ուղղակի իմ մյուս դասարանցիների վերջին զանգն է, որոնք ինձ ընդունեցին իրենց դասարան ու 2 ամսվա ընթացքում նույնպես դարձան հարազատ: Continue reading

Քո մեջ գտա երջանկությունս

37092e63-52a8-40c5-b45d-6ed368615474Լինում է չէ, երբ նայում ես մարդուն ու նրա մեջ տեսնում երազանքդ, նա իր ամբողջ էությամբ գրավում է ու այլևս ոչ ոք չի հետաքրքրում քեզ: Նրանում ես գտնում այն բոլոր հատկանիշներն, որոնք համապատասխանում են քո իդեալին, ու ընդհանրապես նշանակություն չունի, որ նա իդեալական չէ ու երբեք էլ չի լինի, որովհետև երբ սիրում, ես այլևս այդ իդեալականը կարևոր չի լինում, նա դառնում է երազանքներիդ ասպետը` այնքան սպասված:
Երբ սկսում ես սիրել, աշխարհն փոխում է իր գույները ու աչքերիդ առջև հայտնվում է մեկը, ում համար պատրաստ ես թողնել ամեն ինչ, նույնիսկ ամենաթանկը, որովհետև այդ պահից սկսած, ամենաթանկը դառնում է հենց նա, ու հանուն նրա պատրաստ ես զոհել ամեն ինչ, նրա հետ պատրաստ ես գնալ աշխարհի ծայրը, նրա հետ կյանքը հրաշալի է ու հեքիաթային, ու փոքր տարիքում երազած այդ հեքիաթը դառնում է իրական, ու նրանում գլխավոր հերոսները դառնում են արքայազնն ու արքայադուստրը, որոնք ապրում են երկար ու երջանիկ:
Կյանքում կարող է պատահել ամեն ինչ, նրանում այնքան շատ են անակնկալները, յուրաքանչյուր պահի կարող է փոխվել մեզ համար կյանքը, կարող է դառնալ ամբողջովին ուրիշ:  Continue reading