Tag Archive | Անվերնագիր

Իրականությունից հեռու,երազների մեջ

cdsԳիշեր է:Տանը բոլորը քնած են,ու քնած են ոչ միայն նրանք, այլ ամբողջ աշխարհն է հիմա քնած: Իսկ ես նստած եմ մթության մեջ, ականջներիս ականջակալներն են, երաժշտություն եմ լսում, չեմ ուզում քնել,բայց ուզում եմ գրել երազների մասին:Փիլիսոփա չեմ, ու ոչ էլ գիտնական, որ կարողանամ բացատրել,թե ինչ է երազը,ինչու ու ինչպես ենք տեսնում,բայց ես նրանց մասին ունեմ իմ կարծիքը:
Որոշ մարդկանց համար երազներն իրական աշխարհից կտրվելու միջոց են,երազ,որի մեջ ամեն մարդ իրեն զգում է այնպես,ինչպես կուզենար զգալ իրական կյանքում:Որոշ մարդկանց կյանքը նման է երազի,նրանք երջանիկ են լինում այնտեղ ու ամենակարևորն այն է,որ նրանք ստիպված չեն լինում արթնանալ,քանի որ նրանց բաժին է ընկել այդպիսի կյանք: Continue reading

Advertisements

Փոխվել եմ

tumblr_inline_nwkxpuDYgl1qb13ay_540Փոխվել եմ…շատ եմ փոխվել:Լրիվ ուրիշ մարդ եմ դարձել:Փոխվել են մտքերս,մտածելակերպս,փոխվել են
պատկերացումներս ու երազանքներս:Ես առաջ սենց չէի,առաջ ուրախ,զվարթ աղջիկ էի,իսկ հիմա…Հիմա միայն թվում է թե ուրախ եմ,ոչ ոք չգիտի ինչ է կատարվում ներսումս ու ոչ մեկ չի հասկանում,որովհետև էտ ամենը թաքնված է մի գեղեցիկ ժպիտի տակ,որն ծածկում է հոգուս ցավն ու տխրությունը:
Սկսել եմ չափից շատ վստահել մարդկանց,հավատալ նրանց ամեն մի ասածին,սկսել եմ ամեն ինչ սրտիս մոտ ընդունել,ամեն մի փոքր բանից նեղվել,ամեն մի խոսքից ազդվել,ու դրանք դարձել են ամենամեծtumblr_n1wnkcUSMC1sna674o1_400 թերություններս:Սկսել եմ ավելի շատ սխալներ անել էտ թերություններիս պատճառով:ՈՒ միշտ ստիպված եմ եղել վճարել այն պահերի համար,երբ լեզուս ուղեղիցս արագ է աշխատել:Բայց ոչինչ,կարևորն այն է,որ հասկացել եմ սխալներս ու էլ երբեք չեմ կրկնի դրանք,էտ սխալներիս շնորհիվ շատ բան եմ հասկացել ու սովորել:Ճիշտ է,դրանք ինձ շատ են փոխել,բայց միևնույնն է,դրանք ինձ հարկավոր են ճիշտ ապրել սովորելու համար: Continue reading

Թափանցիկ լռություն

imageԼռություն-ինչքա~ն խորը իմաստ կա այս բառի մեջ:Առաջին հայացքից թվում է,թե սովորական բառ է` կազմված 7 տառից,բայց իրականում այն իր մեջ մի հսկայական իմաստ է պարունակում:Լռությունը մի հզոր զենք է,որով կարելի է լուծել բազմաթիվ խնդիրներ և շատ անգամ խուսափել դրանցից:Լռությունը հոգու ձայնն է,հոգու ճիչը,որն անհնար է արտաբերել բերանով:Այո,լռությունը ամենաուժեղ ճիչն է,որն պայթեցնում է ոչ թե ականջները,այլ` սիրտը:Լռությունը ավելի ուժեղ է խոսքերից,քանի որ,խոսել կարող են բոլորը,իսկ լռել` քչերը:
Սիրում եմ լռությունը,բայց այն իմ թշնամին է դարձել,այնխառնել է բոլոր մտքերս ու ոչ ոք չկա կողքիս ով Continue reading

Անվերնագիր

birds-free-girl-ocean-Favim.com-1796741Չգիտեմ ինչ ասեմ,ինչ գրեմ,բայց անկախ իմ կամքից գրել եմ ուզում,ուզում եմ թղթին հանձնել այն ամենը,ինչ կատարվում է հոգուս մեջ` հույս ունենալով,որ դա կօգնի մի քիչ թեթևանալ ու շատ չմտածել:Չգիտեմ ինչա կատարվում իմ հետ,հոգումս ամեն ինչ տակնուվրա է լինում ու ամենավատն այն է,որ ես ինքս էլ չգիտեմ ինչու ու ոչնչով չեմ կարող օգնել ինքս ինձ:Ինչ անեմ չգիտեմ,ե՞րբ պետք է վերջանա այս անորոշությունը,ե՞րբ պետք է հասկանամ էս կյանքը,ե՞րբ պիտի սովորեմ ապրել:
Չգիտեմ…Խոսքերն անկախ իմ կամքից դուրս են թռչում բերանիցս և ուզում են գոռալ,լաց լինել,գուցե դա կօգնի հանգստանալ,գուցե ոչ,բայց միևնույնն է,ուզում եմ կիսվել ինչ-որ մեկի հետ ու այդ “ինչ-որ մեկ”-ն էլ հենց թուղթն է,ուզում եմ գրել այն ամենի մասին,ինչ կատարվում է իմ հետ, բայց Continue reading