Tag Archive | Անսպասելի զգացմունք

Երջանկությունս քո անունով

96d99710c6818a2ffffa954c0a68244dՍովորեցրու ինձ սիրել քեզ, որովհետև ես չգիտեմ, թե ինչպես անեմ դա: Այդպիսի պահերին ես մնում եմ մենակ մի տարօրինակ զգացողության հետ: Հենց այդ պատճառով ես ուզում եմ ստեղծել նոր աշխարհ, իմ աշխարհը ու նրանում ուզում եմ ինձ հետ լինես միայն դու:
Սովորեցրու ինձ սիրել քեզ: Եկ սահմանենք ամեն ինչի իմաստը կրկին, որովհետև ես միայն քո կողքին եմ տեսնում աշխարհը իմաստով լի: Եկ հնարենք մի նոր լեզու մեզ համար, և խոսենք մեր սիրո մասին հենց այդ լեզվով, որն ոչ ոք չգիտի, որովհետև երջանկությունն հարկավոր է բոլորից գաղտնի պահել, հակառակ դեպքում կխլեն այն մեզանից: Դու սովորեցրու ինձ սիրել, իսկ ես քեզ համարձակություն կսովորեցնեմ, որ պայքարենք միասին մեր սիրո համար: Կսովորեցնեմ, թե ինչպես են հանուն սիրո քանդվում երկրներ, սահմաններ: Թե ինչպես է սերն հաղթում ամեն ինչ ու կառավարում աշխարհը:
Չգիտեմ, թե այս ամենինց վերջում ինչ կմնա` դու՞, ե՞ս, սե՞ր, բաժանու՞մ, մա՞հ, թե՞ կյանք, բայց դու սովորեցրու ինձ սիրել, որովհետև ես ամբողջ կյանքս սիրելու եմ քեզ: Խնդրում եմ խոստացիր ինձ աշխարհ, մեր աշխարհը, մեր հայրենիքը, որտեղ մենք ապրելու ենք ու մեռնելու ենք միասին: Continue reading

Advertisements

Սեր, որն միայն գրքերի մեջ է գեղեցիկ

130317-297A4236-0049Կյանքում երբեմն ամեն ինչ ջարդվում է, փշրվում է պատկերացրած լուսավոր աշխարհդ, երբ ուզում ես փակվել սենյակումդ ու էլ դուրս չգալ, որ ոչ ոք չցավեցնի քեզ, որ հավաքես մտքերդ ու հասկանաս, թե ինչ ես ուզում իրականում: Կյանքի հարվածներից հետո փշուր-փշուր է լինում սիրտդ ու թվում է, թե վերջ, էլ երբեք այն առաջվանը չի լինի, էլ երբեք չի սիրի, սիրահարվի, էլ երբեք նրանում ոչ ոք չի բնակվի, բայց հանկած հայտնվում է մեկը, ով այդ փշուրները հավաքում է ու սիրտդ նորից վերականգնում է ու դրա հետ մեկտեղ իր սիրտն է տալիս քեզ ու չգիտես ընդունես այն, թե չէ, քանի որ մարդն այդպիսին է, նա տեսածից է վախենում: Բայց սրտին հրամայել չես կարող, նրա ամեն բառից սիրտդ ասես կայծ է տալիս և ի վերջո բռնկվում է Continue reading

Սերն բառեր չի հասկանում

Պատահականություններ չեն լինում,երևի բոլորն էլ գիտակցում են դա,ուղակի մեր կյանքում լինում են այնպիսի դեպքեր երբ մենք մեզ կամ էլ մեր կյանքում տեղի ունեցած ինչ որ իրադարձություն արդարացնելու unuTCoJgEVQհամար ամեն ինչ կապում ենք պատահականությունների հետ:Չնայած,հնարավոր է,որ որոշ դեպքերում լինում են պատահականություններ,բայց հաստատ ոչ սիրո հարցում:Սերն մեր կյանք է մտնում շատ անսպասելի,այն ժամանակ,երբ մենք նրան ամենաքիչն ենք սպասում,բայց երբեք պատահական չի մտնում:Սերն բառեր չի հասկանում,նրան չես կարող համոզել կամ դիմադրել,չես կարող հրաժարվել ու չես կարող թաքցնել:Սիրուց չես փախչի ու չես էլ կարող ստիպել փախչել:Այն չի զգուշացնում իր գալստյան մասին,բայց այդ պահին զգում ես մի տարօրինակ զգացողություն ու հասկանում ես,որ շուտով ինչ որ բան փոխվելու է քո մեջ:Սերը փոխում է մարդուն:Այն երջանկացնում է,դարձնում է բարի ու սիրալիր:Անկախ քեզանից սկսում ես մտածել նրա մասին,ուզում ես հոգ տանել,միշտ նրա հետ լինել: Continue reading

Անսպասելի զգացմունք

Երբեմն թվում է,թե կյանքը հանգիստ,իր հունով գնում է,ամեն ինչ սովորականի պես է ու ոչ մի արտառոց բան չի լինում,բայց…հանկարծ ամեն ինչ փոխվում է…Կյանքդ է մտնում մի զգացմունք,ոlargeրն չունի բացատրություն,չունի պատճառներ,այլ ուղակի անսպասելիորեն գալիս է քեզ մոտ,փոխում է կյանքդ,փոխում է քեզ,թևեր է տալիս,որ ճախրես երկնքում ու ուժ է տալիս,որ պայքարես իր համար:Այդ զգացմունքի անունը ՍԵՐ է,երեք տառ,որի բացատրությունը ոչ մի կերպ չեմ գտնում,բառերն այնքան խղճուկ են թվում,երբ փորձում եմ նկարագրել այս անսպասելի զգացմունքը,նրանք կորցնում են իրենց իմաստը ու ոչ մի կերպ չի ստացվում նկարագրել:
Ամեն ինչ լինում է անսպասելի,ծայր են առնում ծանոթություններ,որոնք կարճ,անցողիկ են լինում և ծանոթություններ,որոնք մարդկանց ճակատագրեր են իրար կապում: Continue reading