Tag Archive | Ակնթարթային պահեր

Անցավ ևս մեկ տարի ու տարավ իր հետ մի ողջ պատմություն

alone-cute-girl-new-year-winter-favim-com-363515Ահա ևս մեկ տարի էլ անցավ ու դարձավ մեկը իմ կյանքի 17 տարիներից, որոնք ապրել եմ, տխրել, ուրախացել, ինքս ինձ դժբախտ զգացել կամ էլ վայելել եմ: Բայց այս տարին ուրիշ էր: Ինչքան բան փոխեց այս տարին, ինչքան բան փոխվեց այս տարում, որոշ մարդիկ հարազատ էին, դարձան օտար, որոշներն էլ էլ ավելի մոտեցան: Ոմանց սիրում էի, սկսեցի ատել, իսկ ոմանց ընդհակառակը: Այս տարին մի ամբողջ պատմություն գրեց կյանքիս օրագրի մեջ, անցյալիս սպիտակ էջերին, որոշ մասեր վարդագույն էին, իմ երջանկության վայրկյանները, որոնց մասին հիշելիս անկախ ինձնից ժպտում եմ, իսկ որոշները գորշ գույներով ներկեցին օրագիրս, հիշողությանս մեջ մի սև կետ թողեցին, որոնց մասին նույնիսկ հիշել չեմ ուզում:
Երբ տարին նոր էր սկսվում չէի կարող պատկերացնել, որ այսքան բան կարող է փոխվել կյանքումս, այսքան կարող եմ փոխվել: Բայց 2016-ը մի նոր կյանք բերեց ինձ նոր պատմություններով, անգնահատելի ակնթարթներով: Continue reading

Advertisements

Իրականությունից հեռու,երազների մեջ

cdsԳիշեր է:Տանը բոլորը քնած են,ու քնած են ոչ միայն նրանք, այլ ամբողջ աշխարհն է հիմա քնած: Իսկ ես նստած եմ մթության մեջ, ականջներիս ականջակալներն են, երաժշտություն եմ լսում, չեմ ուզում քնել,բայց ուզում եմ գրել երազների մասին:Փիլիսոփա չեմ, ու ոչ էլ գիտնական, որ կարողանամ բացատրել,թե ինչ է երազը,ինչու ու ինչպես ենք տեսնում,բայց ես նրանց մասին ունեմ իմ կարծիքը:
Որոշ մարդկանց համար երազներն իրական աշխարհից կտրվելու միջոց են,երազ,որի մեջ ամեն մարդ իրեն զգում է այնպես,ինչպես կուզենար զգալ իրական կյանքում:Որոշ մարդկանց կյանքը նման է երազի,նրանք երջանիկ են լինում այնտեղ ու ամենակարևորն այն է,որ նրանք ստիպված չեն լինում արթնանալ,քանի որ նրանց բաժին է ընկել այդպիսի կյանք: Continue reading

Ակնթարթային պահեր,որոնք էլ երբեք չեն կրկնվի

kak-otpustit-proshloeՅուրաքանչյուր մարդու կյանքում կա մի ժամանակահատված,որ կազմում է մեր կյանքի մի մասը,ժամանակահատված,որտեղ գտնվում է մեր անցած կյանքի ողջ պատմությունը` սկսած մեր ծնված օրից,մինչև այս վայրկյանը,որը հենց նոր նույնպես դարձավ այդ ժամանակահատվածի մասնիկը:Այդ ժամանակահատվածը անցյալն է…Ա~խ այդ անցյալը…Ինչքա~ն շատ հիշողություններ կան այդ բառի մեջ,ինչքա~ն երջանիկ պահեր ու ցավ կա,ինչքա~ն տխրություն:Բառեր,հայացքներ,պահեր,որոնք էլ երբեք չեն կրկնվի,և ինչքան էլ ձգտենք միևնույնն է,էլ երբեք չենք զգա այդ զգացմունքներն նորից,այդ ամենից մնում է միայն հիշողություններ:
Continue reading