Archives

Կյանքը վառ գույների մեջ

109a3b8df873951efb0ff9a10ad560c6Կյանքն ամբողջությամբ ընտրություն է ու ամեն ինչ, ինչ կապված է մեր կյանքի ու ապրելակերպի հետ մենք ենք ընտրում, իհարկե բացի մեր ճակատագրից, որն հաճախ է սիրում մեզ հետ խաղալ: Իսկ մնացած ամեն ինչ մեր ձեռքերում է, մենք միշտ ունենք ընտրության հնարավորություն ու նշանակություն չունի, թե ինչին է վերաբերվում այդ ընտրությունը` սենյակի համար պահարանի ընտրությանը, թե նրա, ում հետ ուզում ենք անցկացնել ամբողջ կյանքը, մենք ենք ընտրում, թե ինչով զբաղվենք, ինչին հավատանք ու ինչ մտածենք: Քաոսը` մեր ընտրությունն է, ինչպես և բարկությունը, տխրությունը նույնպես ընտրություն է, ինչպես և հոգու բարությունը, քնքշությունը, հավատը դեպի լավը ու մարդկանց մեջ ՄԱՐԴ լինելը: Ամեն ինչ մեզանից է կախված: Ոչ ոք ինձ չի կարող ստիպել, տեսնել աշխարհը վատը, եթե իմ աչքերն ինձ ցույց են տալիս միայն գեղեցիկն ու լուսավորը: Continue reading

Սեր, որն միայն գրքերի մեջ է գեղեցիկ

130317-297A4236-0049Կյանքում երբեմն ամեն ինչ ջարդվում է, փշրվում է պատկերացրած լուսավոր աշխարհդ, երբ ուզում ես փակվել սենյակումդ ու էլ դուրս չգալ, որ ոչ ոք չցավեցնի քեզ, որ հավաքես մտքերդ ու հասկանաս, թե ինչ ես ուզում իրականում: Կյանքի հարվածներից հետո փշուր-փշուր է լինում սիրտդ ու թվում է, թե վերջ, էլ երբեք այն առաջվանը չի լինի, էլ երբեք չի սիրի, սիրահարվի, էլ երբեք նրանում ոչ ոք չի բնակվի, բայց հանկած հայտնվում է մեկը, ով այդ փշուրները հավաքում է ու սիրտդ նորից վերականգնում է ու դրա հետ մեկտեղ իր սիրտն է տալիս քեզ ու չգիտես ընդունես այն, թե չէ, քանի որ մարդն այդպիսին է, նա տեսածից է վախենում: Բայց սրտին հրամայել չես կարող, նրա ամեն բառից սիրտդ ասես կայծ է տալիս և ի վերջո բռնկվում է Continue reading

Հանդիպումներ, որոնք ճակատագրեր կարող են փոխել

2017_2_6_love_movie_03Մի օր ամեն մարդու կյանքում անպայման հայտնվում է անվնաս, շատ անկեղծ ու սրտաբաց մեկը: ՈՒ նրա հետ ծանոթանալուց քո մոտ ցանկություն է առաջանում անվերջ ժպտալ, ու կարծես թե երջանկության զգացողությունը պատում է քեզ ոտքից գլուխ: Հանդիպումը այդպիսի մարդու հետ տեղի է ունենում շատ արագ, որովհետև դու դադարում ես հետևել ժամանակին, չես նկատում ոչ միմյանց հաջորդող ամենատարբեր թեմաները ու ոչ էլ միասին խմած թեյի բաժակները: ՈՒ մի պահ հանկարծ հասկանում ես, որ այդ մարդը դարձել է քեզ համար շատ հարազատ ու թանկ: Նշանակություն չի ունենում նույնիսկ այն փաստը, որ ձեր ծանոթությունից անցել է ընդամենը մի քանի շաբաթ, օր կամ էլ րոպե: ՈՒղղակի նրա հետ լինելով, ասես, ինքդ էլ դառնում ես լավը, դառնում ես ջերմ ու ներդաշնակ: Այդպիսի հանդիպումներն փոխում են քեզ, քո մտածելակերպը, փոխում եմ շրջապատդ ու նույնիսկ ճակատագիրդ, այլևս երբեք նախկինը չես դառնում: Continue reading

Իմ հայրենիք` Հայաստան

17662003_148105925716651_1001578689730707456_nԻնչքան դժվարությունների միջով է անցել հայ ազգը,ինչքան արցունք է տեսել, բազմաթիվ զոհեր:Ամեն հայի աչքերում կան պատկերներ,հիշողության մեջ` պահեր, որոնցով անցել է նա, որը իր հոգում ցավ է թողել, ու ամեն անգամ հիշելուց այդ աչքերը կրկին արցունքով են լցվում: Սուտ է, որ ասում են ժամանակը բուժում է, ժամանակը ոչինչ չի բուժում, հայի վերքն դեռևս ցավում է ու չի սպիանում: Մարդն չի կարող մոռանալ այն,ինչ սեփական մարմնի վրա է զգացել, երևի չի եղել այնպիսի ժամանակաշրջան Հայաստանի համար, որն նա ապրել է հանգիստ ու խաղաղ, մեկ թշնամին է նրա վրա հարձակվել ու խլել բազում կյանքեր, որոնք հայրենիքի պաշտպանության համար զենք են վերցրել ու կռվել, մեկ բնությունն է դաժան գտնվել հայի դեմ կամ էլ մի ուրիշ պատճառ է եղել, բայց հայն չի հանձնվել, նա միշտ պայքարել է, չի թողել իր հավատը, իր հայրենիքը, չի դադարել կռվել թշնամու դեմ,ով փորձել է իրենից խլել պապերի հողը: Այդ պայքարը մինչև հիմա շարունակվում է,մինչև հիմա հայն հանգիստ չունի, բայց չի հանձնվում: Ամենուրեք հայ երեխաներ են ծնվում, հայ ազգի զավակներ, ովքեր իրենց մեծերից վերցնելու են զենքը, հայրենասիրությունն ու պատիվը ու պաշտպանելու են հայրենիքը,նրանցով է ապրում Հայաստանը, նրանք են շենացնում երկիրը Continue reading

Թռիչք երազանքի վրայով

ghjՍկզբից ասեմ, այս գրառումս լինելու է իմ մասին, եթե մյուս գրառումների մեջ ես գրում էի մարդկանց որոշակի զանգվածին վերաբերվող նյութեր, որոնց մեջ նաև ես էի մտնում, այս անգամ կլինի իմ մասին, իմ երազանքի մասին, չնայած դա ավելի շատ կարելի է նպատակ կոչել, որին հասել եմ: ՈՒմ չի հետաքրքրում, կարող է չկարդալ ու հանգիստ իջնել ներքև:
Յուրաքանչյուրի նման ես էլ ունեմ երազանքներ, որոնք տարբերվում են իրարից` իրական ու անիրական լինելով: “Երազանքներիս սանդղակի” վերևի մասում գտնվում են այն երազանքներս, որոնք իրականալու են, երազանքներիս այդ մասը ես անվանում եմ “նպատակներ”, որոնց ամեն գնով պետք է հասնեմ: Երկրորդ մասը հենց իրենք` երազանքներն են, որոնց իրականանալ, չիրականանալը չեմ կարող գուշակել ու չեմ էլ ուզում, եթե իրականանան շատ կուրախանամ, իսկ եթե ոչ` չեմ տխրի: Երրորդ ու ամենաներքևի մասում պատկերացումներս են, որոնք, գիտեմ, չեն իրականանա, բայց երբեք էլ չեմ դադարի երազել: Կարծում եմ, նշանակություն չունի կիրականանա երազանքդ, թե ոչ, երազել պետք է միշտ, նույնիսկ այն բաների մասին, որոնք անհնարին են: Continue reading

Հրաժեշտ դպրոցիս ու հարազատ դարձած դասարանիս <3

Ահա եկավ այս օրը, այսօր ես հրաժեշտ եմ տալիս իմ դպրոցին, իմ դասարանին ու ավարտում եմ դպրոցը մեկ տարի շուտ: Շնորհիվ նրա, որ կարողացա էկստեռն քննություններս հանձնել, ես այսօր շրջանավարտ եմ: Չգիտեմ, տարօրինակ զգացողություն է մոտս, և ուրախ եմ, և տխուր, ուրախ եմ նրա համար, որ նոր կյանք եմ մտնում ու շարունակում եմ քայլերս երազանքիս հետևից, բայց տխուր եմ, որ թողնում եմ դասարանիս, թողնում եմ մանկությունս ու պատանեկությունս, գժություններս ու արկածներս, անչափ թանկ հիշողություններս եմ թողնում դպրոցի պատերի ներսում ու հեռանում եմ, մտնում եմ նոր կյանք, որտեղ ապրելու դեռ փորց չունեմ ու պատկերացնել էլ չեմ կարող, թե ինչ է ինձ սպասվում այնտեղ: Հիմա հասկանում եմ բոլոր նրանց, ովքեր տխրում էին իրենց Վերջին զանգի օրը, չնայած չեմ կարող ասել, որ այսօր իմ Վերջին զանգն է, ոչ, ճիշտ է ես ավարտում եմ, բայց իմ վերջին զանգը լինելու է հաջորդ տարի այս օրը, իմ դասարնի հետ, ես խոստացել եմ, որ գալու եմ ու նրանց հետ շարք կանգնեմ, նրանց հետ իմ հրաժեշտի խոսքն ասեմ իմ դպրոցին ու նրանց հետ պարեմ իմ վալսը: Նրանք են դարձել ինձ համար քույր ու եղբայր, սովորել եմ նրանց հետ 11 տարի ու միայն նրանց հետ եմ անցկացնելու իմ վերջին զանգը: Իսկ այսօր ես ուղղակի ավարտում եմ, ուղղակի դադարելու եմ դպրոց գնալ, բայց մնալու եմ աշակերտ, այսօր ուղղակի իմ մյուս դասարանցիների վերջին զանգն է, որոնք ինձ ընդունեցին իրենց դասարան ու 2 ամսվա ընթացքում նույնպես դարձան հարազատ: Continue reading

Իմ մտքերի անկյունը այսօր դառնում է 2 տարեկան, ուռռաաաա~

2 տարի, 120 գրառում, 15 265 ընթերցող ու անսահման ուրախություն: Արդեն 2 տարի է, ինչ մենք գոյություն ունենք ու անչափ ուրախ եմ այսպիսի հաջողության հասնելու համար: Ճիշտ է, այստեղից ես ոչ մի օգուտ կամ եկամուտ չունեմ, բայց հենց սկզբից էլ դա չի եղել իմ նպատակը: Այս բլոգը իմ հոբին է, իմ կյանքի մի մասն է դարձել, իմ օրագիրն ու մտքերիս անկյուն: fdԱյն, ինչ չեմ կարող բարձրաձայնել, գրում եմ այստեղ ու այս ձևով եմ մարդկանց հայտնում կարծիքս` գրառմանս մեջ ներառելով շատերի մտքերն ու զգացմունքները: Չէ որ, մենք միմյանցից տարբեր լինելով հանդերձ, շատ նման են իրար` զգացմունքներով, մտքերով, ապրած կյանքով, ու ես փորձում եմ այդ ամենը գրել իմ գրառման մեջ, որ ամեն ոք այն կարդալուց գտնի իր մասին գրված ինչ որ բան, իրեն վերաբերվող մի հատված:
Հիմա յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը արտահայտելու իրավունք, իսկ ես այս ձևով եմ արտահայտում իմ մտքերը (այսպես որ շարունակեմ մի փիլիսոփայական գրառում կդառնա սա 😀 , այդ պատճառով…)
Սիրելիներս, շնորհակալ եմ բոլորիցդ, ովքեր այս 2 տարվա ընթացքում իմ կողքին են եղել, օգնել են ինձ, խրախուսել ու աջակցել են, անընդհատ սպասել ու միշտ կարդացել են պոստերս: Continue reading