Tag Archive | Բարի

Ծնունդս շնորհավոր 🙈😍

20 տարեկա՞ն: Չեմ ուզում հավատալ, որ արդեն 20 տարեկան եմ: Հիմա խառնաշփոթ զգացողություններ են մոտս, անչափ երջանիկ եմ, որ այսօր այն օրն է, որ ծնվել եմ ու ծնողներիս համար թանկ նվեր եմ դարձել 3 տղայից հետո միակ աղջիկը, բայց մյուս կողմից անչափ տխուր եմ, որովհետև այս օրով ավելի եմ մեծանում, անցնում են տարիները ու այն տպավորությունն է, որ չեմ հասցնում ապրել, չեմ հասցնում անել այն ամենն, ինչ ուզում եմ: Հիմա եմ հասկանում, ինչքան միամիտ էի մանուկ հասակում, որ ուզում էի մեծանալ, չգիտես ինչի ինձ թվում էր, որ ես երբեք չեմ ցանկանա նորից մանկություն վերադառնալ, բայց արի ու տես, որ սխալվում էի: 20 տարեկան... Հիմա կյանքս, ասես, բաժանվում է երկու մասի մինչև 20 տարեկան ու 20 տարեկանից հետո, ու ես վստահ եմ, որ ինչպիսին էլ լինի երկրորդ մասը, առաջինը միշտ էլ մնալու է կյանքիս լավագույն տարիները, թեկուզ միայն այն պատճառով, որ այնտեղ փոքր եմ եղել ու բացի խաղերից ու խաղալիքներից, ոչինչ չի հետաքրքրել 🙂 Ժպիտը դեմքիս, բայց և թախիծով եմ հիշում, թե ինչպես փոքր ախպորս հետ հնարում էինք ամենատարբեր, ամենատարօրինակ խաղերն ու հավեսով խաղում էինք, այդ ժամանակ չկար հեռախոս ու համակարգիչ ու դա լավագույն մանկությունն եր: Հիշում եմ խաղում էինք փոքր մեքենաներով, կինո էինք նկարում հին Nokia-ներով ու Sony Experia-ներով, դրանք այդ ժամանակվա ամենամոդայիկ հեռախոսներն էին 😀
Անցան ու գնացին այդ տարիները ու էլ երբեք չեն վերադառնա ու այդ միտքն ինձ այնքա~ն է տխրեցնում: Էլ երբեք չեմ լինի մանուկ, հետաքրքրությունից դրդված հազար ու մի հարց չեմ տա մամայիս, էլ չեմ խաղա ախպերներիս հետ, էլ երբեք ինձ երեխա չեմ զգա:

Continue reading
Advertisements

Հոգիս ցավում է

f4f340e96027676aa4eee74a9738d19dՑավը փոխում է մարդուն, ինչպիսին էլ լինի մարդու բնավորությունը, սովորությունները, վերաբերմունքն ու մտածելակերպը, այն փոխվում է, երբ ինչ որ մեկն ցավեցնում է: Սիրտն այլևս նույն կերպ չի կարող սիրել ու աչքերն շրջապատող իրերին նույն կերպ չեն տեսնում, թեկուզ շատ քիչ, բայց ամեն մի վատ բան վերափոխում են քեզ, տանում են քեզ դեպի անտարբերություն:
Երբ ցավում է մարդու հոգին, նա ցավ է պատճառում նաև իր շուրջն գտնվող մարդկանց: Ես հասկացել եմ դա, ուշադիր հետևելով ինքս ինձ: Եթե ես եղել եմ կոպիտ ու ինչ որ մեկին ցավ եմ պաճառել, դա միայն այն պատճառով, որ հոգուս խորքում ինքս եմ տառապել, չնայած, որ միշտ փորձել եմ չցավեցնել մարդկանց, միշտ ուրիշներին ինքս ինձնից կարևոր եմ համարել ու ամեն ինչ արել եմ, որ հանկարծ նրանք ինձանից չնեղանան, հանկարծ ինչ որ մի բան ասելով չցավեցնեմ նրանց, իսկ նրանք… որոշ մարդիկ պատահական, իսկ որոշներն միտումնաբար են ցավեցրել, շատ լավ գիտակցելով, թե ինչ են անում ու որտեղ է պետք հարվածել, ուժեղ ցավ պատճառելու համար:Բայց մարդկանց տված ցավն էլի այնքան ուժեղ չէ, ինչքան կյանքի ու սիրո: Այս երկուսն ասես խաղում են քեզ հետ ու երբեք չես կարող իմանալ նրանցից ինչ սպասես: Continue reading

3 տարի Tik time-ի հետ միասին ❤️

clocks-time-wallpaper-03.jpg3 տարեկա՞ն: Ինչքան արագ է թռնում ժամանակը: Արդեն երեք տարի անցավ այն օրից, երբ բլոգումս հայտնվեց առաջին գրառումս: Այն երջանկության մասին էր, ու երբ կարդում եմ այդ ամենաառաջի գրառումը, ինքս երջանկություն եմ զգում, որովհետև հենց այդ գրառումով սկսվեց աշխատանքս բլոգում, նրանով կազմավորվեց մտքերիս ու երազանքներիս աշխարհը online տիրույթում:
Արդեն երեք տարի է, ինչ գործում է բլոգս, ու այդ երեք տարվա ընթացքում չեմ դադարել գրել, փորցել եմ շարունակել աշխատանքս ու գրել եմ այն ամենի մասին, ինչ սրտումս կա: Եթե սրտումս չլինի, եթե ոչինչ չզգամ, չեմ կարողանա գրել, որովհետև այդ ամենն սրտիցս է գալիս, սիրտս է թելադրում, իսկ ես գրում եմ: ՈՒ այնքան ուրախ եմ, որ շատերն են կարդում գրածներս, որ ունեմ այդքան ընթերցողներ, հրաշալի կարծիքներ եմ լսում բլոգի ու գրառումների մասին ու ստանում եմ պատվերներ տարբեր թեմաներով շարադրություններ գրելու: Յուրաքանչյուր կարծիք, յուրաքանչյուր գովասանք կամ խրախուսանք էլ ավելի է շատացնում ձգտումս գրելու ու ստեղծագործելու: Իսկ գրել հետևորդների առաջարկած թեմաներով ու կատարել նրանց պատվերներն ամենահետաքրքիրն է, որովհետև շատ հաճախ ինձ համար անծանոթ ու նոր վերնագրով թեմաներ են խնդրում գրել: Continue reading

Արդեն 19 կամ 18+1

IMG_20180203_110705_842Այսօր իմ օրն է, այն օրը, որին ամեն տարի մեծ ուրախությամբ եմ սպասում, ամեն տարի այս օրն սպասում եմ ինչ որ հրաշքի, ու ամեն տարի ինչ որ մի հետաքրքիր ու զվարճալի բան անպայման լինում է: Այսօրն իմ օրն է, իմ ծննդյան օրը, ու այս օրով ամեն տարի շատ բան է փոխվում:
Արդեն 19, չնայած 18+1 ավելի ճիշտ է, քանի որ հոգով ես միշտ մնալու եմ 18 տարեկան 😀 : Մեկ տարի էլ անցավ, մեկ տարով էլ մեծացա, այդ մեկ տարում լիքը բան փոխվեց, ինձնից սկսած, ու զգում եմ, որ այդ փոփոխությունը տարեց տարի զգալու եմ, որովհետև ամեն տարին ինչ որ մի նոր բան է իր հետ բերում, նոր փոփոխություններ, հետաքրքիր պահեր, երջանկություն, ցավ, ժպիտներ, ու բազմաթիվ արկածներ: Հրաշք տարի էր այս տարին իր ամեն ինչով, բայց նաև դժվար, որովհետև շատ դժվարությունների միջով եմ անցել, ու հաղթահարել եմ դրանք, մի երազանքիս հետևից գնացել եմ Թբիլիսի, իսկ մյուս երազանքս թողել եմ այստեղ, բայց միշտ նրա հետ եմ եղել ❤️ : Շատ պահեր են եղել այս տարվա մեջ, որոնք մնացել են հիշողությանս մեջ ու ինձ երջանկություն են պարգևել:
Անցավ 18 ամյակս ու արդեն 19 տարեկան եմ: Հիմա արդեն մեծ եմ ու հիմա եմ զգում, որ չեմ ուզում այլևս մեծանալ, չեմ ուզում անցնեն տարիները, ուզում եմ միշտ մնալ 18, կամ թեկուզ 19 տարեկան: ՈՒզում եմ վայելել երիտասարդությունս, ապրել այս տարիները լիարժեք ու բաց չթողնել ոչ մի րոպե: Continue reading

Կյանքը վառ գույների մեջ

109a3b8df873951efb0ff9a10ad560c6Կյանքն ամբողջությամբ ընտրություն է ու ամեն ինչ, ինչ կապված է մեր կյանքի ու ապրելակերպի հետ մենք ենք ընտրում, իհարկե բացի մեր ճակատագրից, որն հաճախ է սիրում մեզ հետ խաղալ: Իսկ մնացած ամեն ինչ մեր ձեռքերում է, մենք միշտ ունենք ընտրության հնարավորություն ու նշանակություն չունի, թե ինչին է վերաբերվում այդ ընտրությունը` սենյակի համար պահարանի ընտրությանը, թե նրա, ում հետ ուզում ենք անցկացնել ամբողջ կյանքը, մենք ենք ընտրում, թե ինչով զբաղվենք, ինչին հավատանք ու ինչ մտածենք: Քաոսը` մեր ընտրությունն է, ինչպես և բարկությունը, տխրությունը նույնպես ընտրություն է, ինչպես և հոգու բարությունը, քնքշությունը, հավատը դեպի լավը ու մարդկանց մեջ ՄԱՐԴ լինելը: Ամեն ինչ մեզանից է կախված: Ոչ ոք ինձ չի կարող ստիպել, տեսնել աշխարհը վատը, եթե իմ աչքերն ինձ ցույց են տալիս միայն գեղեցիկն ու լուսավորը: Continue reading

Իմ մտքերի անկյունը այսօր դառնում է 2 տարեկան, ուռռաաաա~

2 տարի, 120 գրառում, 15 265 ընթերցող ու անսահման ուրախություն: Արդեն 2 տարի է, ինչ մենք գոյություն ունենք ու անչափ ուրախ եմ այսպիսի հաջողության հասնելու համար: Ճիշտ է, այստեղից ես ոչ մի օգուտ կամ եկամուտ չունեմ, բայց հենց սկզբից էլ դա չի եղել իմ նպատակը: Այս բլոգը իմ հոբին է, իմ կյանքի մի մասն է դարձել, իմ օրագիրն ու մտքերիս անկյուն: fdԱյն, ինչ չեմ կարող բարձրաձայնել, գրում եմ այստեղ ու այս ձևով եմ մարդկանց հայտնում կարծիքս` գրառմանս մեջ ներառելով շատերի մտքերն ու զգացմունքները: Չէ որ, մենք միմյանցից տարբեր լինելով հանդերձ, շատ նման են իրար` զգացմունքներով, մտքերով, ապրած կյանքով, ու ես փորձում եմ այդ ամենը գրել իմ գրառման մեջ, որ ամեն ոք այն կարդալուց գտնի իր մասին գրված ինչ որ բան, իրեն վերաբերվող մի հատված:
Հիմա յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը արտահայտելու իրավունք, իսկ ես այս ձևով եմ արտահայտում իմ մտքերը (այսպես որ շարունակեմ մի փիլիսոփայական գրառում կդառնա սա 😀 , այդ պատճառով…)
Սիրելիներս, շնորհակալ եմ բոլորիցդ, ովքեր այս 2 տարվա ընթացքում իմ կողքին են եղել, օգնել են ինձ, խրախուսել ու աջակցել են, անընդհատ սպասել ու միշտ կարդացել են պոստերս: Continue reading

Վերադարձ հարազատ միջավայր ))

16123963_1414602111903825_8310189726900420608_nՍիրելի ընթերցողներ, ինչպես և խոստացել էի ես վերադարձա, Tik Time-ը կրկին շարունակում է իր աշխատանքը, այս մեկ ամիսը ինձ բավական էր հանգստանալու, մտքերս հավաքելու ու նոր մտքերով վերադառնալու, չնայած քննություններիս պատճառով չեմ կարող սա համարել լավագույն հանգիստ, բայց ընդհանուր ամեն ինչ շատ լավ էր ու ամենակարևորն այն էր, որ քննություններս հաջողությամբ հանձնեցի ու հիմա ինձ ոչ մի խանգարող հանգամանք չկա: Նախքան նոր գրառումներ կատարելս, կուզեի ձեզ շնորհակալություն հայտնել, որ իմ կողքին եք ու շարունակում եք հետևել ինձ, ուրախ եմ, որ աշխատանքս ձեզ դուր է գալիս ու գնահատվում է:
Ես այստեղ փորձում եմ արտահայտել իմ մտքերն ու զգացողությունները, որոնք երևի շատերն են զգացել, բայց չեն կարողանում բացատրել ու բարձրաձայնել: Իսկ այստեղն ինձ համար շատ մեծ նշանակություն ունի, որովհետև կիսվում եմ ամեն ինչի մասին ձեր հետ ու հանգստանում եմ: Ձեզանից նույնպես սպասում եմ նոր թեմաների պատվերներ, որոնք ես մեծ հաճույքով կգրեմ: ԴԵ ինչ, մնացեք ինձ հետ, իսկ ես կփորցեմ ներկայանալ նոր ու հետաքրքիր մտքերով:          Սիրով`  Տիրուհի