Archives

Հեռավորությունն իմ ու քո միջև

0c4cbc76480a14a699db15420ff1ba18Ընդամենը մեկ բացակա կա շուրջս ու թվում է, թե աշխարհում ոչ մի հարազատ անձնավորություն չկա: Թվում է, թե առանց նրա լռում է աշխարհս, կորչում է նրանում ամեն կարևոր բան: Ամեն տեղ փնտրում եմ այդ մեկ բացական, ով իր ներկայությամբ լցնում է ողջ էությունս, առանց նրա դադարում եմ շնչել, առանց նրա ժամանակս կանգ է առնում, մեկ վարկյանը տարի է թվում: Առանց նրա, թվում է, դատարկվել է աշխարհը: Հազարավոր աչքերի մեջ փնտրում եմ նրա աչքերը, հազարավոր մարդկանց մեջ փնտրում եմ հենց նրան, ով փոխեց էությունս, սովորեցրեց սիրել, սիրել աշխարհը սև ու սպիտակ գույներով, այդ գույների մեջ գտնել իմ տեղը, զգալ պաշտպանված, անվախ ու համարձակ: Նա սովորեցրեց ինձ պայքարել, դեմ կանգնել բոլորին ու պաշտպանել մեր սերը, հանուն նրան անել ամեն ինչ:
Սրտերս միմյանց է կապվել անտեսաների թելերով ու թեկուզ միմյանցից հեռու, տարբեր քաղաքներում ենք, բայց մեր սրտերն միասին է զարկում` միմյանց համար, զգում ենք իրար, կարոտում ենք: Իսկ հանդիպմանը խանգարում է հեռավորությունը, որ կանգնել է մեր մեջ և չի թողնում հասնել միմյանց ու լիարժեք երջանիկ լինել: Այն խանգարում է զգալ սիրած էակիդ ջերմությունը, նրա հպումները, նրա հետ անկեղծ ծիծաղել, ուրախանալ նրա հետ միասին, տխրել, երբ նա տխուր է, գրկել նրան, երբ աջակցության կարիք ունի ու ժպտալ նայելով նրա աչքերին: Continue reading

Advertisements

Զգացմունքներն ուղղակի բառեր չեն

242bd0305e0dd26846f6af105f8b0e8bԱմենքի սրտում սերը ծաղկում է յուրովի: Յուրաքանչյուրի մոտ այդ զգացմունքը տարբեր է լինում, բայց միշտ հայտնվում է հանկարծակի, անսպասելիորեն, մեկը սիրում ու նվիրվում է անմնացորդ, իսկ մյուսը այդ ամենը ուղղակի ձևացնում է ու խաբում է նրան, ով հենց իրենով է ապրում: Տարբեր է լինում սերը, տարբեր են մարդիկ նրան ընկալում: Սերը մարդուն դարձնում է բարի ու սիրալիր:Նրա շնորհիվ շուրջդ սկսում ես սիրել ամեն ինչ, սիրում ես այն, ինչ սիրում է նա (թեկուզ մի ժամանակ ասել ես, որ դա հիմարություն է),սիրում ես նրա հետ կապված ամեն ինչ, սկսում ես խոսել նրա բառերով ու շարժվել նրա նման: Ապրում ես այնպես, ինչպես կամենում ես ու անում ես այն, ինչ սիրտդ է թելադրում, սկսում ես մտածել սրտով, տեսնել սրտով, որովհետև աչքերն անզոր են տեսնելու իրական գեղեցկությունը, իսկ սիրտը տեսնում է ամեն ինչ ներսից:
Չկա այնպիսի մարդ, որ սրտում պահած չլինի սերը ու ինչքան էլ ուզենա թաքցնել այն, միևնույնն է, մի օր այն անպայման կվառի իր լույսը քո մեջ ու կասի. “Ես եկել եմ, ժամանակն է, որ դու էլ սիրել ու սիրվես, լինես երջանիկ”, և քեզ կապում է քո կեսի հետ, նրա հետ, ում աստղերն են ընտրել քեզ համար ու տիեզերքը իր ամբողջ ուժն է ներդրել ձեզ միացնելու համար: Continue reading

Սիրո լույսով լուսավորեցիր հոգիս

214829_485462Կյանքում գալիս է մի պահ,երբ հայտնվում է մեկը,ով իր ներկայությամբ լցնում է հոգուդ դատարկությունը,կյանքիդ ամեն մի վարկյանը լուսավորում է աշխարհդ: երբ խենթացնում է նրա ամեն մի շարժումը,ուրախանում ես,երբ նա ուրախ է և տխրում ես,երբ նա տխրում է:Ամեն ինչ կապվում է նրա հետ:Յուրաքնչյուրի խոսքի, շարժումի,ժպիտի փնտրում ես նրան:
Բոլոր երազանքներդ ու պատկերացումներդ կապում ես նրա հետ և ուզում ես ամբողջ կյանքդ անցկացնել իր հետ:Շատ կարճ ժամանակահատվածում ենք մենք սովորում մարդկանց,կապվում ենք նրանց հետ ամուր կապով և այդ մարդը դառնում է շատ կարևոր ու թանկ,նա դառնում է սրտիդ ընկերը:Եվ նրա մասին ամեն բան սկսում է հետաքրքրել քեզ,սկսում ես անչափ կարոտել,երբ կողքիդ չէ և ամբողջ հոգով լուսավորվում ես,երբ նա քեզ հետ է: Continue reading

Երազանքի հետքերով :)

Աշխարհում երևի չկա այնպիսի մարդ,ով չունենա երազանքներ,չերազի թեկուզ ինչ որ մի փոքրիկ բանի մասին:Յուրաքանչյուրն էլ ունեն երազանքներ,մի մասը երազում է լավ տուն ունենալու մասին,մյուս մասը` երջանիկ ընտանիքի,իսկ մյուսներն էլ ինչ որ մեկ այլ բանի մասին,բայց միևնույնն է նրանք բոլորն էլ ունեն երազանքներ,որ միշտ պահում են սրտի մի փոքրիկ անկյունում: 🙂a440ecee95dcd19c2a0fe1fb9b
Երբ մարդն ունենում է երազանքներ,պետք է այնպես պահի իր ձեռքում,որ այն դառնա իրականություն,դառնա ապագա,դառնա ճակատագիր:Մարդիկ իրենց երազանքին հասնելու համար անում են ամեն ինչ,անհնարինը դարձնում են հնարավոր,անցնում են երկար ճնապարհ,նույնիսկ եթե այդ ճանապարհը շատ փշոտ է և գնալով երազանքի հետքերով վերջապես հասնում են նրանց,որովհետև նրանք ունեն նպատակ,նպատակ հասնելու երազանքներին: Continue reading

Հույս

Հույսը մարդու ամենալավ ընկերն է, այն կյանքի ամենամութ անկյունում մի լույս է վառում ու ուղություն ցույց տալիս,հույսը լուսավորում է մարդու կյանքը,նրա ուղին ու ճանապարհը:Գեղեցիկ է ապրել այս կյանքում,երբ կա հույս imageապագայի համար,չէ որ ապագան էլ մեր պայծառ հույսերից մեկն է,ես կասեյի ամենակարևորը:
Յուրաքանչյուր մարդ ապագայի հետ հույսեր է կապում,հավատում է,որ ամեն ինչ լավ կլինի,որ կգա նաև իր երջանկության պահը և այդ հույսով շարունակում է ապրել:
Հույսը ուժ է տալիս ապրելու և հասկանալու,որ ինչ էլ որ լինի կյանքը շարունակվում է և պետք չէ ամեն մի ձախողման պատճառով հանձնվել:
Հույսը մի պայծառ ճառագայթ է մարդկային հոգու մութ աշխարհում, որը մշտապես օգնության ձեռք է մեկնում ամեն մի իրավիճակում,ինչ էլ պատահած լինի: Continue reading