Archives

Արձակուրդներր ու նորանոր գրառումներ))

c55381b0eaf64fdb3485b3fc30b4c454Արձակուրդներրր… վերաջապես ավարտվեցին դասերս, քննություններս, ավարտվեց ուսումնական տարին ու սկսվեցին ամառային արձակուրդներս, շոք ու մարդաշատ Թբիլիսիից հեռու, իմ հայրենի Խուլգումոյում, մաքուր օդին, կանաչապատ բնության գրկում: Ճիշտ են ասում, որ միջավայրը մեծ նշանակություն ունի ստեղծագործելու ունակության համար, մի քանի օր է, ինչ եկել եմ ու արդեն մտքումս պտտվում են թեմաներ, որոնց մասին անպայման ուզում եմ գրել ու մտքերս ինչքան հնարավոր է շուտ հանձնել թղթին, որպեսզի ոչ մի բառ չմոռանամ ու բաց չթողնեմ:
Մուսաս եկել է ու ուզում եմ անընդհատ գրել: Երևի պատճառն հարազատ շրջապատն է, կամ էլ սենյակիս մթնոլորտը, որին այնքան շատ էի կարոտել, միգուցե ծննդավայրիս մաքուր օդն ու բննությունն են ոգեշնչում կամ էլ շուրջս կատարվող իրադարձությունները, մարդիկ ու նրանց պատմությունները, չգիտեմ, միայն գիտեմ, որ բառերն առանց իրար հերթ տալու գալիս են մտքիս, երևակայությունս թևեր է առել ու թռչում է, իսկ ես… ես գրում եմ, գրում եմ այն ամենն, ինչ տանջում է հոգուս, ինչն այլևս չեմ կարող պահել ներսումս: Գրում եմ, գուցե ինչ – որ մեկի մտքերն արտահայտելով, կամ էլ ինչ – որ մեկին մի ուղղություն ցույց տալով ու օգնելով: Continue reading

Advertisements

Վերջին Զանգ 2018

fgdfgd.jpgՉնայած, դեռ մի տարի առաջ էի ավարտել դպրոցս, բայց մնացել էի աշակերտ, ու գիտեի, երբ էլ գնամ դպրոց որպես հյուր, ինձ մեծ ուրախությամբ կընդունեին դասարանցիներս ու ուսուցիչներս։ Իսկ հիմա, հիմա արդեն էլ աշակերտ չեմ։ Այս մեկ օրով ավարտվեց դպրոցական կյանքս, որում այնքան շատ հիշողություններ, արկածներ ու անմոռանալի օրեր կան։ Մեկ տարի առաջ ես ինձ ավարտական չէի զգում, ու գիտեի, որ այդ ամենն նորից կրկնվելու է իմ կյանքում ու ունենալու եմ իմ Վերջին զանգը, իսկական ու ամենակարևորը` իմ դասարանի հետ, իսկ այսօր հավատս չի գալիս, որ վերջացավ այդ ամենը, որ էլ չի կրկնվելու, էլ կյանքում երբեք չեմ զգալու այդ նախավերջինզանգյա խառնաշփոթ տրամադրությունը, Վերջին զանգի միջոցառման ժամանակ զգացածս հուզմունքն, տխրությունն ու ուրախությունը, բանաստեղծությունս ասելու ժամանակ աչքերումս կուտակված արցունքի կաթիլները, երբ հազիվ էի ստիպում ինձ չլացել։fdgdfg.jpg Էլ երբեք չեմ զգալու այդ զգացողությունը, որն զգում էի Վերջին զանգից հետո դասարանցիներիս գրկելու ու շնորհավորելու ժամանակ, երբ հասկանում էի, որ բաժանվում ենք, որ էլ երբեք չենք նստելու կողք – կողքի դպրոցական նստարանին ու չենք ծիծաղելու դասի ժամին ինչ – որ մեկի անհամ կատակից։
Վերջին զանգն անմոռանալի զգացողություններ թողեց իմ մեջ ու երբեք չեմ մոռանա վերջին զանգից հետո դասարանցիներիս հետ մեքենաներով երթը, որ դուրս էինք եկել մեքենաների պատուհաններից, ձեռքերիս բռնած Հայաստանի ու Վրաստանի դրոշները, մեր “Շրջանավարտի” ժապավեններն, ու շրջում էինք քաղաքով ու գյուղերով մեկ։ Continue reading

Դասարանս))

12 տարի առաջ, արևոտ մի օր,IMG_20180515_123139_521
Ձեռք ձեռքի բռնած մտան դասարան,
Տասնութ աշակետ իրար անծանոթ,
Որոնք միմյանց հետ շուտ ընկերացան:

Վազում էին ուրախ, անվերջ թռվռում,
Մանկության օրերն իրենց վայելում,
Բայց տարիները շատ շուտ են անցնում,
Աչք թարթել էլ չես հասցնում:

Այդ տարիներին նրանց միացավ,
Եվս մի տղա, կապույտաչյա,
Նա էլ այդ ընտանիքի անդամը դարձավ,
Ընտանիք, որի նմանը ոչ մի տեղ չկար: Continue reading

Արդեն 19 կամ 18+1

IMG_20180203_110705_842Այսօր իմ օրն է, այն օրը, որին ամեն տարի մեծ ուրախությամբ եմ սպասում, ամեն տարի այս օրն սպասում եմ ինչ որ հրաշքի, ու ամեն տարի ինչ որ մի հետաքրքիր ու զվարճալի բան անպայման լինում է: Այսօրն իմ օրն է, իմ ծննդյան օրը, ու այս օրով ամեն տարի շատ բան է փոխվում:
Արդեն 19, չնայած 18+1 ավելի ճիշտ է, քանի որ հոգով ես միշտ մնալու եմ 18 տարեկան 😀 : Մեկ տարի էլ անցավ, մեկ տարով էլ մեծացա, այդ մեկ տարում լիքը բան փոխվեց, ինձնից սկսած, ու զգում եմ, որ այդ փոփոխությունը տարեց տարի զգալու եմ, որովհետև ամեն տարին ինչ որ մի նոր բան է իր հետ բերում, նոր փոփոխություններ, հետաքրքիր պահեր, երջանկություն, ցավ, ժպիտներ, ու բազմաթիվ արկածներ: Հրաշք տարի էր այս տարին իր ամեն ինչով, բայց նաև դժվար, որովհետև շատ դժվարությունների միջով եմ անցել, ու հաղթահարել եմ դրանք, մի երազանքիս հետևից գնացել եմ Թբիլիսի, իսկ մյուս երազանքս թողել եմ այստեղ, բայց միշտ նրա հետ եմ եղել ❤️ : Շատ պահեր են եղել այս տարվա մեջ, որոնք մնացել են հիշողությանս մեջ ու ինձ երջանկություն են պարգևել:
Անցավ 18 ամյակս ու արդեն 19 տարեկան եմ: Հիմա արդեն մեծ եմ ու հիմա եմ զգում, որ չեմ ուզում այլևս մեծանալ, չեմ ուզում անցնեն տարիները, ուզում եմ միշտ մնալ 18, կամ թեկուզ 19 տարեկան: ՈՒզում եմ վայելել երիտասարդությունս, ապրել այս տարիները լիարժեք ու բաց չթողնել ոչ մի րոպե: Continue reading

Ամենաթանկը

b5f82936be70a752a89c628f4b6bcc04.jpgՄիլիոնավոր մարդիկ գալիս են ու գնում, նրանց մեջ չէ երջանկությունը: Ամենից կարևորը աշխարհում մնում են այն մարդիկ, ում անվանում ենք ընտանիք: Այս ամենը պիտի գիտակցի յուրաքանչյուր մարդ, ու յուրաքանչյուրի կյանքում ամեն ինչից թանկ պիտի է լինի ընտանիքը: Ոչ մի աշխատանք, կարիերա, փող թանկ չէ այն մարդկանցից, ովքեր քեզ լույս աշխարհ են բերել, նվիրել են ամենաթանկը` կյանքը: Աշխարհում յուրաքանչյուրին կարելի է փոխարինող գտնել, բացի ծնողներից, նրանք անփոխարինելի են: Աշխարհում չկան ավելի վստահելի մարդիկ, քան քույրն ու եղբայրն են, ու ոչինչ չի կարող դա փոխել, արյունը ջուր չի դառնում երբեք: Չի կարելի երես թեքել ընտանիքից, նրանք միակն են, որ կսիրեն քեզ առանց պատճառ, կներեն յուրաքանչյուր արարք ու կընդունեն քեզ որտեղ էլ լինես, որտեղից էլ գաս:
Լինել ընտանիք չի նշանակում ուղղակի արյունակցական կապ: Երբեմն ընտանիք նշանակում է պաշտպանել ամենքից ու ամեն ինչից, երբեմն թափել ուրախության արցունքներ ինչ որ մի փոքրիկ երջանկության համար: Սեր, որն կողքիդ չէ ու միգուցե չի երևում, բայց միշտ գոյություն ունի, իսկ երբեմն սեր, որն բոլորի աչքերում է երևում: Continue reading

Մտորումներ

40656a85a26b8dce5dc9c1defff8e150Մի տեղ լսել եմ, որ երբ տղաներն են ունենում խնդիրներ, երբ լքում են նրանց, ցավեցնում, նրանք այդ մասին չեն պատմում ոչ մեկի, այլ միացնում են ֆուտբոլ, պառկում բազմոցին ու ուղղակի լռում են կամ զբաղվում են մեկ այլ գործով: Նրանց հարկավոր է ցրվել այդ ամենից, իսկ երբ լարվածությունը թուլանում է, նրանք սկսում են փնտրել լուծում, ու այդ ամենն նրանք անում են մենակ, առանց ինչ որ մեկին խառնելու:
Իսկ աղջիկներս ընդհակառակն ենք: Երբ աղջիկներն են ունենում խնդիրներ, նրանք խոսում են այդ մասին ընկերուհիների, ծանոթների, ավտոբուսում գտնվող ճամփորդակցի կամ խանութի վաճառողուհու հետ: Նրանք գրում են այդ մասին օրագրերում կամ էլ սոց. ցանցերում:
Ու ես հիմա եմ հասկանում, թե ինչու միշտ ցանկություն եմ ունենում գրել, գրել ամեն ինչի մասին ինչ կա ներսումս։ Ես ուզում եմ կիսվել երջանկությունովս ու ցավովս։ Երբ կիսվում ես երջանկությունով, այն կրկնակի է դառնում, երբ պատմում ես մարդկանց ցավդ, այն կիսվում է, կարծես թեթևանում ես ու հոգուդ վրայի այդ ծանրությունն ընկնում է։
Հիմա եմ հասկանում թե ինչու է անկախ ինձնից ձեռքերս թերթ ու գրիչին հասնում, երբ ինչ որ բան անհանգստացնում է ինձ։ Մտքերս բարձրաձայնելով եմ ես գտնում պատասխաններ։ Continue reading

Հաջողություն Ախալքալաք և ողջույն Թբիլիսի :)

10808933_782787801768460_803671169_nԱյս գրառումն պատկանում է “Իմ մասին” գրառումների շարքին, որոնք միայն իմ մասին են ու ում չի հետաքրքրում, կարող է չկարդալ ու հանգիստ իջնել ներքև 😉 :
Նոր կյանք, նոր միջավայր ու շրջապատ, նոր արկածներ և իհարկե այդ ամենը նոր քաղաքում։ Գնում եմ ընտանիքից, տնից, տեղից, հարազատներից ու ընկերներից հեռու, գնում եմ երազանքներիս հետևից: Երազանքներս ինձ տանում է Թբիլիսի, թողնում եմ հայրենի Ախալքալաքս, գնում եմ ուսումս շարունակելու ու նորանոր հաջողություններ ձեռք բերելու, գնում եմ նոր արկածների հետևից (չնայած, ավելի ճիշտ կլինի ասել իրանք են իմ հետևից գալիս, երևի գիտեն, որ “միքիչ” գիժ եմ դրանից է 😀 )։ Գիտեմ, սկզբում շատ դժվար կլինի ինձ համար,ընտանիքիցս հեռու երկար ժամանակով ու այն էլ մեկ ուրիշ քաղաքում, երբեք չեմ եղել, բայց հանուն երազանքների մարդն պատրաստ է ամեն ինչի միջով անցնել ու ամեն փորձություն ու դժվարություն մարդու համար հաղթահարելի է, եթե դա նա անում է ինչ որ կարևոր բանի հասնելու համար, վստահ եմ ես էլ կկարողանամ հաղթահարել դրանք ու կվերադառնամ 5 տարի հետո` որպես լավ մասնագետ, կամ էլ չեմ վերադառնա, ով իմանա 😀 , ժամանակը ցույց կտա:
Դե ինչ, սա իմ վերջին գրառումն էր Ախալքալաքում, մյուսներն կլինեն արդեն Թբիլիսիում ու Continue reading