Tag Archive | Երջանկություն

Արդեն 19 կամ 18+1

IMG_20180203_110705_842Այսօր իմ օրն է, այն օրը, որին ամեն տարի մեծ ուրախությամբ եմ սպասում, ամեն տարի այս օրն սպասում եմ ինչ որ հրաշքի, ու ամեն տարի ինչ որ մի հետաքրքիր ու զվարճալի բան անպայման լինում է: Այսօրն իմ օրն է, իմ ծննդյան օրը, ու այս օրով ամեն տարի շատ բան է փոխվում:
Արդեն 19, չնայած 18+1 ավելի ճիշտ է, քանի որ հոգով ես միշտ մնալու եմ 18 տարեկան 😀 : Մեկ տարի էլ անցավ, մեկ տարով էլ մեծացա, այդ մեկ տարում լիքը բան փոխվեց, ինձնից սկսած, ու զգում եմ, որ այդ փոփոխությունը տարեց տարի զգալու եմ, որովհետև ամեն տարին ինչ որ մի նոր բան է իր հետ բերում, նոր փոփոխություններ, հետաքրքիր պահեր, երջանկություն, ցավ, ժպիտներ, ու բազմաթիվ արկածներ: Հրաշք տարի էր այս տարին իր ամեն ինչով, բայց նաև դժվար, որովհետև շատ դժվարությունների միջով եմ անցել, ու հաղթահարել եմ դրանք, մի երազանքիս հետևից գնացել եմ Թբիլիսի, իսկ մյուս երազանքս թողել եմ այստեղ, բայց միշտ նրա հետ եմ եղել ❤️ : Շատ պահեր են եղել այս տարվա մեջ, որոնք մնացել են հիշողությանս մեջ ու ինձ երջանկություն են պարգևել:
Անցավ 18 ամյակս ու արդեն 19 տարեկան եմ: Հիմա արդեն մեծ եմ ու հիմա եմ զգում, որ չեմ ուզում այլևս մեծանալ, չեմ ուզում անցնեն տարիները, ուզում եմ միշտ մնալ 18, կամ թեկուզ 19 տարեկան: ՈՒզում եմ վայելել երիտասարդությունս, ապրել այս տարիները լիարժեք ու բաց չթողնել ոչ մի րոպե: Continue reading

Advertisements

Իմ ընտրությունը դու ես

3f4adb162c2b1cf3188a208dad262334Ես երբեք ոչ մեկի մոտ չեմ խոստովանել, թե ինչ է նա ինձ համար նշանակում, ոչ ոք, բացի ինձ շատ մոտ մարդկանցից, չեն իմացել այդ մասին: Ես ատել եմ նրան այնքան, ինչքան հնարավոր էր ու սիրել եմ նրան այնպես, ինչպես ոչմեկին չեմ կարողացել սիրել: Ես եղել եմ անտարբեր նրա հանդեպ, ասես երբեք չեմ ճանաչել նրան:
Ես մտածում էի նրա մասին, փորձելով մոռանալ: ՈՒ ես մոռացել էի նրան, բայց միևնույնն է, հիշում էի: Ես հիշում էի ամեն ինչ, ինչ կապված էր նրա հետ` հանդիպում, բառ, հայացք: Ամեն ինչ, ամենը տպավորվել էր հիշողությանս մեջ ու ինչքան էլ փորձեի, մոռանալ չէր ստացվում: Ես խանդում էի նրան ոչ մեկին, ոչնչին, այլ ամեն ինչին, բոլոր այն աչքերին, որոնք տեսնում էին նրան, բոլոր այն մարդկանց, ովքեր նրա շուրջ էին, իսկ ես հեռու, ոչ կարող էի տեսնել, ոչ խոսել նրա հետ: Ես փակել էի նրա համար բոլոր այն ճանապարհներն, որոնք ինձ մոտ էին բերում, բայց մեռնում էի այն ցանկությունից, որ նա գրի, զանգի ինձ, գա ինձ մոտ: Ես լռում էի, չնայած շատ բան ունեի ասելու, շատ բան կար սրտումս հավաքված: Ես չէի մոտենում հեռախոսին, բայց նրա զանգին էի սպասում, չէի լինում online, բայց հաղորագրության ձայնին էի սպասում: Ես բղավում էի, երբ փորձում էի լինել հանգիստ, հրում էի նրան, երբ ուզում էի գրկել ամուր: Ես նայում էի նրա նկարները, բայց չէի ուզում տեսնել նրան: Ես նեղացնում էի նրան, ու նեղանում էի ինքս: Ես ուզում էի, որ նա միշտ լինի իմ կողքին ու ինքս մոտ չէի թողնում: Continue reading

Լավ է, երբ մենակ չես

d9bb4a40258ccaeacb24503648a364dfԼավ է, երբ կարոտում են քեզ, սպասում են, երբ հաշվում են վարկյաններն քեզ հետ հանդիպման ու դիմավորում են անկեղծ ժպիտով ու երիցուկների ծաղկեփնջով: Երբ ցավդ կիսում են, հանգստացնում են, գրկում են քեզ, երբեմն լավ զգալու ու պրոբլեմներին թեթև նայելու համար միայն գրկախառնություն է պետք: Երբ երջանկության պահերին, դժբախտության ժամանակ, չեն թողնում քեզ ընկնել, այլ պարզում են իրենց ձեռքն ու օգնում են առաջ գնալ:Երբ գիտեն, որ ամենագլխավոր երջանկությունն է` մարդուն անվանել “Իմ կես”:
Լավ է, երբ սպասում են, թեկուզ և դու աշխարհի մյուս ծայրում ես, նույնիսկ եթե փոխվել է երթուղիդ ու վերադարձդ ուշացել է: Պատուհանից այն կողմ մեկ քամի է, մեկ ձյուն: Իսկ քեզ տաքացնում է այն միտքն, որ ինչ որ մի տեղ, քո հարազատն քեզ է կարոտում:
Լավ է, երբ հավատում են քո ուժերին ավելի շատ, քան դու ինքդ: Երբ հոգիդ փոթորիկի մեջ է, իսկ քեզ շշնջում են “Ես քեզ չեմ տա, երբեք ու ոչ մեկի, որովհետև, այսուհետ, դու իմ ամենինչն ես”, երբ ամուր բռնում են ձեռքդ, հասկանալով, որ նրանցում է ամեն ինչ ու նայում են աչքերիդ այնպես, ասես, նրանց նմանը երբեք չեն տեսել: Continue reading

Ամենաթանկը

b5f82936be70a752a89c628f4b6bcc04.jpgՄիլիոնավոր մարդիկ գալիս են ու գնում, նրանց մեջ չէ երջանկությունը: Ամենից կարևորը աշխարհում մնում են այն մարդիկ, ում անվանում ենք ընտանիք: Այս ամենը պիտի գիտակցի յուրաքանչյուր մարդ, ու յուրաքանչյուրի կյանքում ամեն ինչից թանկ պիտի է լինի ընտանիքը: Ոչ մի աշխատանք, կարիերա, փող թանկ չէ այն մարդկանցից, ովքեր քեզ լույս աշխարհ են բերել, նվիրել են ամենաթանկը` կյանքը: Աշխարհում յուրաքանչյուրին կարելի է փոխարինող գտնել, բացի ծնողներից, նրանք անփոխարինելի են: Աշխարհում չկան ավելի վստահելի մարդիկ, քան քույրն ու եղբայրն են, ու ոչինչ չի կարող դա փոխել, արյունը ջուր չի դառնում երբեք: Չի կարելի երես թեքել ընտանիքից, նրանք միակն են, որ կսիրեն քեզ առանց պատճառ, կներեն յուրաքանչյուր արարք ու կընդունեն քեզ որտեղ էլ լինես, որտեղից էլ գաս:
Լինել ընտանիք չի նշանակում ուղղակի արյունակցական կապ: Երբեմն ընտանիք նշանակում է պաշտպանել ամենքից ու ամեն ինչից, երբեմն թափել ուրախության արցունքներ ինչ որ մի փոքրիկ երջանկության համար: Սեր, որն կողքիդ չէ ու միգուցե չի երևում, բայց միշտ գոյություն ունի, իսկ երբեմն սեր, որն բոլորի աչքերում է երևում: Continue reading

Մտորումներ

40656a85a26b8dce5dc9c1defff8e150Մի տեղ լսել եմ, որ երբ տղաներն են ունենում խնդիրներ, երբ լքում են նրանց, ցավեցնում, նրանք այդ մասին չեն պատմում ոչ մեկի, այլ միացնում են ֆուտբոլ, պառկում բազմոցին ու ուղղակի լռում են կամ զբաղվում են մեկ այլ գործով: Նրանց հարկավոր է ցրվել այդ ամենից, իսկ երբ լարվածությունը թուլանում է, նրանք սկսում են փնտրել լուծում, ու այդ ամենն նրանք անում են մենակ, առանց ինչ որ մեկին խառնելու:
Իսկ աղջիկներս ընդհակառակն ենք: Երբ աղջիկներն են ունենում խնդիրներ, նրանք խոսում են այդ մասին ընկերուհիների, ծանոթների, ավտոբուսում գտնվող ճամփորդակցի կամ խանութի վաճառողուհու հետ: Նրանք գրում են այդ մասին օրագրերում կամ էլ սոց. ցանցերում:
Ու ես հիմա եմ հասկանում, թե ինչու միշտ ցանկություն եմ ունենում գրել, գրել ամեն ինչի մասին ինչ կա ներսումս։ Ես ուզում եմ կիսվել երջանկությունովս ու ցավովս։ Երբ կիսվում ես երջանկությունով, այն կրկնակի է դառնում, երբ պատմում ես մարդկանց ցավդ, այն կիսվում է, կարծես թեթևանում ես ու հոգուդ վրայի այդ ծանրությունն ընկնում է։
Հիմա եմ հասկանում թե ինչու է անկախ ինձնից ձեռքերս թերթ ու գրիչին հասնում, երբ ինչ որ բան անհանգստացնում է ինձ։ Մտքերս բարձրաձայնելով եմ ես գտնում պատասխաններ։ Continue reading

Իմ զինվոր, իմ հպարտություն

Yjd8t5xzSZcԲանակ, այս անգամ մեր սիրո խոչնդոտն այս անունն ունի: Դու դարձար զինվոր ու ինձնից սպասելու խոստում խնդրելով, հեռացար: Դեռ երբեք այսքան երկար ժամանակով իրարից հեռու չէինք եղել, այսքան մեծ հեռավորություն մեզ չէր բաժանել:
Հեռու ենք իրարից, դու այնտեղ զինվորական հագուստով, զենքը ձեռքիդ, քո պարտքն ես հատուցում հայրենիքիդ, իսկ ես այստեղ առանց քեզ այլևս չեմ դիմանում, կարոտում եմ անչափ, օրերն ու ժամերն եմ հաշվում մեր հանդիպման, սպասում եմ, չէ՞, որ խոստացել եմ սպասել իմ զինվորին ու կսպասեմ: Իմ սերն այնքան մեծ է քո հանդեպ, որ ի զորու է հաղթահարել յուրաքանչյուր դժվարություն, յուրաքանչյուր խոչնդոտ անզոր է մեր սիրո դեմ:
Մեկ տարի չգիտեմ ինչպես պիտի դիմանամ: Ճիշտ է, մեկ տարին այնքան էլ շատ չէ, բայց ինձ համար այն այնքան երկար է թվում: Ժամանակն, որ շատ արագ անցնելու հատկություն ունի, ասես, ինձ հետ հակառակվել է, կանգ է առել ու առաջ չի գնում: Այդ մեկ տարվա ամեն վարկյանում կարոտում եմ քեզ, մտածում եմ միայն քո մասին, առանց քեզ տանջվում եմ, բայց նաև աննկարագրելի հպարտություն եմ զգում, որ իմ միակն զինվոր է դարձել ու պաշտպանում է ինձ, ու հպարտ եմ, որ քեզ նման զինվորի սիրած էակն եմ: Continue reading

Հաջողություն Ախալքալաք և ողջույն Թբիլիսի :)

10808933_782787801768460_803671169_nԱյս գրառումն պատկանում է “Իմ մասին” գրառումների շարքին, որոնք միայն իմ մասին են ու ում չի հետաքրքրում, կարող է չկարդալ ու հանգիստ իջնել ներքև 😉 :
Նոր կյանք, նոր միջավայր ու շրջապատ, նոր արկածներ և իհարկե այդ ամենը նոր քաղաքում։ Գնում եմ ընտանիքից, տնից, տեղից, հարազատներից ու ընկերներից հեռու, գնում եմ երազանքներիս հետևից: Երազանքներս ինձ տանում է Թբիլիսի, թողնում եմ հայրենի Ախալքալաքս, գնում եմ ուսումս շարունակելու ու նորանոր հաջողություններ ձեռք բերելու, գնում եմ նոր արկածների հետևից (չնայած, ավելի ճիշտ կլինի ասել իրանք են իմ հետևից գալիս, երևի գիտեն, որ “միքիչ” գիժ եմ դրանից է 😀 )։ Գիտեմ, սկզբում շատ դժվար կլինի ինձ համար,ընտանիքիցս հեռու երկար ժամանակով ու այն էլ մեկ ուրիշ քաղաքում, երբեք չեմ եղել, բայց հանուն երազանքների մարդն պատրաստ է ամեն ինչի միջով անցնել ու ամեն փորձություն ու դժվարություն մարդու հաղթահարելի է, եթե դա նա անում է ինչ որ կարևոր բանի հասնելու համար համար է, վստահ եմ ես էլ կկարողանամ հաղթահարել դրանք ու կվերադառնամ 5 տարի հետո` որպես լավ մասնագետ, կամ էլ չեմ վերադառնա, ով իմանա 😀 , ժամանակը ցույց կտա:
Դե ինչ, սա իմ վերջին գրառումն էր Ախալքալաքում, մյուսներն կլինեն արդեն Թբիլիսիում ու Continue reading